Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրը չկար, երբ հակառակորդը հարձակվել էր․Աննա Աբրահամյան (video)
Ադրբեջանի հարձակման փորձը, սադրանքն ամենևին էլ անսպասելի չէր։ Այս ամենը ոչ միայն կապված է տարածաշրջանում առկա իրողությունների, այլ նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային գոտում տիրող լարվածությանը։
Հարցին՝ Կառավարության նիստին ՀՀ վարչապետի հարցը ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին պատահականություն էր արդյոք, ի՞նչ էր այն, Աննա Աբրահամյանը պատասխանել է․ «Պատահական ոչ մի բան Նիկոլ Փաշինյանը չի անում, նա իր տարերքի մեջ է։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որևէ հայտարարություն չի անում, այլ նաև հաջորդ օրը տալիս է հիմնավորում, թե ինչու Ադրբեջանը կարող է հատած լինել մեր սահմանը»։
Միջազգայնագետի դիտարկմամբ՝ ոչ թե մենք պետք է պարզաբանենք՝ ինչու է հակառակորդը հատել սահմանը, այլև իրենք․ «Նիկոլը, որ մեր երկրի միակ առաջնորդն է, ով հակառակորդ երկրի ղեկավարին ասել է կիրթ ու գրագետ և վերջինիս հետ սահմանել է հատուկ օպերատիվ կապ, փաստորեն ազատում է վերջինիս այն օղակից, որով կարող էինք հենց նույն Ադրբեջանին խեղդել միջազգային կառույցների առաջ»։