Արտակարգ միասնական քննություններ

Համավարակի տարածման կարևորությամբ պայմանավորված՝ քննություններն անցկացվում են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։

Քննություն հանձնողների միջև պահպանվում են սոցիալական հեռավորությունը, քննական կենտրոնների ամբողջ տարածքը ախտահանվում է՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում են սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, կատարվում է դիմորդների և կազմակերպիչների ջերմաչափում: Ոստիկանությունը ևս իրականացնել հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար:

Հուլիսի 2-ին մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Օտար լեզվի քննությունը՝ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին ստուգվել է դիմորդների գիտելիքները Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա առարկաներից, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։
Ընդունելության քննություններն անցկացվել են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն այս տարի 47-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:

Առողջական վիճակի ստուգում
Մշտական ջերմությամբ կամ ջերմության տատանումներով ուղեկցվող հիվանդություն կամ նման վիճակ ունեցող դիմորդները պետք է քննության օրը քննական կենտրոնի ղեկավարին ներկայացնեն բժշկական հսկողության ամբուլատոր քարտի քաղվածք՝ համապատասխան հիմնավորմամբ /բնօրինակ/:
Ընթացակարգ
Միասնական կամ ներբուհական քննություն հանձնող դիմորդներին տրվում են անցաթղթեր: Միասնական քննություն հանձնող դիմորդներին անցաթղթերն ուղարկում է ԳԹԿ-ն, իսկ ներբուհական քննություն հանձնողներինը՝ համապատասխան բուհը:
Դիմորդները dimord.am կայքում նշած իրենց էլեկտրոնային փոստին մինչև հուլիսի 1-ը ստացել են իրենց տվյալներով միասնական քննության մասնակցության անցաթուղթ՝ քննական կենտրոնի գտնվելու վայրի, առարկայի, քննության օրվա, ժամի նշումով: Այդ անցաթղթերը դիմորդները կարող են կա՛մ տպել, կա՛մ ստանալ այն ուսումնական հաստատությունում, որտեղից ստացել են անձնական համար:
Դիմորդը քննական կենտրոն ներկայանում է անցաթղթով և անձը հաստատող փաստաթղթով:

Բողոքարկում
Միասնական քննությունների թեստերը և դրանց պատասխանները տեղադրվում են dimord.am և atc.am կայքերում:
Դիմորդները միասնական քննության գնահատականը ստանում են էլեկտրոնային փոստով և dimord.am կայքի միջոցով՝ միասնական քննությունից հետո 3-րդ օրը: Միասնական քննության արդյունքները հրապարակվում են նաև քննական կենտրոնում:
Միասնական քննության գնահատականի բողոքարկումը տեղի կունենա գնահատականը ստանալուց /հրապարակելուց մեկ օր հետո՝ ժամը 9:00-18:00՝ [email protected] էլեկտրոնային փոստով:

Արդյունքներ
Արդեն հայտնի են օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները։
Հուլիսի 2-ին օտար լեզվի քննությանը մասնակցել է 2058 դիմորդ, թեպետ նախապես հայտագրվել էր 2102 դիմորդ։ Նրանց մեծ մասը՝ 1773-ը, քննություն հանձնել է անգլերենից, ամենաքիչը եղել են իտալերեն հանձնողները՝ 3 հոգի։
Անգլերենի քննության միջին միավորը, ըստ ԳԹԿ տվյալների 14.65 է կազմել: Դիմորդներից 524-ը, որը կազմում է քննություն հանձնողների մոտ 30 տոկոսը ստացել է 18-20 միավոր։ Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 133-ը կամ մասնակիցների 7.5 տոկոսը։
Ռուսերենից քննություն է հանձնել 169 հոգի․ միջին միավորն ավելի ցածր է՝ 12.27 տոկոս։ 18-20 միավոր է 17 դիմորդ կամ մասնակիցների 10 տոկոսը։ Մասնակիցներից 25-ը՝ 15 տոկոսը, չի ստացել դրական միավոր։
Գերմաներենի դեպքում բարձր միավոր ստացածների թիվն ավելի մեծ տոկոս է կազմում՝ 19 հոգի կամ մասնակիցների 33 տոկոսը։ Գերմաներենից քննություն է հանձնել 57 դիմորդ։ Միջին միավորը 15.26 է, դրական միավորի շեմը չեն հաղթահարել դիմորդներից 3-ը։
ֆրանսերենի միասնական քննությանը, որքան էլ տարօրինակ է, ավելի քիչ թվով դիմերդներ են մասնակցել՝ 51 հոգի, միջին միավորն այստեղ 15.57 է։ 18 դիմորդ ստացել է 18-20 միավոր, այսինքն՝ մասնակիցների 35 տոկոսը։ Ֆրանսերենից դրական միավոր չի վաստակել ընդամենը մեկ դիմորդ։
Իսպաներենի քննությունից դրական միավորի շեմը հաղթահարել են բոլոր դիմորդները։ Ընդամենը 5 դիմորդից ընդամենը 1-ը ստացել է 20 միավոր, իսկ միջին միավորը կազմել է 14.15 է։
Իտալերենի քննությանը մասնակցել են ամենաքիչ թվով դիմորդներ՝ 3 հոգի, այստեղ եւս դրական միավորի շեմը չհաղթահարածներ չկան, 18-20 միավոր ստացել է 1 դիմորդ, իսկ միջին միավորը՝ 14.5 է։

Հայտագրում
Ամենաշատ թվով դիմորդներ հայտագրվել են «Մաթեմատիկա» առարկայի համար՝ 5412 դիմորդ։ «Աշխարհագրություն» առարկայից քննություն են հանձնել 286 դիմորդ, «Հայոց պատմություն» առարկայից 1598 դիմորդ, «Քիմիա» առարկայից՝ 349 դիմորդ: Ընդհանուր առմամբ միասնական քննույուններին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 13 հազար դիմորդ։ Նրանց թիվը մոտ 2000-ով ավելի շատ է, քան նախորդ տարի։ Նրանց շարքում քիչ չեն նախորդ տարիների շրջանավարտները: Նրանք թերևս որոշել են օգտվել մեկ քննությամբ բուհ ընդունվելու հնարավորությունից։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3975 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am