Մեծ վտանգ՝ նավթային և գազային խողովակների տարածաշրջանի կայունությանը

Միջազգային հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ հայ-ադրբեջանական սահմանային բախումը:

Պաշտոնական Վաշինգտոնը այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողություններին՝ Բաքվին ու Երևանին հորդորում է անհապաղ թուլացնել լարվածությունը, վերսկսել բանակցություններն ու դադարեցնել կրակը։ «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությունից: Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել բովանդակային երկխոսությունը և դադարեցնել կրակը Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունները սկսելու համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող մյուս երկրները՝ Ֆրանսիան և Ռուսաստանը նույնպես մտահոգություն են հայտնել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին տեղի ունեցող բախումների կապակցությամբ` կողմերին կոչ անելով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

«Ֆրանսիան դատապարտում է ռազմական ընդհարումները, որ տեղի են ունենում կիրակի օրվանից Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու հանգեցրել են մարդկային զոհերի։ Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և վերականգնել երկխոսությունը լարվածությունից խուսափելու համար», - նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում։

Պաշտոնական Մոսկվան խոստանում է անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար. այս մասին, նծել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն. - «Ռուսաստանը ունի հնարավորություններ, և մենք մեկ անգամ չենք օգտվել դրանցից, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Ես վստահ եմ, որ բոլոր մեր հնարավորությունները գործի կդրվեն»:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև հեռավոր Կանադայի դիվանագիտական կառույցը: Պաշտոնական Օտտավան, ի դեպ, անցյալ ամիս դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային։ Այս մասին հայտնի է դարձել երկրի դիվանագիտական կառույցի հատուկ զեկույցից, որի համաձայն՝ արդեն երկրորդ տարին Կանադան Ադրբեջանը չի ներառել ռազմական տեխնիկայի վաճառքի երկրների ցանկում։ «Կանադան կողմերին կոչ է անում անհապաղ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, պահպանել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը», - ասել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում:

Եվրամիության առաջատար անդամ Գերմանիայում ևս մտահոգված են Տավուշում ծավալված բախումների կապակցությամբ։ Դաշնային կառավարությունը Բաքվին և Երևանին կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնպահ մնալ հետագա սադրիչ հայտարարություններից ու գործողություններից», - DW-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է երկրի դիվանագիտական գերատեսչությունը:
Լարվածությունը թուլացնելու և սադրանքներին վերջ դնելու կոչեր են հնչեցնում նաև հակամարտող կողմերի հարևան երկրների իշխանությունները։

Պաշտոնական Թբիլիսին շեշտում է. - «Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»: Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նաև հույս էր հայտնել, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն, և խաղաղ բանակցությունների միջոցով կկանխվի իրավիճակի հետագա սրացումը:

Մյուս հարևան Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, չբավարարվելով պաշտոնական հայտարարությամբ, հեռախոսային շփումներ է ունեցել հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ ու լարվածության թուլացման հարցում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն հայտնել:

Հայ-ադրբեջանական ռազմական բախումները լայնորեն լուսաբանում է միջազգային մամուլը։ «Ադրբեջանն ու Հայաստանը իրար մեղադրում են ռազմական դիրքերը գնդակոծելու համար», ըստ «Ազատության»՝ գրել է The New York Times-ում: «Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգությունը խախտել է կարճատև հրադարարը», - գրում է բրիտանական The Guardian -ը: France24 հեռուստաընկերությունը փաստում է. - «Երկու կովկասյան երկրների միջև միջնորդավորված խաղաղ բանակցությունները իրենց տարածքային վեճին որևէ լուծում չեն բերել: Նավթով հարուստ Ադրբեջանը բազմիցս է ուժով սպառնացել Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել` տեսնելով, որ դիվանագիտական ջանքերը այդ տարածքը վերադարձնելու հարցով անհաջողությամբ են պսակվել»: «Միջազգային անհանգստությունը խորանում է նավթային և գազային խողովակների միջանցք հանդիսացող այդ տարածաշրջանում կայունության սպառնալիքների պատճառով», - գրում է Reuters գործակալությունը։

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պատմական էքսկուրս ներկայացնելով հնդիկ ընթերցողներին՝ The Indian Express պարբերականը մեջբերում է նաև հայ -ադրբեջանական ռազմական բախումներին նախորդած Ադրբեջանի նախագահի հայտնի դարձած ռազմատենչ հայտարարությունը, որում, ինչպես նաև հնդկական պարբերականն է մեջբերում, Ալիևը քննադատել է խաղաղ բանակցությունների գործընթացը` պնդելով, թե այն փակուղում է հայտնվել: Թերթի մեկնաբանը ենթադրում է, որ գործը դժվար թե հասնի լայնածավալ պատերազմի, քանի որ «տարածաշրջանում են անցնում նավթի և գազի ռազմավարական ուղիներ, որոնց հասանելիությունը կարող է արգելափակվել կամ խափանվել այստեղ ցանկացած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով»:

«Ե'վ Հայաստանի, և' Ադրբեջանի համար դա խնդիրներ կստեղծի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ պատերազմը չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից», - եզրափակում է The Indian Express-ը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5596 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am