Ընտրությունից մեկ օր առաջ Դիանա Գալոյանը կարող է զրկվել դոկտորի կոչումից․ Սմբատ Գոգյանը վարույթ է սկսել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ատենախոսության գործով դատը շահել է, եւ իր ձեւակերպմամբ, ապօրինի մրցույթը իր հայցի հիման վրա կասեցվել է՝ դատարանի արգելանքով:

«1.Ատենախոսությանս գործով դատը հաղթեցի, անհեթեթ եզրակացությունը ոչնչացվեց՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով (ՀՀ վարչական դատարան՝ դատավոր Ռ. Խանդանյանի նախագահությամբ): 2.ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթը հայցիս հիման վրա կասեցվեց՝ դատարանի արգելանքով (դատավոր Ն. Հովսեփյանի նախագահությամբ): Մեղավորների պատժվելու և այլ մանրամասների մասին՝ մամուլի ասուլիսին, որը հետաձգել եմ»,- գրել է Ռ․Հայրապետյանը։

Սրանով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինտրիգը մտնում է միանգամայն նոր փուլ։ Բանն այն է, որ հուլիսի 17-ին նախատեսված է ռեկտորի ընտրությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու հավակնորդ։ Նրանցից մեկը բուհի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի պրոֆեսոր Դիանա Գալոյանն է, մյուսը՝ Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը։
Դիանա Գալոյանը ընդամենը մի քանի օր առաջ է հրաժարվել ռեկտորի Ժ/Պ-ի պաշտոնից, նրա փոխարեն, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով, ռեկտորի ժ/պ է նշանակվել բուհի պրոռեկտորներից մեկը, որը չէր համապատասխանում պահանջվող չափանիշներին, քանի որ չունի դոկտերի գիտական կոչում։
Դիանա Գալոյանի անունը կապվում է բազմաթիվ սկանդալների հետ։ Նախ նրա դոկոտորական ատենխոսության մեջ արտագրություններ էր արձանագրվել, ինչը, սակայն, պատճառ չդարձավ, որ նա հեռացվի Ժ/Պ-ի պաշտոնից, այն դեպքում, երբ ժամանակին Ռուբեն Հայրապետյանը հենց այս պատճառով էր ազատման դիմում գրել։ Գալոյանի ատենախոսության թեման նաև առիթ դարձավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում ներկայացնի։ Գոգյանը հրապարակավ խոսեց իր հրժարականի պատճառների մասին՝ ըստ թության մեղադրելով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին՝ Դիանա Գալոյանի հովանավորչությամբ զբաղվելու համար։ Գոգյանի հրաժարականի դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի ստորագրել, և նա փաստացի շարունակում է ղեկավարել գիտական աստիճանաշնորհման համակարգը։ Գոգյանը որոշել է Դիանա Գալոյանին դոկտորական կոչումից զրկելու վարույթ սկսել։ ԲՈԿ նախագահի համապատասխան հրամանը հրապարակված է ԲՈԿ-ի պաշտոնական կայքում․ << ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցել վարույթ,
16.07.2020թ. ժամը 11:00 անցկացնել լսումներ, որոնք վարչական վարույթի մասնակիցների խնդրանքով տեխնիկական միջոցների կիրառմամբ կարող են անցկացվել նաև հեռավար: Քննարկմանը հնարավոր է միանալ հետևյալ հղմամբ՝
https://us04web.zoom.us/j/71953178681?pwd=YjBCNEdZYmtDTHVES2xtUkR5SGtCdz09>>,- նշվում է հրամանի մեջ:
Փաստորեն մրցույթից ընդամենը մեկ օր առաջ Դիանա Գալոյանը կարող է զրկվել դոկտորի կոչումից և այդպիսով զրիկվել մրցույթին մասնակցելու իրավունքից։ Այս դեպքում Տիգրան Մարտիրոսյանը մնում է առանց մրցակցի։ Բացի այդ՝ եթե դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, ռեկտորի ընտրությունը կկասեցվի։
Բանն այն է, որ ընտրություն հայտարարելու հարցում ևս բուհում ներքին ինտրիգներ կան։ Մոտ երկու շաբաթ առաջ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը ուղերձով դիմել էր բուհի խորհրդի անդամներին, որտեղ նա ռեկտորի ընտրությունը համարել էր ապօրինի։ Բանն այն է, որ խորհուրդը դեռ ամիսներ առաջ դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ առաջարկելով բուհի կազմակերպաիրավական ձևը։ Նամակին առ այսօր նախարարությունը չի պատասխանել, փոխարենը մամուլում հրապարակվել է ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի նամակը՝ ուղղված նախարարին, որտեղ նա խնդրել է կասեցնել բուհի իրավական կարգավիճակը փոխելու գործընթացը։ << Ընդ որում, այդ նամակագրության մասին ՀՊՏՀ կառավարման խորհուրդը, այդ թվում՝ նաև ես, տեղեկանում են ոչ թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարից, այլ հենց մամուլից։ Եվ հարցմանը, թե որն է պատճառը, որ այսքան ջանքեր խլած գործընթացը կասեցվել է, հնչում է պատասխան, որ նախարարությունը այդ իրավունքը ունի. այսքանը՝ առանց որևէ լրացուցիչ պարզաբանման>>,- իր հրապարակային ուղերձում գրել էր խորհրդի նախագահը և շեշտել, որ ստեղծված իրավիճակի լուծումը ՀՊՏՀ կազմակերպաիրավական իրավիճակի փոփոխությունը կյանքի կոչելն է, հետևաբար և՝ նոր խորհրդի կազմավորումը և արդեն նոր ու ոչ խնդրահարույց կառավարման խորհրդով ռեկտորի ընտրությունների անցկացումը։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2605 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am