«Թող մտքներից հանեն, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյան

Այսօր Հայելի ակուբում ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը նշեց, որ քննարկվում է Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, որովհետև դա ամենաանվտանգ բնագավառն է: «Ես նկատել եմ՝ Կարեն Կարապետյանը գնում է թույլ դիմադրության ճանապարհով։ Նա նայում է՝ ո՞վ է ամենաանվտանգը՝ Լեզվի պետական տեսչությունը։ Քանի որ հայոց լեզվին էլ ինքը տիրապետում է այնքանով, որքանով, իր աշխարհընկալման մեջ նա փոքր տեղ ուներ, և եկեք՝ անկեղծ լինենք՝ լեզվի պետական տեսչությունն էլ բնավ չէր փայլում աշխատանքային սխրանքներով, բայց հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն են հանում։ Ընդ որում՝ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրության մեջ միարժեք նշված է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, և պետական լեզվի դեմ ոտնձգություններին պետք է արձագանքեն Լեզվի պետական տեսչության ներկայացուցիչները»։ Ինչպես նկատեց՝  մեր երկրում համակարգային որոշումներ չեն կայացվում, որոշումները կայացվում են՝ ելնելով անձնային նպատակահարմարությունից։ Նախարարություններ են ստեղծվում՝ կոնկրետ անձին պաշտոն տալու համար, մարդուն պաշտոնից հանելու համար էլ տեսչություն են փակում։ Այնուհետև առաջարկեց, եթե տեսչության ղեկավարը վատ է աշխատում, ապա պետք է ղեկավարին փոխել, ոչ թե տեսչությունը փակել: «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն էլ, ավելացնելով Նարինե Դիլբարյանի խոսքը նշեց. «Կարող է՝ նախարարությունում մի ամբողջ օղակ ստեղծեն՝ ինչ-որ մեկին պաշտոն տալու, իսկ ինչ-որ մեկին պաշտոնից ազատելու համար՝ մի ամբողջ գերատեսչություն փակեն, բայց թող մտքներից հանեն, որ այս մի բանը կարող են մարսել»։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն մոտ 50 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական օպերացիայի համար «Մուսթաֆաևը պահանջել է 8 գյուղ՝ ընտրություններից հետո» (video) Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները ՀՀ տարածքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը Սամվել Ալեքսանյանին ասել են՝ ինչ է լինելու իր հետ (video) Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին․ Զուրաբյան Ալիևը պարտադրել է Նիկոլին՝ հանդիպել Մուսթաֆաևի հետ․ Երվանդ Բոզոյան (video) Բողոքի ակցիա. քաղաքացիները պատրաստվում են ճանապարհ փակել (video) Գնացե՛ք պտտվեք Արցախով ու Տաշիրով, ուրիշ բան չեմ ասում․ Անժելա Թովմասյան (video) Իվանիշվիլին դա կարողացավ, Սամվել Կարապետյանն էլ կկարողանա․ Հայկ Նահապետյան (video) Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցում բունտ է հասունանում (video) «Նիկո՛լ, հանգիստ չլինես․ օլիգարխներդ թռնում են» (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան (video) Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am