Իշխանությունը սարսափում է.մինչեւ երբ կձգի արտակարգ դրությունը

Ինչո՞վ է անհրաժեշտ արտակարգ դրությունը, ինչո՞ւ է այն շարունակ երկարաձգվում Հայաստանում. հարցն այս իշխանությունների կողմից մնում է անպատասխան:
Կառավարությունն այսօր չորրորդ անգամ երկարաձգեց կորոնավիրուսի պատճառով մեր երկրում հայտարարած արտակարգ դրության ռեժիմը: Նախագծի զեկուցող, արտակարգ պարետ Տիգրան Ավինյանը, սակայն, խորհրդարանում այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչու: Ավելին, նրա պատասխաններից կարելի է հետեւություն անել, որ Հայաստանն առնվազն առաջիկա մի քանի տարիներն ապրելու է այս ռեժիմում:
Ավինյանի խոսքով՝ բոլոր սահմանափակումները, որոնք գործում են Հայաստանում COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար ներդրված արտակարգ դրության պատճառով, կվերացվեն միայն այն դեպքում, երբ հանրապետությունում մի քանի շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքեր չգրանցվեն: Սակայն, ըստ նրա, համաճարակի անկմանը զուգահեռ բազմաթիվ ոլորտներում մեղմացումներ կմտցվեն՝ օրինակ տուրիզմի, չի բացառվում, որ սեպտեմբերից գործեն նաեւ դպրոցները: Այսպիսով՝ համաձայն մասնագիտական կանխատեսումների, առաջիկա երկու-երեք տարին ողջ երկրագունդն ապրելու է կորոնավիրուսի հետ, դատելով ՀՀ իշխանությունների՝ հակահամաճարակային զրո ռազմավարությունը, մեր երկրում առնվազն մի քանի տարի դժվար թե լինի մի շաբաթ, երբ նոր դեպքեր չգրանցվեն: Տպավորություն է, որ իշխանությունները միտումնավոր են ձախողում կորոնավիրուսի դեմ պայքարը, եւ ռեժիմի շարունակական երկարաձգման նպատակները ակնհայտ են ու գրեթե կապ չունեն վարակային կամ համաճարակային վիճակի հետ:

Մասնավորապես, արտակարգ դրությունը Փաշինյանի իշխանության համար անհրաժեշտություն է, որպեսզի կարողանան տուգանել հնարավորինս շատ քաղաքացիների, մարդիկ այս իշխանության համար դարձել են տուգանքի մատերիալ, ով ինչպես կարողանում է, դատարկում է քաղաքացիների գրպանը՝ մի դեպքում դա արվում է դիմակ չկրելու ձեւով, մեկ ուրիշում՝ գույքահարկ է բարձրացվում, երրորդի վրա այլ հարկ են դնում: Իշխանությունը ձախողել է տնտեսական քաղաքականությունը, ներդրումներից այլեւս հույս չկա, ուստի բյուջեն լցնելու միակ միջոցը սեփական քաղաքացիներին կլպելն է:

Մյուս հիմնական նպատակը, իհարկե, մարդկանց բողոքի անխուսափելի դրսևորումները ճնշելը և թույլ չտալն է, բողոքի ձայն բարձրացնել: Իշխանություն կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ բռնապետական նկրտումներն է կյանքի կոչում՝ փորձելով ձեւավորել անատամ հասարակություն:

Այնպես որ, արտակարգ դրությունն իրականում վարակի դեմ պայքարելու հետ կապ չունի: Համենայն դեպս, այդ հռչակված նպատակին չի ծառայում եւ դեպքերը նվազելու փոխարեն օրեցօր աճում են:
Խորհրդանշական է, որ նույն պահին, երբ իշխանությունը քննարկում էր արտակարգ ռեժիմը երկարացնելու հարցը, զուգահեռ իր ամբողջ ռեպրեսիվ համակարգը կենտրոնացրել էր բողոքի գրեթե միանձնյա ակցիան ճնշելու վրա: «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն էր բողոքի ակցիա հայտարարել. մեկ մեքենայով, ավտոերթով շարժվելու էր Խոր Վիրապից Երևան: Սակայն իշխանությունը մոտ երկու տասնյակ ավտոբուս ոստիկանական զորքեր էր ներգրավվել այս ակցիան ճնշելու: Բացի այդ, խորհրդարանը մերժեց նաեւ երեք ուժերի նախագիծը, որով պահանջում էին արտակարգ դրության ժամանակ հանրահավաքներ անցկացնելու սահմանափակումը հանել:

Սա ցույց է տալիս իշխանության վախերի, ավելին՝ սարսափների մասին, նրանք հասկանում են, որ երկիրը հասցրել են այն վիճակի, որ ցանկացած պահի կարող է բողոքի մեծ ալիք բարձրանալ:

Անի Սահակյան

դիտվել է 1643 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am