Քանի պատերազմ է, իշխանությունը սղղացնում է իր շահերը սպասարկող նախագծեր

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց, իսկ այսօր մեծ է հավանականությունը, որ կընդունվի իշխանության եւս մի նախագիծ, որը սպասարկում է իր խմբակի շահերին, չի բխում երկրում առկա ոչ պանդեմիայով պայմանավորված իրավիճակից, ոչ պատերազմական, այլ աղմկահարույց նախագծով իշխանությունը սահմանափակում է ընդդիմության լիազորությունները: Ազգային ժողովի կանոնակարգ և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքներում փոփոխություն անելու նախագծերի փաթեթով առաջարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում թափուր պաշտոնը համալրել ոչ թե խորհրդաանի կոնսենսուսային թեկնածուով, ինչպես գործող օրենքն է սահմանում, այլ պետք է ԱԺ նախագահի կողմից ձևավորվի համապատասխան խորհուրդ, որը մրցույթի արդյունքում թկեկնածուին կներակայացնի խորհրդարանին:

«Գործող կարգով խորհրդում այդ անդամը պետք է նշանակվի կոնսենսուսով, ինչը հանգեցրել է իրավիճակի, որ կոնսենսուսի բացակայության պարագայում խորհուրդը չի ձևավորվում, ուստի հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը չի համալրվում»,-ասաց նախագծի հիմնական զեկուցող Իմ Քայլի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Պատգամավորի խոսքով` չնայած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում այժմ քվորում կա, սակայն անդամների թիվը չորս է, ինչը նշանակում է, որ ձայների հավասար բաշխվելու դեպքում որոշիչ կարող է լինել հանձնաժողովի նախագահի ձայնը:
Ընդդիմությունը դեմ է փոփոխությանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց, որ այդ լիազորությունը տրված է կոլեգիալ մարմնին, այլ ոչ թե կոնկրետ պաշտոնյայի: Էդմոն Մարուքյանն ասաց, թե կոնտր, կառուցողական առաջարկ ունի։ «Երկար քննարկումներից հետո, երբ որ մրցութային հանձնաժողով ունենալու օրենքի ժամկետներն անցել էր, որոշվեց, որ ամեն խմբակցություն ներկայացնի իր ներկայացուցչին, և խորհրդարանը ընտրի ու ձևավորվի Հակակոռուպցիոն հանձնաժողովը։ Բայց օրենքի մեջ գրված է, որ դա մեկանգամյա գործընթաց է։ Արդեն քաղաքական մեծամասնությամբ ասվել է, որ հանձնաժողովը արդյունավետ չէ։ Առաջարկում եմ օրենքի մեջ փոփոխություն անել, վերացնել մրցութային հանձնաժողովը և թույլ տալ ամեն ուժին, որը որ ներկայացրել է թեկնածու, թեկնածուի հրաժարականի պարագայում առաջարկել նոր թեկնածուի։ Հիմա թափուր է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի տեղը, պետք է թեկնածու ներկայացնի դաշինքը․ սրանից կառուցողական բան չի կարող լինել»,- նշեց Մարուքյանը։ Նա նշեց, որ խմբակցությունն ունի թափուր տեղ կառաջարկի թեկնածու, իրենք էլ կընտրեն և եթե շաղացնել րունակական լինի՝ դրանից լավ առաջարկ չի կարող լինել։

Բայ իշխող ուժում առկա տրամադրություններից հասկացվեց, որ առաջարկը իրենս սրտով չէ: Քանի երկրում պատերազմական իրավիճակ է, ինչու չսղղացնել նման օրենք, որը երկարաժամկետ է սպասարկելու իրենց շահերը: Այս գործելաոճն իշխանության մոտ ձեռագիր է դարձել, արտակարգ դրության ժամանակ էլ խորհրդարանում վավերացվեցին այնպիսի խնդրահարույց նախագծեր, ինչպիսիք էին ապօրինի գույքի բռնագանձման, բանկային գաղտնիքի մասին օրենքները, Լանսարոտեի կոնվենցան, եւ ի վերջո, սահմանադրական փոփոխություններն ու ՍԴ-ի մասին բոլոր նախագծերը:

դիտվել է 1402 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am