Դիանա Գալոյանը` Նիկոլ Փաշինյանի բռի մեջ

 ՀՀ ԿԳՄՍՆ բարձարգույն որակավորման հանձնաժողովը հուլիսի 17-ի իր նիստում որոշում է կայացրել` անվավեր ճանաչել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը:

Պատճառը ատենախոսության մեջ առկա արտագրություններն են։ Ընդ որում, ուշագրավ է, որ ԲՈԿ-ի որոշման համաձայն՝ Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են արտագրություններ “ https://loysarev.wordpress.com” և «https://blognews.am/» լրատվական էլեկտրոնային կայքից: Մասնավորաբար ատենախոսության 100-րդ էջի 3-րդ պարբերությունից մինչև 101-րդ էջի 3-րդ պարբերությունը առաջին կայքի 2013թվականի հունվարի 26-ով թվագրված «ՀՀ ԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագիր» հոդվածի նախաբանն է ամբողջությամբ: Հղում է տրված միայն առաջին նախադասությանը: Ատենախոսության 106-րդ էջի 2-րդ պարբերությունը աննշան տարբերություններով կրկնում է «ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ» բաժնի 1-ին և 3-րդ պարբերությունները, 106-րդ էջի 3-րդ պարբերությունը` «ՀՀ-ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցային գործընթաց» գլխի 3-րդ և 4-րդ պարբերությունները: Հղումները բացակայում են:
Իսկ ահա ատենախոսության 107-108-րդ էջերը (մինչև 3.2 պարագրաֆը) համարյա ամբողջովին՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ին թվագրված «Blognews» լրատվական կայքի` «Վիլնյուս. հարաբերությունների ձախողո՞ւմ, թե նոր սկիզբ» հոդվածն է՝ առանց հղման:
Ճիշտ այն պահին, երբ ԲՈԿ-ը հրապարակում էր Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունն անվավեր ճանաչելու մասին որոշումը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ բուհի ռեկտոր ընտրեց Դիանա Գալոյանին։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար դոկտորի կոչումը պարտադիր պայման է։ Ստեղծված իրավիճակն աբսուրդային է, որովհետև խորհուրդը ռեկտոր է ընտրել տնտեսական գիտությունների դոկտոր Դիանա Գալոյանին, բայց հիմա, եթե Գալոյանն արդեն գիտությունների դոկտոր չէ, հարց է առաջանում, թե ում է այդ դեպքում դոկտոր ընտրել խորհուրդը։

Դիանա Գալոյանն արդեն հայտարարել է, որ դատական կարգով բողոքարկելու է դոկտորի կոչումից զրկելու ԲՈԿ-ի որոշումը, բայց ամեն դեպքում քայլն արդեն արված է, և այն չի կարող հետևանք չունենալ։ Օրենքով ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է կառավարությունը։ Այսինքն՝ առաջիկայում ԿԳՄՍ նախարարություն-ԲՈԿ հակամարտությունը, որը ծավալալվել էր Դիանա Գալոյանի գործոնով պայմանավորված, հանգուցալուծելու է Նիկոլ Փաշինյանը։ Գալոյանի ատենախոսության խնդիրը առիթ հանդիսացավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն անգամ հրաժարականի դիմում ներկայացնի։ Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի ստորագրել Գոգյանի դիմումը։ Առաջիկայում կառավարության կաայացրած որոշումից թերևս պարզ կդառնա՝ ի վերջո ինչ է մտածում այս խայտառակ իրավիճակի մասին Փաշինյանը։ Խոշոր հաշվով նա կարող էր միանգամից ստորագրել Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը և միանգամից հարցը լուծել հօգուտ իր քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի օգտին։

Արայիկ Հարությունյանը չի թաքցրել, որ Դիանա Գալոյանի և իր տեղակալ Գրիշա Թամրազյանի դեմ Սմբատ Գոգյանի արած քայլերն իր սրտով չեն։ Ինչպես հայտնի է, Գոգյանը իր հրաժարականին հաջորդած հայտարարության մեջ նշել էր, որ իր հեռանալը կապված է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության հետ։ Նա նաև շատ բաց տեքստով ասել էր, որ Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Գոգյանի այս հայտարարություններից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել էր իրավապահներին՝ դրանք քննության առնելու և գործ հարուցելու խնդրանքով։ Բայց գործ չհարուցվեց։ Սակայն հակամարտությունը իհարկե լուծված չէ։ Այս ողջ ընթացքում նախարարությունն արել է ամեն ինչ, որպեսզի Դիանա Գալոյանը նշանակվի ռեկտոր․ ԿԳՄՍՆ-ն անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի ռեկտորի ընտրության կասեցման արգելանքը չկիրառվի։ Գոգյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունն արդեն հասել է կրիտիկական մի սահմանագծի, երբ նույն ոլորտում նրանք երկուսով մնալ չեն կարող։
Վերջին խոսքը Նիկոլ Փաշինյանինն է։ Նա կարող է տուրք տալ իր քաղաքական թիմակցին՝ Դիանա Գալոյանին վավերացնելով որպես ռեկտոր։ Ի դեպ, Գալոյանը նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է, ինչը, նույնպես, թերևս որոշակի դեր է խաղացել նրա նշանակման հարցում։ Մյուս կողմից՝ կառավարությունը չի կարող անտեսել ԲՈԿ-ի կարծիքը և անտեսել դոկտորականն անվավեր ճանաչելու որոշումը։ Սմբատ Գոգյանը, որն արդեն ապացուցել է, որ տեսակով խիստ սկզբունքային է, նույնպես չի հաշտվի նման լուծման հետ, թերևս երկրորդ դիմումը կգրի՝ այս անգամ վերջնական։

 


Հայկ Դավթյան

դիտվել է 2804 անգամ
Լրահոս
Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am