Միջին ճոխության հարսանիքից հետո պաշտոնյաները հայտարարագիր կլրացնեն

 Իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում որոշել են նոր խստացումներ մտցնել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման ինստիտուտում։

Այսուհետ պաշտոնյաները պետք է հայտարարագրեն ոչ միայն եկամուտները, այլ նաև ծախսերը, հետևաբար պետք է կարողանան հիմնավորել այդ ծախսերի օրինական ծագումը։ Այս փոփոխության մասին բավական ոգևորված է խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մենք հիմա ուզում ենք հայտարարագրման այնպիսի համակարգ ներդնել, որը, ինչպես դուք նկատեցիք, ամենաառաջադեմն է: Այսինքն՝ ամենաբարձր նշաձողն է սահմանում պետական պաշտոնյաների հայտարարագրման և թափանցիկության համար: Ինչու չկա տարօրինակ բան, որովհետև կառավարության ծրագրային կարևորագույն դրույթներից մեկը կոռուպցիայից զերծ երկիր ունենալն է: Վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ կոռուպցիան դիտվում է որպես ազգային անվտանգության ամենամեծ մարտահրավերներից մեկը: Կոռուպցիայից զերծ հանրության և պետության, երկրի տեսլականն արձանագրված է նաև Ազգային անվտանգության ռազմավարության իմ ուղերձում: Եվ մենք, այո՛, այդպիսի բարձր նշաձողեր պետք է դնենք: Սա կարևորագույն ուղղություն է և կարևորագույն բարեփոխում»:

Վարչապետը նշել է, որ մինչև հիմա պետական պաշտոնյաները հայտարարագրում էին իրենց եկամուտները, ինչը լավ է, բայց՝ ոչ ամբողջական: «Առաջարկի կարևոր նորամուծություններից մեկն այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց ծախսերը նույնպես հայտարարագրեն: Ընդ որում, ոչ բոլոր ծախսերը, բնականաբար, ամեն հարյուր կամ հազար դրամը չի հայտարարագրվելու, դրա համար շեմեր են դրված»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարությունը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Այս փուլում համայնքի ավագանու անդամների համար հայտարարագրման պարտականություն սահմանելիս որպես չափորոշիչ սահմանել 15 000 և ավելի բնակչություն ունենալու հանգամանքը: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը։ Պետք է տեղեկատվություն ներկայացնել նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, ինչպես նաև գործարքի մյուս կողմի վերաբերյալ։ Սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ նախկին 8 մլն դրամից իջեցնելով 4 մլն դրամի։

Ամենամեծ նորույթներից է նաև ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը։ Ըստ այդմ՝ սահմանվել է հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Անձը պարտավորվում է ծախսերը հայտարարագրել, եթե միանվագ ծախսը գերազանցում է 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Այդ ծախսերի թվին են դասվում հանգստի, կեցության, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության, ուսման կամ դասընթացների համար, գյուղատնտեսական գործունեության համար կատարված ծախսերը: Հայտարարագրվելու է նաև ցանկացած այլ ծախս, եթե այն կազմում է 2 մլն դրամ կամ դրան համարժեք արտարժույթ: Եթե պատկերավոր ասելու լինենք՝ միջին վիճակագրական հարսանիքից հետո պաշտոնյաները ստիպված են լինելու բացատրել, թե այդ փողը ինչպես և որտեղից ծախսեցին։
Միաժամանակ հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո հաջորդող 2 տարվա ընթացքում պետք է եկամուտների իրավիճակային հայտարարագիր ներկայացնի, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նպատակահարմար գտնի նման պահանջ ներկայացնել։
Կսահմանվի նորմ առ այն, որ հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով չորսօրյա ժամկետում ուղղում կատարելու հնարավորություն կունենան: Նախագծով թեկնածուներին հնարավորություն է ընձեռվել ներգրավվելու բարեվարքության ստուգման գործընթացին: Հանձնաժողովին վերապահվել է թեկնածուից պարզաբանումներ պահանջելու և ստանալու իրավազորություն, ինչպես նաև սահմանվել է, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը ներկեյացրել է այս նախագիծը, համոզված է, որ այս բարեփոխումներից հետո ունենալու ենք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը, որը կոռուպցիայի կանխարգելման և նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարևորություն է ունենալու:
Այս օրինագծի ամբողջ ինտրիգը կայանում է նրանում, թե արդյոք այն ունենալու է հետադարձ ուժ։ Ամեն դեպքում, հեղափոխականները եթե ոչ այսօր, ապա ապագայում այս բոլշևիկյան օրենքի հետ կապված գլխացավանք հաստատ ունենալու են։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 5712 անգամ
Լրահոս
Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am