Ադրբեջանը չի հանդարտվում. Հարձակում-հետ շպրտում քրոնիկ վիճակ

Գիշերը ժամից 03:40-ից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանի Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ «Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը», հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ «թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել»։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է», - գրում է խոսնակը Ֆեյսբուքում: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Այսպես, չնայած արդեն 4 օր միջազգային հանրության կողմից կոչերին՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ադրբեջանը չի հանդարտվում: Նախորդ օրերին հայկական կողմի տված ջախջախիչ պատասխանների արդյունքում ունեցած կորուստներից Ադրբեջանը չի հանդարտվում:

Ադրբեջանի կեցվածքն ուղղակի արհամարհանք է միջազգային հանրության կոչերին ի պատասխան:

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը (S&D) թվիթերյան գրառմամբ անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ հրադադար հաստատել և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով ԵԱՀԿ 2009թ. հիմնական սկզբունքների, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման վրա»,-ասվում էր գրառման մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ճեպազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեց անհապաղ թուլացնել լարվածությունը սահմանին, վերականգնել բանակցություններն ու դադարեցնել կրակը։ «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությունից, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել բովանդակային երկխոսությունը և դադարեցնել կրակը՝ Մինսկի խմբի հետ բանակցությունները սկսելու համար, որպես համանախագահների», - ասել է Փոմփեոն։

ԵԱՀԿ Մինսկի խմբում մյուս երկու համանախագահները նույնպես անդրադարձել էին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին տեղի ունեցած բախումներին: «Ֆրանսիան դատապարտում է ռազմական ընդհարումները, որ տեղի են ունենում կիրակի օրվանից Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու հանգեցրել են մարդկային զոհերի։ Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և վերականգնել երկխոսությունը լարվածությունից խուսափելու համար։ Հանդիսանալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ հաստատում է իր հանձնառությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջազգային նորմերին համապատասխան», - նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում։

Փարիզում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը երեկ հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ Ռուսաստանը ևս կողմերին զսպվածության ու հրադադարի կոչ է արել։

Երեկ ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն երկրորդ անգամ հայտարարություն տարածեց՝ հուլիսի 12-ից արձանագրված լարվածությունից ի վեր:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը արձանագրելով այն փաստը, որ հուլիսի 15-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է և ողջունելով ռազմական գործողությունների նվազումը, կոչ էին արել կողմերին ջանքեր գործադրել դեէսկալացիան շարունակելու ուղղությամբ: «Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:Համանախագահները շարունակում են շեշտել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը: Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցություններ վարելու հանձնառությունը, որքան հնարավոր է շուտ և շեշտել են ԵԱՀԿ մշտադիտարկումների վերականգնման անհրաժեշտությունը, հենց որ իրավիճակը թույլ տա», ասվում էր երեկվա հայտարարությունում:

Այսօր, սակայն, արդեն նոր լարվածություն է վաղ առավոտից սկսած: Ադրբեջանը նախահարձակ է լինում, կորուստներ թողնում, հետ քաշվում:
Սա արդեն պատերազմի նախանշաններով լարվածության իրավիճակ է, որը պահանջում է ինչպիսի հաղթական կեցվածք սահմաններին, այնպես էլ դիվանագիտական ճակատում, որտեղ առայժմ կաղում ենք: Հայաստանի գործընկեր պետություններից պետք է ստանալ Ադրբեջանին հասցեական ուղղված կոչեր: Այստեղ բավական աշխատանքի անհրաժեշտություն է զգացվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4359 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am