Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրեց «страна изгой». Միքայել Մինասյան
Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում շատ հետաքրքիր տենդենց կար, երբ հայկական երիտասարդության, երևի ամենալավ սերուցքը, սկսեց կրել արևմտյան արժեքներ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Միքայել Մինասյանը։
«Ի դեպ, նույն վիճակը 1910-1915 թվականի ընթացքում էր, երբ Պոլիսից երիտասարդները գնում էին ուսում ստանալու եվրոպական լավագույն համալսարանները և վստահ լինելով, որ արևմտյան արժեքները արտացոլված են լինելու քաղաքականության մեջ՝ նրանք վերադարձան և սկսեցին պայքարել Օսմանյան կայսրության դեմ»,- ասել է նա: