Դիմակ կրելը սպանում է մեզ. մասնագետն ահազանգում է

Հուլիսի 12 –ից հայ-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունները մի քանի օր է երկրորդ պլան են մղել Հայաստանի ներքին խնդիրները: Շատերը գուցե մոռացել են կորոնավիրուսի պանդեմիան եւ վարակակիրների կայուն աճը, բայց ոչ մասնագետները: Մեզ է ահազանգել առողջապահության ոլորտի երկարամյա աշխատակից Ալվարդ Գասպարյանը , Կենտրոնական կլինիկական հոսպիտալի էպիդեմիալոգիայի ծառայության նախկին պետ, մինչ այդ երկար տարիներ մանկաբարձուհի աշխատած , ով 2000 թվականից զինվորական հաշմանդամության թոշակի է անցել ու չի աշխատում:

Նա պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում է ամենուր դիմակ կրելու պարտադիր պահանջին՝ հորդորելով հրաժարվել դրանից, քանզի այսպիսի շարունակականությամբ դիմակ կրելը ոչ պակաս վտանգավոր է, քան կորոնավիրուսը. «Այսքան երկարատեւ դիմակ կրելը մեր նման ազգերի համար, որոնց մոտ թթվածնային պահանջը շատ մեծ է, այլեւս կարող է վտանգավոր լինել»:

Դիմակ կրել-չկրելու վերաբերյալ ոչ հստակ քաղաքականությունը առողջապահության մասնագետի խոսքով՝ նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում.«Կրեք, մի կրեք, մենք ողջ աշխարհում ենք տեսնում, որ մի փուլում դիմակ կրելը խրախուսվում է, մեկ այլ փուլում ասում են՝ մի դրեք»: Պատճառը, ըստ մեր զրուցակցի այն է, որ կորոնավիրուսային պանդեմիան բացի առողջականից նաեւ հոգեբանական խնդիրներ է առաջացնում , ինչպես նաեւ քաղաքական բաղադրիչներ է պարունակում, իսկ այս ամենի արդյունքում մարդկանց առողջությունը հենց դիմակներ կրելով հնարավոր է անդառնալի հետեւանքներ ունենա. «Դիմակ կրելն օգնում է 20 քառակուսի փակ տարածքում , դա կլինի վիրահատական սրահ, փոքր բաժանմունք, թե մեկ այլ փակ տարածք, բայց ոչ բաց տարածում եւ այն էլ մեզ մոտ կիրառվող դիմակները, որոնք իրականում պոլիէթիլենի հիմքից են ու առողջության համար խիստ վտանգավոր: Մեր դիմակները ոչ միայն միջազգային ստանդարտներին չեն համապատասխանում, այլեւ ամենատարրական պահանջներին չեն համապատասխանում : Մեզ մոտ, ի տարբերություն չինացիների, այլ ազգերի թոքային սատուրացիան՝ արյան  թթվածնով հագեցվածության պահանջը ավելի մեծ է: Չինացիները միշտ ապրել են խիտ բնակեցված տարածության մեջ եւ թթվածնային սատուացիան ավելի պակաս է, մինչդեռ մեզ մոտ ես կարող եմ վստահ ասել, որ դիմակ կրելու պարտադրանքով ուղղակի սպանում ենք մեր ազգին, մեր երիտասարդներին»: Նա կոչ է անում պատկան մարմիններին լայն քննարկում կազմակերպել եւ այս հարցը լրջագույնս քննարկել, քանզի թթվածնային քաղցը մարդկանց մոտ կարող է ավելի լուրջ հիվանդություններ առաջ բերել:

Մասնագետի համոզմամբ՝ կորոնավիրուսի սկզբնական փուլում Հայաստանում կարող էին հնարավորինս արագ կանխել վարակի տարածումը, բայց քանի որ առողջապահության ոլորտի պատասխանատուի՝ նախարար Արսեն Թորոսյանի համար իր ուժերից վեր ծանրություն էր, այդ պատճառով էլ պայքարը ձախողվեց.«Հիմա եթե դուք ինձ ասեք 500 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացրեք, ես չեմ կարող, դա իմ մասնագիտությունը չէ եւ ուժերս չեն ների, նույնն էլ նախարարի դեպքում էր, նա կոմպետենտ չէ, առհասարակ կառավարության մյուս բոլոր երեխաները չէին կարող հասկանալ՝ դիմակ կրելն է ճիշտ, թե չկրելը, ստացիոնար բուժումը, մեկուսացնել եւ այլն: Անհրաժեշտ էր հրավիրել ոլորտի մասնագետներին, խորհրդակցել, բայց նա գնաց այլ ճանապարհով»:

Ըստ նրա՝ մենք ունեինք շանս կանխելու վիրուսը հենց սկզբից, ոչ թե իտալական, կամ իրանական մուտացված տարբերակն ընդունելու: Մինչդեռ առաջին քայլերից սկսած մինչ օրս սխալ քաղաքականություն է տարվում:

Անի Սահակյան

դիտվել է 31108 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am