Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը

«Թավշյա» հեղափոխությունը/իշխանափոխությունը տեղի ունեցավ «ոստիկանը մերն է» կարգախոսի ներքո։ Ի՞նչ է մնացել այդ կարգախոսից։

Իշխանավոր դարձած հեղափոխական հարթակը տնօրինողներն, իրոք, իրենցն են դարձրել ոստիկանությունը և հենվում են ոստիկանական ուժի վրա, իսկ հարթակից ներքև կանգնածներից ոմանք այս օրերին վերափոխել են այդ կարգախոսը՝ նյարդայնացած կիրառելով «ոստիկանի մերը» բազմանշանակ ձևակերպումը։

Վերջին շրջանում շատ են հայտնվում կադրեր, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառում ՀՀ քաղաքացիների նկատմամբ դիմակ չկրելու, անձնագիր չունենալու կամ բողոքի հավաք կազմակերպելու համար։ Օրինաչա՞փ է այս ամենը։ Այո՛, օրինաչափ է։

Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է խիստ հակահեղափոխական և կռիվ տալիս բոլոր այն խաղի կանոնների դեմ, որոնց կիրառմամբ է եկել իշխանության (հավաքների, երթերի կազմակերպում, փողոց փակել և այլն)։

Քաղաքագիտական կանոններից է նաև այն, որ ցանկացած հեղափոխական ուժ իշխանությունը վերցնում է ազատության լոզունգներով, բայց բերում է միայն բռնապետություն և ստրկացնում իրեն ծափահարող ամբոխին։

Օրինակա՞ն է արդյոք հայ ոստիկանի գործողությունը, երբ նա բռնություն է կիրառում։ Զուտ օրենքի տառի տեսանկյունից՝ այո՛, օրինական է։ Օրինական է, բայց լեգիտիմ չէ։ Քանզի Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու եղանակը և նրա հնչեցրած մեսիջները ոստիկանությանը զրկել են բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից։

Փաշինյանն ապալեգիտիմացրել է բռնության կիրառումը և արժեզրկել պետությունը, որը նաև բռնության օրինական կիրառման մենաշնորհ ունի։

Երբ նա կառավարության շենքի դուռը ջարդող ցուցարարների մասին ասում էր, որ իրենց դուռն է, կուզեն կջարդեն, երբ նա հայտարարում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, երբ նա ասում էր, որ ժողովուրդն իր շեֆն է, իսկ ինքը ժողովրդի ծառան, ոստիկանությանը զրկում էր բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից, ինչպես որ նրա կողակիցն էր զրկում մեր զինվորներին սահմանը պահելու լեգիտիմ մոտիվացիայից՝ հայտարարելով, որ նրանք զոհվել են հանուն ոչնչի։

Փաշինյանն ապալեգիտիմացրել է ոստիկանական ուժի կիրառումը նաև երկակի ստանդարտների ներդրման պատճառով։ Անհասկանալի է դարձել, թե ինչո՞ւ պետք է մեկ հոգու բողոքի ակցիան արգելվի, այդ բողոքը հայտնողը տարվի ոստիկանություն, իսկ ահա թուրքական 5–րդ շարասյան ագրեսիվ ներկայացուցիչների ակցիան նախագահական նստավայրի դիմաց անցնի ոստիկանության հովանու ներքո։ Ինչո՞ւ պետք է մարդկանց մի փոքր խմբի մոտ երկու տարի թույլատրվի ճանապարհ փակելը, իսկ մեկ այլ տեղ փողոց փակողները դաժանաբար ծեծվեն։

Մի խոսքով, ոստիկանը դեռ մերը չէ։ Այն այս պահին իշխանությունը զավթած խունտայի ձեռքի գործիքն է։ Հենց որ ունենանք ոչ թե ամբոխի, այլ ժողովրդի իշխանություն, ոստիկանը կդառնա մերը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1107 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am