Ապրեք տղերք, մինչեւ հիմա ոչ մեկին չէր հաջողվել «խփել» դրան. Լապշին

«Կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք»,- Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են իսրայելական արտադրության գերժամանակակից եւ շատ թանկարժեք (մինչեւ 30 միլիոն դոլար) Elbit Hermes 900 անօդաչուն: Շատ լուրջ սարք է, որը տասնյակ երկրների սպառազինության մեջ է եւ կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ: Չնայած իմ որոշ հայ ընկերների գրածին, սա հարվածային անօդաչու չէ, այն զինված չէ: Դրա խնդիրն այլ է, այն զբաղվում է հետախուզմամբ, ռադիոկապ խլելով ու խոչնդոտներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի եւ ցամաքային ուժերի համար: Դրանք արտադրվում են 2009 թվականից եւ իրենց գերազանց են դրսեւորել: Ադրբեջանում այդպիսի մոտ 10 սարք կա, որոշ տվյալներով՝ 15: Հիմա մեկով պակասեց:

Փաստորեն, սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի սարքը ոչնչացվում է: Մինչեւ հիմա ոչ մեկին չէր հաջողվել «խփել» դրան, չնայած, որ այդ սարքերը մշտապես կիրավում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Սուդանում, Աֆղանստանում ծավալվող ռազմական գործողություններում: Այս մեքենաները նաեւ վերահսկում են ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանը՝ հետեւելով թմրակարտելների գործողություններին, դրանք վաղուց աշխատում են Կոլումբիայում եւ Բրազիլիայում՝ գրոհայինների եւ թմրավաճառների դեմ պայքարի համար:

Այնպես որ՝ կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք»,- գրել է Լապշինը` նշելով, որ իր ինժեներ ընկերոջից հետաքրքրվել է անօդաչու թռչող սարքերից, իսկ վերջինս ասել է, որ միայն լիակատար փնթիներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել ցանկացած բանակի համար «թռչող ուղեղ» համարվող այս սարքը:

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am