«Բորենիները հոշոտեցին որդուս». սպանված զինվորի մայրը լուսանկարներ է հրապարակում/ֆոտո/

Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով դատը կրկին հետաձգվել է: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 9 տարի առաջ: «Ես սրանց պատասխանները չեմ ստացել։ Ինչի՞ պիտի գործը կասեցնեին, ինչի՞ համար, եթե նորմալ քննություն անեին, ես ինչի՞ պիտի սրանց պատասխանը հիմա չստանայի»,- տարակուսում է Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը: 19-ամյա Տիգրան Օհանջանյանի ծնողները բողոքարկում են որդու մահվան գործը կասեցնելու՝ Քննչական կոմիտեի որոշումը։ 5 տարի գործը քննելուց հետո իրավապահները եզրակացրել էին՝ քանի որ իրեղեն ապացույցները չեն պահպանվել, չի պարզվել այն անձը, ով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ։ Նախնական վարկածով՝ զինվորը մահացել է էլեկտրահարումից, ինչին ծնողները չեն հավատում։ «Աբսուրդը սա է, եթե լիներ էլեկտրահարում, իրենք պիտի պատասխանեին մի շարք հարցերի, որոնք ես պետք է տայի. Իմ երեխայի հագուստը եղել է պատառոտված, հոսա՞նքն է պատառոտել։ Մարմնի վրա վնասվածքներ կային՝ ականջը ուռած, աչքի տակը ուռած, ձեռքերի ներքևի մասում վնասվածքներ»։ Գոհար Սարգսյանը պնդում է՝ դատաբժիշկները չեն արձանագրել վնասվածքները, որոնք վկայում են մահվանից առաջ տեղի ունեցած ծեծի մասին։ Ու թեև դատարանները որոշել էին, որ դեպքի վայրում առկա էլեկտրակայանը չէր կարող զինվորի կյանքի համար վտանգավոր լինել, նոր վարկածներ այդպես էլ ի հայտ չեն եկել։ «Բանակի բորենիները հոշոտեցին իմ որդուն: Կասկածելի պայմաններում է  կատարվել սպանություն: Առայսօր ես չգիտեմ իմ էրեխու մահվան պատճառը: Պաշտոնական վարկածը էլեկտրահարում է»: Տիգրան Օհանջանյանի ծնողները վճռական են տրամադրված, նրանք համոզված են, ասում են՝ համոզված են, որ իրենց որդին սպանվել է: Դիահերձման ժամանակ հայրը` Սուրեն Օհանջանյանը,  լուսանկարել է տղայի մարմնի վրա ակներև բռնության հետքերը: Տիգրանի մայրը` Գոհար Օհանջանյանը Հայելի .am-ին ներկայացնելով այդ լուսանկարները՝ կիսվեց իր ունեցած փաստերով՝ հավաստելով, որ 6 տարի հետո միայն քննչական մարմինը ուսումնասիրելով իրենց կողմից արված լուսանկարները, եզրահանգել է, որ դրանք իրական են և մոնտաժված չեն:   Լուսինե Ղազարյան snapshot_-_586__1370879616 Snapshot - 588_1370875169

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am