Ալիևն «ազատ անկման» մեջ` առավել ագրեսիվ քաղաքականություն է սպասում իր ԱԳՆ-ից

Իլհամ Ալիևի հետ ինչ-որ բան այն չէ: Նրա վերջին օրերի ելույթներից կարելի է տպավորություն ստանալ, որ նրա մոտ որոշակի խուճապային տրամադրություններ կան:

Մի ղեկավար, որ իր իշխանության «ամրության» ու «հզորության» մասին քարոզչությամբ առասպել էր ստեղծել՝ այսօր, ոչ ավելի ոչ պակաս հրապարակային քննադատել է արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ահա, Ալիևը ադրբեջանցի մի շարք դիվանագետների մեղադրել է դավաճանության մեջ, պնդել է, թե նրանք դավաճանել են հայրենիքին և չեն էլ թաքցնում։ Թե ովքեր են նրանք և ում օգտին են դավաճանել, Ադրբեջանի նախագահը չի հստակեցրել:

Նախօրեին նորանշանակ արտգործնախարարի հետ հեռավար հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է նաև, որ ադրբեջանցի մի շարք դիվանագետներ գտնվում են այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, որտեղ և բնակվում են։

«Մենք այդ մասին բավականաչափ տեղեկություններ ունենք։ Այսօր բոլոր նրանք, ովքեր ներկայանում են ադրբեջանցի, Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավ են վարում, հայերից էլ վատ», - հավելել է Ալիևը և մեղադրանքների տարափ հնչեցրել իր բնորոշմամբ բարեկամ ներկայացող երկրների հասցեին, որոնք խոսում են գործընկերության մասին, սակայն իրականում Ադրբեջանի դեմ են գործում:

«Նրանց նպատակը Ադրբեջանին սևացնելն է, Ադրբեջանի ղեկավարության մասին ստեր տարածելը, կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ այդ ամենը որևէ նշանակություն չունի», - համոզմունք է հայտնել Ադրբեջանի ղեկավարը, ով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական լարվածության ֆոնին արդեն մի քանի օր է անխնա քննադատում է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաև հայրենի ընդդիմությանը՝ անվանելով նրանց հինգերորդ շարասյուն, և իր ենթակայության տակ գտնվող ու իր իսկ կողմից նշանակված դիվանագիտական ճակատն առաջնորդող պաշտոնյաներին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իր այս վերջին ելույթում, որի սղագրությունը նախագահական աշխատակազմը տարածել է, Իլհամ Ալիևը հիշատակել է միայն քաղաքական էմիգրանտներին: «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղյակ են պահել այդ մասին իրենց գործընկերներին։ Մենք ասել ենք, որ հենց նրանք են այդ մարդկանց աշխատանքը համակարգում, դա ցույց է տալիս այդ երկրների երկերեսանիությունը, որոնք միայն բառերով են մեր ընկերները», - սրտնեղել է Ադրբեջանի ղեկավարը և մի շարք հանձնարարականներ տվել իր կողմից նշանակված նոր արտգործնախարարին, ով, սակայն, դիվանագիտական գործունեությամբ երբեք չի զբաղվել:

47 -ամյա Բայրամովը մասնագիտությամբ տնտեսագետ և իրավաբան է, մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը: Ավելի քան մեկուկես տասնամյակ արտգործնախարար աշխատած Էլմար Մամեդյարովից հետո դիվանագիտական փորձ չունեցող Ջեյհուն Բայրամովի նշանակումը «Թուրան» գործակալության մեկնաբանն անսպասելի է համարում` տարակուսանք հայտնելով նորանշանակ նախարարի հետագա գործունության արդյունավետության վերաբերյալ:

«Եթե ենթադրենք, որ Մամեդյարովը վատ էր կատարում պետության ղեկավարի հանձնարարությունները և բավականաչափ ակտիվ չէր, ապա, բնականաբար, նոր նախարարից ավելի շատ վճռականություն է պահանջվում ազգային շահերն առաջ մղելու հարցում։ Սակայն դժվար է հավատալ, որ դա կմոտեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հոդվածագիրն այնուհետև նկատում է, որ մինչ այժմ պետության ղեկավարը երբեք չէր քննադատել ԱԳՆ-ին պասիվության համար։

«Ընդհակառակը՝ բոլոր հարթակներից բարձրագոչ հայտարարում էին, թե մեր դիվանագիտությունն ակտիվ է, և մենք գաղափարական հաղթանակ ենք տանում Հայաստանի նկատմամբ, ողջ աշխարհը ճանաչում է մեր ճշմարտացիությունը և տարածքային ամբողջականությունը», - գրում է «Թուրան»-ի մեկնաբանը և եզրափակում․ - «Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ի գործողությունների և արտաքին քաղաքական քայլերի վերաբերյալ ցանկացած քննադատություն մամուլում և ընդդիմության կողմից իշխանությունները գնահատում էին որպես երկրի հաջողությունները սևացնելու փորձ»:

Այսինքն, Ալիևի կողմից երկրի ԱԳՆ-ն քննադատելը նույնիսկ անհասկանալի է թվում ադրբեջանցի փորձագետներին:

Տարիներ շարունակ քարոզչական դաշտում ադրբեջանական իշխանությունները «տոնում» Հայաստանի հանդեպ տարած «հաղթանակները», թե ողջ աշխարհը գիտե ճշմարտությունը Ղարաբաղյան խնդրի մասին:

Այժմ, փաստորեն, Ալիևը իր երկրի ԱԳՆ-ի ավելի նախահարձակ քաղաքականություն է ակնկալելու: Թե ինչպես է Ադրբեջանի Կրթության նախկին նախարարը այդ քաղաքականությունն իրականացնելու՝ դժվար է պատկերացնել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1780 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am