Թուրքիայի «քիթը խոթելու» փորձերը. ՀԱՊԿ-ի առաջին հակադարձումը՝ Անկարայի հոխորտանքներին

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանում լարվածության առաջին իսկ ժամերից Թուրքիան անմիջապես մտավ «խաղի մեջ»: Պաշտոնական Անկարան մի քանի օր է, անընդմեջ, իր «հավատարմությունն» է հայտնում «եղբայրական» Ադրբեջանին:

Ադրբեջանի սադրած պատերազմական գործություններն արդեն Թուրքիան ու Ադրբեջանը ներկայացնում են իբրև Հայաստանի «հարձակում»: Այն ծանր կորուստները, որ կրեց Ադրբեջանն այս օրերին այլ բան թույլ չեն տալիս Թուրքիային ու Ադրբեջանին, նրանք չեն կարողանում այլ կերպ բացատրել ադրբեջանական բանակի պարտություններն ու ձախողումները վերջին 3 օրերին:

Ինչևէ, Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել բարեկամական Ադրբեջանին՝ շեշտելով. - «Թուրքիան երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը»: Էրդողանը ընդգծել է՝ իրենց պարտքն են համարում հարցի առնչությամբ մոբիլիզացնել համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով քաղաքական, դիվանագիտական և հասարակական բոլոր կապերը:

Բացի այդ, Էրդողանը տարածաշրջանային երկրներին կոչ է արել սկզբունքային և անկեղծ դիրքորոշումը որդեգրել և հիշեցրել է, որ Թուրքիան իր ողջ կարողությամբ շարունակելու է լինել բարեկամական և եղբայրական Ադրբեջանի կողքին:

Երեկ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ն.  «Թուրքիան շարունակելու է իր բոլոր հնարավորություններով լինել Ադրբեջանի կողքին տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա պայքարում»:

Հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:

Իրականում, Թուրքիան ինչպես տարածաշրջանային բոլոր հակամարտություններում «քիթը խոթելու» քաղաքականություն է վարել, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունում ավելի ակտիվ դերակատար դառնալու երազանքներ է փայփայում: Միակ զսպող գործոնն, իհարկե, Թուրքիայի համար Ռուսաստանն է՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը նշանակում է, որ Թուրքիայի որևէ սխալ քայլ կարժանանա Մոսկվայի կոշտ հակադարձման:

Այժմ, Անկարան, կարծես շոշափում է Ռուսաստանի տրամադրությունները: Դրանով են պայմանավորված Թուրքիայից օրական մի քանի պաշտոնական հայտարարությունները՝ ուղղված «եղբայրական» Ադրբեջանին:

Ի դեպ, պաշտոնական Անկարայի համար հետաքրքիր կլիներ ծանոթանալ երեկ ՀԱՊԿ-ից հնչած մի հայտարարությանը...

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որում ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է. «Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, ի աջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայումս՝ անգամ փորձելով կյանքի կոչել դրանք։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմա֊քաղաքական ղեկավարությունը»:

Այնուհետև բավական ուշագրավ անդրադարձ եղել Թուրքիայի ուղղությամբ...

Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը: «Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»:

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի խոսքը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում Թուրքիայի ձգտումների վերաբերյալ, կարելի է առաջին հակադարձումը համարել՝ ի պատասխան Անկարայի հոխորտանքների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6180 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am