Ծնունդով չարը

Կան մարդիկ, որոնց համար խառնակչությամբ զբաղվելը կենսական նշանակության հարց է՝ օդ շնչելու պես բան: Ադպիսի մարդիկ ոչ սկզբունք ունեն, ոչ բարոյականություն, ոչ ամոթ եւ ոչ էլ դաստիարակություն:

Նրանք չեն կանգնում որեւէ բանի առջեւ ու առաջնորդվում են այսրոպեական շահերով, հարկ եղած դեպքում` դավաճանում հարազատին, մատնում ընկերոջը, իրավիճակը մանիպուլացնում: Իշխանությունում այսպիսի մարդկանց պակաս չի զգացվում եւ կրկին ակտիվացել է Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀՇ-ից ժառանգություն մնացած այս պարոնն անցած երկու տարիներին ցույց տվեց, որ ինքը կարող է միայն գլխացավանք լինել իշխանության համար, լավագույն դեպքում նրան կօգտագործեն, հետո հայտնի է, թե ուր կհայտնվի: Եւ, ահա, մինչ Հայաստանում պատերազմական իրավիճակ է եւ բոլորի ջանքերը մեկտեղվել են պատերազմից հաղթանակած դուրս գալու նպատակով, ջրի երես է դուրս եկել պարոնը, ու սկսել սիրած զբաղմունքը՝ խառնակչությունը՝ թիրախավորելով նախկիններին ու նախկին ժամանակները: «Նախկին իշխանությունները չեն ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել: Դա հետևյալն է. ի տարբերություն նախկին իշխանության պաշտոնավարման տարիների՝ այսօր ունենք անվտանգային համակարգի առավելություններ: Եվ դրանով պետք է ոգևորվել, ուրախանալ, որովհետև դա բոլորինն է, Հայաստանի Հանրապետությանն է»,- ասում է Քոչարյանը:

Աժ-ում պաշտպանության հանձնաժողովի նախագահ աշխատող այս պարոնը, փաստորեն, չգիտի անգամ, որ անվտանգային համակարգերը մեկ օրում, կամ մեկ տարում չեն ձեւավորվում, ու այսօր մեր անվտանգային ամուր համակարգը իրենց շնորքը չէ, առավել եւս այս իշխանության, որտեղ 90 տոկոսը դասալիքներ են, բանակում չծառայած պսեւդոհայրենասերներ: Դա մի համակարգ է, որը 30 տարվա քրտնաջան ախատանքի արդյունքում է ձեւավորվել, ու եթե այս իշխանությունը լումա ունի համակարգում, ապա միայն կասկածելի ծագման ելակի մատակարարման տեսքով է եղել:

Քոչարյանը ոչ միայն չգիտի, այլեւ մոռացել է ամիսներ առաջ իր հայարարությունն այն մասին, որ պաշտպանության բանակը ապրիլյան պատերազմի օրերին չի ունեցել, ոչ վառելիքի, ոչ էլ սննդի պրոբլեմ: «Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը»,- ասել է նա՝ ըստ էության հերքելով մյուսների այն շահարկումները, թե բանակում «մայկա տրուսիկի» կամ զենքի ու սննդի խնդիր է եղել: Բայց այսօր ոչինչ այս պարոնին եւ առհասարակ իր թիմին չի խանգարում էժանագին մանիպուլացիայի դիմել եւ հայտարարել, որ Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու սարքը խոցվել է Հորդանանից ձեռք բերված ու ապա արդիականացված «ОСА-АК» հակաօդային համակարգից, որոնց ձեռքբերումը Միքայել Մինասյանը անվանել էր «կոռուպցիոն գործարք և պետական փողերի վատնում»:

<<Վարկաբեկում էին այն վերջին նաև ներսում ձեռքբերումը մեր հակաօդային ուժերի, որոնք ոնց որ թե պետք է չկարողանային, բայց պարզվեց, որ մոդերնիզացրած համակարգերն ի վիճակի են գերժամանակակից, իսրայելական արտադրության Հերմես 900-ներին խոցեն>>,- ասում է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ զենքի այդ խմբաքանակը Նիկոլ Փաշինյանը, ըստ Մինասյանի, Պատրոն Դավիթի հետ ձեռք է բերել Հորդանանից 27 միլիոն դոլարով: Եւ քննադատությունը, որը Քոչարյանը վարկաբեկում է որակում, այն մասին էր, որ 80-ականներին արտադրված այդ համակարգերի համար պարտադիրչէր 27 միլիոն վճարել, հնարավոր էր դրանք ձեռք բերել իսկական գնով: Մանիպուլացնելու, քաղաքական դիվիդենտներ քաղելու փոխարեն իշխանությունը ճիշտ կաներ բաց եւ հրապարակային քննություն իրականացնել այս գործով եւ տրվեին բոլոր հարցերի պատասխանները: Անդրանիկ Քոչարյանն այն մարդը չէ, որը պիտի կարողանա մի անհասկանալի հայտարարությամբ փակել աղմկահարույց այդ թեման:

Քոչարյանը կդավաճաներ ինքն իրեն, եթե պետության համար այս ճգնաժամային իրավիճակում մի միջազգային խառնակչություն չաներ: Չնայած պաշտոնական Երեւանը լռում է հրադադարի մասին եւ հայտնում, որ չկա այդպիսի պայմանավորվածություն, Քոչարյանը հայտարարում է, թե հակառակորդին հրադադար ենք պարտադրել:

Անի Սահակյան 

 

 

դիտվել է 3297 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am