Միջուկային տեռոր՝ պաշտոնական մակարդակով

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը՝ «կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը», ԱԷԿ-ը:

Դեռ մի կողմ թողնենք Ադրբեջանի իշխանությունների՝ տրամաբանելու ունակության հարցը, որ փաստորեն չեն էլ գիտակցում, թե որևէ երկրի ատոմակայանի հրթիռակոծությունն ինչ աղետի կարող է դառնալ նաև այդ երկրի սահմանների դուրս գտնող այլ երկրների բնակչության համար:

Սարսափելի այն է, որ Ադրբեջանում կան իշխանություններ, որոնք չգիտեն, որ չի կարելի հայտարարել նման բաներ, որովհետև դա նախ մարդկության հանդեպ հանցագործության մասին հայտարարություն է, երկրորդ՝ դա անում են՝ պաշտոնական մակարդակով:

Ադրբեջանում, փաստորեն, չի գտնվել մի գրաճանաչ մարդ, որ բացատրի այդ երկրի ՊՆ պաշտոնյաներին, որ միջուկային սպառնալիքի մասին հայտարարությունը կոնկրետ հանցագործություն է, որը կարող է ՄԱԿ-ում և այլ կառույցներում ուղղակի քննարկման առարկա դառնալ:

Առանց այն էլ երեք տասնամյակ Հայաստանի ու Արցախի հանդեպ թշնամական քաղաքականություն տանելով՝ Ադրբեջանն այսպես, թե այնպես ընկալվում է որպես հայատյաց երկիր: Այժմ, ինչպես ասում են՝ պակասում էր միայն միջուկային սպառնալիքը Հայաստանի նկատմամբ՝ դա էլ արդեն արեցին:

Ադրբեջանի սպառնալիքներին երեկ պաշտոնական Երևանն արձագանքեց՝ ԱԳՆ-ի մակարդակով: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:

Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար»:

ԱԳՆ-ն խստորեն դատապարտեց Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, դա որակելով որպես՝ «միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայություն»:

Ֆեյսբուքյան իր էջում թեմային անդրադարձել էր ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»:

«Այսօր Ադրբեջանի քարոզչամեքենան փայլեց հերթական գլուխգործոցով. պաշտպանության նախարարության կողմից, ի պատասխան մեր տիրույթում մասնավոր անձանց, գործիչների հայտարարություններին՝ Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտներին հարված հասցնելու վերաբերյալ, հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին»,-լրագրողների հետ ճեպազրույցում երեկ նշել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:

Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է, արձանագրեց Արման Թաթոյանը: «Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ արգելք է:

Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը», հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Նա հրավիրեց միջազգային կառույցների ուշադրությունը քաղաքացիական բնակությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2368 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am