Նյարդային Ալիևը քավության նոխազներ է փնտրում. Ո՞վ է հաջորդը

Երեկ Իլհամ Ալիևը առաջին հայացքից տարօրինակ թվացող ելույթով է հանդես եկել կառավարության նիստում:

«Ես չկարողացա նրան գտնել, նա աշխատավայրում չէր»,- ասել է Ալիևը՝ դժգոհություն հայտնելով արտգործնախարար Մամեդյարովից՝ նրան մեղադրելով անպատասխանատվության մեջ: Նա դիմել է երկրի վարչապետին՝ խնդրանքով իրենց տեղեկացնել Մամեդյարովի հետ երկխոսության մասին: Իր հերթին վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ ժամը 3-ին Մամեդյարովը տանն է եղել: «Ես հարցրի՝ ինչու եք տանը, պետք է աշխատավայրում լինեք և կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը:

Այնուհետև Ալիևը դժգոհություն է հայտնել, որ Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հարցեր:

«Հայաստանի հետ ինչ համագործակցության մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը:

Այն, որ Մամեդյարովի գլխավերևում «սև ամպեր» էին կուտակվում դեռ ամիսներ առաջ՝ այդ թեմային մի քանի անգամ Hayeli.аm-ն անդրադարձել էր: Վերջին թարմ օրինակը Մամեդյարովի որդու ծախսած գումարների ու արտերկրում ձեռքբերած տան մասին տեղեկատվությունն էր, որը, վստահաբար, ոչ պատահական, հայտնվել էր ադրբեջանական մամուլի էջերում:

Իսկ այսօր, երբ Ադրբեջանի բանակը վերջին օրերին ստանում է արժանի հակահարված Հայկական Զինված ուժերի կողմից՝ առավել քան պարզ է, որ Ալիևը պետք է փորձի քավության նոխազներ փնտրել՝ իրավիճակի պատասխանատվությունը նրանց ուսերին բարդելու վրա:

Հիշենք, որ նախօրեին Ադրբեջանում կայացած ցույցերի ժամանակ, որոնք իբրև թե ի պաշտպանություն ադրբեջանական բանակի էին՝ հնչեցին հրաժարականների պահանջներ նաև ուղղված Ադրբեջանի պաշտպանության նախարարին ու բանակի այլ պատասխանատուների հասցեին:

Այնպես որ, Ադրբեջանում այսօր տեղի ունեցող գործընթացները սահմանային լարվածությանը զուգահեռ ունեն ներիշխանական, ներկլանային պայքարին բնորոշ դրսևորումներ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանում իշխանական կլաններն անթաքույց պայքարի են դուրս եկել, իսկ Ալիևը փորձում է իրավիճակն իր օգտին կարգավորել՝ օգտագործելով Ղարաբաղյան կարգավորումն ու սահմանում իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունները՝ ի նպաստ իր իշխանության պահպանության:

Իրավիճակը, եթե այսպես շարունակվի՝ ադրբեջանական բանակը շարունակի այսպիսի կորուստներ ունենալ՝ չի բացառվում, որ Ալիևը ստիպված լինի շարունակաբար քավության նոխազներ փնտրել ու զայրացած տոնայնությամբ ելույթներ ունենալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2057 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am