«Թավշյա» թերմացքի վկան

Ղարաբաղյան պատերազմի բուռն շրջանում Արամ Սարգսյանը հանուն հայրենիքի մարտնչում էր հարազատ Դավալու գյուղում։

Հենց պատերազմն ավարտվեց, սա գործարանի տեր դարձավ ու հանուն հայրենիքի մարտնչում էր Արարատի ցեմենտի գործարանում։

Հենց Վազգեն Սարգսյանը 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչության զոհ դարձավ, Արամ Սարգսյանը հանուն հայրենիքի մարտնչեց վարչապետի կաբինետում։ Նա նույնիսկ կառավարության նիստերի դահլիճում վարչապետի աթոռի տեղը չգիտեր և միայն Շահեն Կարամանուկյանի ցուցամատի օգնությամբ իմացավ, թե որտեղ պետք է նստի, բայց համաձայնեց գլխավորել կառավարությունը։

Ա․ Սարգսյանը, անտեսելով արտաքին վտանգները, ներքաղաքական մուտիլովկաներով էր զբաղված վարչապետի կարգավիճակում։ Դա, իհարկե, երկար չտևեց։ Նրան վռնդեցին վարչապետի կաբինետից։

Վռնդվելուց հետո Արամ Սարգսյանը ձեռք բերեց նոր մասնագիտություն։ Նա Վազգեն Սարգսյանի եղբայր էր աշխատում և հանուն հայրենիքի մարտնչում էր կուսակցապետի դերում։

Որպես խրոնիկ անհաջողակ՝ նա չհաջողեց նաև որպես կուսակցապետ։

Բախտը սրան մի պահ ժպտաց 2017–ին, երբ Բ26–ի նախագիծ «Ելք» դաշինքի շրջանակներում, որպես հավատարիմ հաճախորդ, պարգևատրվեց պատգամավորական մանդատով։ Բայց հետո եղավ «թավշյա» հեղափոխությունը և Արամը զրկվեց մանդատից։

Հիմա Արամ Սարգսյանը մնացել է «թավշյա» հեղափոխության թերմացքի հույսին։ Պաշտոն է մուրում Նիկոլ Փաշինյանից, բայց չի ստանում։ Նա, սակայն, հույսը չի կորցրել և պարբերաբար թրև է գալիս ֆեյսբուքյան «դաշտավայրում»։

Զավեշտալին այն է, որ Արամը խոսում է հանուն հայրենիքի ներքին պայքար չմղելու մասին։ Նա ասում է, որ «երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու հայրենիքիդ»։

Դավաճանությունից խոսում է մեկը, ում քաղաքական ու կարիերային կենսագրությունը դավաճանությունների պատմություն է։ Խոսում է մեկը, ով արտաքին վտանգի պայմաններում միշտ ներսից «իշմար» է տվել թշնամուն։

Նրա ամենամեծ դավաճանությունը Վազգեն Սարգսյանին էր։ Քանզի Վազգենի անունը շահարկելով է մտել քաղաքականություն, բայց դավաճանել է եղբոր գաղափարներին՝ դառնալով մեզանում հակառուսական քարոզի առաջամարտիկ և «արևմտամետիստ»։ Եվ դա այն դեպքում, երբ Վազգեն Սարգսյանը հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների կառուցման գլխավոր ճարտարապետներից էր։

Արամ Սարգսյանը նախկին իշխանության հաճախորդներից էր։ Այժմ նա ձգտում է նույն ֆունկցիան կատարել Նիկոլի համար, բայց նրան, որպես ավելորդ ուտող բերան, չեն վերցնում, սակայն նրա հաճախորդական ծառայություններից չեն հրաժարվում։ Սա էլ գրում–մրում է։

Ահա այսպիսի բաներ։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2055 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am