Պաշտոնական անպատկառություն՝ քննարկման ու երկխոսության փոխարեն

Իշխանությունները փոխվեն, թե չփոխվեն, գրեթե անվիճարկելի է մի բնութագրական հանգամանք. հատկապես կառավարության ներկայացուցիչները կարողանում են խնդիրներ ստեղծել անգամ այնտեղ, որտեղ, թվում է, ընդհանրապես խնդիր չպետք է լիներ:

Ու չնայած ասվածը վերաբերում է գրեթե բոլոր ժամանակների իշխանավորներին, առկա «թավշյա» կամ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները այդ առումով ընդամենը 2 տարվա ընթացքում հաջողացրել են գերազանցել բոլորին ու դառնալ, ինչպես մարզական մեկնաբանները կասեին՝ անվիճելի առաջատար:

Վերցնենք թեկուզ կրթության, գիտության և այլն նախարար Արայիկ Հարությունյանին: Ավելի ճիշտ, կներեք, իր վարքը: Այս օրերին ակտիվ արձագանքների առիթ է տվել հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը, հատկապես՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագրի հարցում ներկա իշխանության անհասկանալի վերաբերմունքը: Այդ առնչությամբ արդեն հասցրել են արտահայտվել, անգամ հայտարարություններով հանդես գալ ինչպես տարբեր անհատներ, մտավորականներ, հոգևորականներ, այնպես էլ՝ կուսակցություններ, պարզապես մտահոգ հայ մարդիկ:

Թվում էր, թե ի՞նչ խնդիր կա, չէ՞, սա էլ հո «նախկին հանցավոր ռեժիմի», «շնաբարո դուրսպրծուկների», «քաղաքական դիակների», «պատմության աղբանոցի» հա՞րց չէ (կներեք, իհարկե, փաշինյանական «սիրո» բառաթափոնն այստեղ հիշեցնելու համար):

Այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ հանրակրթական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս մղելու մտադրությունների շուրջ, հետևեց պաշտոնական շրջանակների արձագանքը, թե՝ այդ առարկան կոտորակվելու է հայագիտական այլ առարկաների ծրագրերում կամ նման մի բան:

Հետո արդեն անձամբ ԿԳ և այլն նախարարը Հ1-ով հանդես եկավ ու, հավատարիմ մնալով իր ոճին, բավականին վրդովեցուցիչ տոնայնությամբ բաներ ասաց:

Արայիկ Հարությունյանն, իհարկե, նպատակին հասավ: Այսօր արդեն ոչ թե մի քանի բարձրաստիճան հոգևորական, այլ Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ հոգևոր սպասավորներ իրենց վրդովմունքի ու բողոքի ձայնը բարձրացրեցին: Լրահոսում բազմաթիվ խիստ ու նաև դիպուկ արձագանքներ են շրջանառվում, որոնցում ամենատարբեր մեղադրանքներ են ուղղվում կրթության (!) և գիտության (!!), նաև՝ մշակույթի (!!!) նախարարի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանին:

Հոգևորականների դիտողությունների շարքում ամենից մեղմ արտահայտությունների համաձայն՝ նախարարն իրեն թույլ է տալիս անպատկառ վերաբերմունք ինչպես եկեղեցու, այնպես էլ հոգևորականների հանդեպ, որ նա մանիպուլյատիվ կամ շահարկումային հայտարարություններ է անում, որ նա «կես ճշմարտությունն» է ասում:

Հիմնականն այս գործընթացում այն է, որ հիշյալ նախագիծը մշակելիս, ինչպես հարկն է, չի կազմակերպվել մասնագիտական լուրջ քննարկում, չի եղել համակողմանի երկխոսություն Հայ Առաքելական եկեղեցու, Գերագույն հոգևոր խորհրդի նաև աշխարհիկ անդամների, ակադեմիական շրջանակների, մտավորականության ներկայացուցիչների պատշաճ ներգրավմամբ: Սա՝ զուտ գործընթացի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է կոնկրետ ընթացքին, ապա բավականին ծանր ենթադրություններ են ընդգծվում, երբ համադրում ես վերջին երկու տարվա ընթացքում իշխանական շրջանակների կողմից տարատեսակ դրսևորումները, մասնավորապես՝ ընդգծված բարեհաճ և հովանավորչական վերաբերմունքը զանազան տրանգենդերային կամ լգբտ-ական շրջանակների ներկայացուցչիների հանդեպ, ու միաժամանակ, նույն իշխանավորների ագրեսիվ, անքաղաքավարի, նաև անպատկառ պահվածքը՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի ու նաև եկեղեցու կամ օրինակ՝ Աստվածաշնչի նկատմամբ: Իսկ ծանր ենթադրություններից առաջինն այն է, որ փողոցային դժգոհության ալիքի վրա իշխանության եկած անձինք ինչ-որ խորքային խնդիր ու անհանդուրժողական ռեակցիա ունեն, ասենք, մեր եկեղեցու, ավանդությունների, նաև՝ չգրված օրենքների նկատմամբ:

Ավելին, նախնական տպավորությունը, որ «հեղափոխական հովերով» տարված, մղվում են փոխել կամ քարուքանդ անել ավանդական ամեն ինչ, իր տեղը աստիճանաբար զիջում է այն ուժգնացող տպավորությանը, որ այդ դրսևորումները ոչ թե «խանդավառ հեղափոխականություն» են, այլ միանգամայն հստակ գծված, մշակված և իշխանության եկածների միջոցով իրականացվող ծրագիր: Իսկ միգուցե ուղղակի հանձնառությո՞ւն:

Սա դեռևս միայն տպավորութուն է կամ ենթադրություն: Բայց այն, որ բոլոր նման դրսևորումների սլաքները ուղղված են մեր ժողովրդի ազգային ինքնությանը, արժեքներին, Հայ Առաքելական եկեղեցուն հարվածելուն, արդեն տպավորություն չէ այլ, ցավոք, իրողություն:

Տեղ ենք հասել. հայ հոգևորականները պետք է հայ նախարարին բացատրեն, համոզեն, գուցե նաև աղերսե՞ն, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս չնետվի հայկական դպրոցի ուսումնական ծրագրերից կամ չկոտորակվի:

Ի դեպ, երբ ԿԳ և այլն նախարարը որևէ հոգևորականի ենթադրյալ անժուժկալ վարքից է խոսում, ավելի լավ է թող մի պարգևավճարային հայելի մոտեցնի իր ներկայացրած կառավարության ու իշխանության անդամներին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 2509 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am