Ադրբեջանական քարոզչական հնարքներ. պաշտոնապես հաստատեցին 12 զոհ ունենալու փաստը

2 օր է ադրբեջանական քարոզչամեքենան գործի է դրել մաշված հնարքներ՝ ցույց տալու ադրբեջանական ժողովրդի «պահանջատեր» լինելը: Նախ՝ սկսեցին մի քանի տասնյակ մարդկանց երթային կադրեր հրապարակել, թե՝ «պահանջում են ազատագրել Ղարաբաղը», մեկ մարդկանց բազմության կադրեր, որոնք, իբր՝ «շտապում են ռազմաճակատ»:

Մասնավորապես, Աղդամ գյուղում բնակիչների կուտակումների լուսանկարներ էին հրապարակվել, իբրև թե՝ «գյուղացիներին միացած շրջանի բնակիչները փորձում են գնալ-միանալ բանակին»:

Բայց իրականում Աղդամ գյուղի բնակիչները, որոնց շարքում են տնային հագուստով կանայք, ըստ ամենայնի փախչում են: Կան տեղեկությունները, որ ադրբեջանցիները պարզապես բողոքում են, որ շուտով բերքահավաք է, սակայն իրենց զինված ուժերը պատերազմ են սկսել:

Զուգահեռ պաշտոնական աղբյուրները ստիպված են նաև հաստատել զոհերի մասին տեղեկություններ: Արդեն իսկ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հաստատել են 12 ադրբեջանցի զինվորականների կորուստների մասին:

Նախորդ օրը, ի դեպ, Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևին, ով հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում «ադրբեջանական կողմը ունի 12 զոհ»: 77-ամյա Գազիևը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ղեկավարել է 1992-1993 թվականներին:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ ընդհանուր առմամբ միջազգային մամուլը տալիս է հավասարակշռված տեղեկատվություն:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Conciliation Resources կազմակերպության վերլուծաբան Լոուրենս Բրոյերսը գտնում է, որ՝ այսօր երկու երկրների իշխող վերնախավերը չափազանց խոցելի են ներքաղաքական զարգացումների ու համավարակի արդյունքում: Ադրբեջանում տնտեսական խնդիրներ են նավթի գնի անկման հետևանքով, իսկ Հայաստանում կառավարությունը քննադատության թիրախում է համավարակի դեմ պայքարի հարցում: Նա վստահ է, որ վերջին ամիսների մի շարք սիմվոլիկ քայլեր ու հայտարարություններ հասունացրեցին լարվածության աճը: «Այս բախումներն ազդարարում են նաև կողմերի՝ խաղաղության գործընթացի դինամիկայի նկատմամբ խորացող դժգոհությունները: 18 ամիս առաջ արտգործնախարարների` իրենց երկրներում խաղաղությանը նպաստող գործողություններ սկսելու հայտարարությունից ի վեր, այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չձեռնարկվեց», - ասում է Բրոյերսը:

Վերլուծաբանները մտահոգիչ են որակում բախումներին նախորդող Ադրբեջանի նախագահի քննադատությունը՝ ուղղված Մինսկի խմբի խաղաղ գործընթացին և միջնորդներին: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչն այն դիտարկել էր որպես ահազանգ. «Ես դա ընկալեցի որպես ահազանգ, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի առճակատման փուլ, հատկապես դիվանագիտական ջանքերի արդյունքում առաջընթացի բացակայության պայմաններում»,- ընդգծում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը:

Ըստ վերլուծաբանների՝մտահոգիչ է նաև, որ ընդհարումն արձանագրվել է ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: Փոլ Սթրոնսկին, սակայն հավելում է, որ՝ նման բախումներն աննախադեպ չեն և եղել են նախկինում: Լոուրենս Բրոյերսի կարծիքով էլ սահմանային գոտու այս ընդհարումների նպատակն էր ստուգելու միջազգային հանրության և գործընկեր երկրների արձագանքը: «Կարծում եմ՝ դա Հայաստանի գործընկերների հավատարմության, միջազգային կարծիքի և արձագանքի թեստ էր»,- ընդգծում է Բրոյերսը:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության անդրադարձել էին միջազգային հեղինակավոր լրատվական կայքերը՝ Aljazeera-ն, Associated press-ը, The Washington post-ը, The Republic-ը, Reuters-ը, BBC-ն: Իրավիճակին ակտիվ անդրադարձ են կատարում վրացական, ռուսական լրատվամիջոցները:

 

դիտվել է 3094 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am