Կապիտալի վերաբշխումն սկսված է․ Եսայան եղբայրների անհավանական գործարքը

 Հրապարակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 9-ի որոշումը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների համակենտրոնացումը թույլատրելու մասին: Ըստ այդմ՝ հանձնաժողովը թույլատրել է վերոնշյալ ընկերությունների համակենտրոնացումը «ԹԻՄ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիայի» 100 տոկոս փայաբաժնի ձեռք բերման միջոցով:

Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ։ Զանգվածային է դիտարկվում աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը:
Սրանով ըստ էությա տրվում է կապիտալի վեբաշխման սկիզբը Հայաստանում։ Սա առաջին հստակ փորձն է՝ շուկայից դուրս մղելու կոնկրետ ընկերության և ոլորտը գրեթե մենաշնորհային պայմաններով տալու նորահայտ մի ընկերության, տվյալ դեպքում՝ Եսայան եղբայրների Թիմ-ին։
Ինչպես հայտնի է Թիմ ընկերությունը Յուքում ընկերության նախկին տնօրենների՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրների կողմից ընդամենն այս տարվա ապրիլին ստեղծված օպերատոր է, որը փաստորեն ձեռք է բերում «Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Հայտնի է, որ «Վեոն»-ի հիմնական բաժնետերը ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանն է։ Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը մտադիր է գնել «Վեոն Արմենիան»։ Ընկերություններն այս հարցով անցած տարվա դեկտեմբերի 30-ին էին դիմել ՏՄՊՊՀ՝ թույլտվություն ստանալու համար։ Սակայն Յուքոմ ընկերության կառավարման խորհրդում անսպասելիորեն ի հայտ եկան անհամաձայնություններ։ Եսայան եղբայրները հայտարարեցին, որ հեռանում են Յուքոմից և պատրաստվում են նոր ընկերություն ստեղծել։
Յուքումի գլխավոր բաժենետերերը՝ Խաչատրյանները, հայտարարեցին, որ իրենց պարտադրում են հրաժարվել ընկերության բաժնետոմսերից և դրանք էժան գնով վաճառել, ինչից իրենք հրաժարվել են։ Խաչատրյանների դեմ գործեր հարուցելու իրավական գործընթացին զուգահեռ՝ ապրիլ ամսից սկսած լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի խորհրդում։ Սակայն քանի որ սեփական բիզնեսից հրաժարվելու պարքատդրանքը Խաչատրյան եղբայրները մերժեցին, Եսայան եղբայրները գնացին երկրորդ ճանապարհով՝ որոշեցին վիժեցնել Բիլայնի և Յուքոմի միավորման գործարքը՝ դառնալով չկայացած, սակայն խոստումնալից գործարքի տերը։
Ընթացիկ տարվա մայիսի 3-ին ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր նկատմամբ բոլոր կիրառվող միջոցները որակել է իրենց ընտանիքի ստեղծած «հաջողված բիզնեսները կազմաքանդելու» փորձ:
Նույն օրը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ Յուքոմի և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» -ի միջև բանակցությունները դադարեցված են, իսկ նախաես պլանավորված գործարքը՝ ձախողված։ Իսկ ահա 2020 թվականի հունիսի 20-ին ընդամենը երկու ամիս առաջ ստեղծված Թիմ ընկերությունն ու Վեոն Արմենիան դիմում եմ ՏՄՊՀ-ին՝ ստանալու թույտվություն, ըստ որի Թիմ-ը ձեռք է բերելու Բիլայն ապրանքանիշի 100 տոկոս բաժնեմասը։ Թուլտվությունն արդեն կա, գործարքը կկայանա վստահաբար։
Զուգահեռաբար մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ Յուքոմ ընկերությունում ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում, ընկերության տնօրեն Արա Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության։
Բավականին հետաքրքիր են Թիմ և Վեոն Արմենիա ընկերությունների տնտեսական շահավետությունը բնորոշող ՏՄՊՀ-ի որոշման մեջ ներկայացված ցուցանիշները։
Վեոն Արմենիա ընկերության ակտիվները 2019 թվականին գնահատվել են 58 մլրդ 501 մլն դրամ, իսկ հասույթի չափը՝ 34 մլրդ 792 մլն դրամ։ 2019 թվականի շահույթը՝ նախքան հարումը, կազմել է 5 մլրդ 25 մլն դրամ։ Սա այն դեպքում, երբ ըստ ՏՄՊՀ որոշման մեջ տեղ գտած տվյալների, 2018 թվականին ընկերության ակտիվները գնահատվել են՝ ուշադրություն՝ 147 մլրդ 790 մլն դրամ, հասույթի չափը՝ 38 մլրդ 435 մլն դրամ։ Ինչպե՞ս է ստացվել, որ ակտիվների գինը մեկ տարվա ընթացքում մոտ եռակի անգամ նվազել է․ այս հարցը ՏՄՊՀ որոշման մեջ մնում է անպատասխան։
Ինչ վերաբերում է Թիմ ընկերությանը, ապա այն նոր է ստեղծվել և գործունեության փորձ դեռևս չունի, ընդամենը հայտնի է, որ այն ծրագրում է գործունեություն ծավալել հեռահաղորդակցության ոլորտում, ունի բարձր որակավորմամբ մասնագետների թիմ։
Վարչական վարույթի շրջանակում ՏՄՊՀ հանձնաժողովը դիմել է նաև Յուքում ընկերություն՝ գործարքի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։ Յուքում ընկերությունը միջնորդություն է ներկայացրել, որ Թիմի և Վեոն Արմենիա միավորման գործարքն իրականացվում է առևտրային գաղտնիքի հանդիսացող տվյալների չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ և առաջարկել է Յուքոմին՝ ներգրավել որպես երրրոդ անձ, ինչին Հայկ Եսայանը առարկել է։ Այս մասով Յուքոմ ընկերության դիմումը մերժվել է, չնայած այն հանգամանքին, որ Եսայան եղբայրները երկար տարիներ եղել են Յուքոմի տնօրենները և տիրապետում են այդ ընկերության բոլոր առևտրային գաղտնիքներին, որի օգտագործումն անբարեխիղճ մրցակցություն է։


 

Հայկ  Դավթյան

դիտվել է 6958 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am