Ծառուկյանն առերեսում է դաժան իրականությանը. Փաշինյանը շանս չունի

Հունիսի սկզբներին Կառավարության հրաժարականը պահանջող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը ոմանք ընկալել են իբրեւ ետքայլ, վերլուծություններ են հնչում, թե Ծառուկյանը <<զադնի>> է դնում, չկա նախկին կոշտ էնտուզիազմը, ավելին մեկ ամիս առաջ կառավարության 100 տոկոս հրաժարականը պահանջող գործիչն այսօր նույն Կառավարությանը հորդորում է լրջանալ ու աշխատել:

ԲՀԿ-ից չեն հստակեցնում, թե արդյոք Կառավարության հրաժարականը շարունակում է մնալ իրենց օրակարգում, թե՞ ոչ, սակայն դատելով ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից եւ իրավիճակն ախտորոշելու հստակ տրամադրվածությունից, պարզ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին հերթական անգամ ցույց է տալիս այն անմխիթար իրավիճակը, որը Հայաստանում ստեղծվել է հենց իր ու իր թիմի պատճառով: Իսկ այս իրավիճակը ոչ մի լավ տեղ չի հասցնելու, եթե անգամ Ծառուկյանը հետ կանգնի իշխանափոխության իր մտադրութուններից, Փաշինյանն ակամայից է հայտնվելու աղետի առջեւ, որից միայն հեռացումն է փրկելու: Նա կրկին հիշեցրել է նախկին ելույթը ու վերահաստատել նոր լրացումներով. «Իշխանությունը չի պատկերացնում, որ առաջիկայում ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ։ Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։ Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա»:

Ծառուկյանը հայտարարության ծավալուն մի մասը հատկացրել է տնտեսական ու սոցիալական խնդիրներին, իսկ իշխանություններին ասում է, որ Ծառուկյանից վախենալ պետք չէ: «Վախենալ պետք է հարյուր հազարավոր անաշխատանք մնացած քաղաքացիներից», - գրել է ԲՀԿ առաջնորդը, որն առաջարկում է նաև իր անձնական կապերն ու հեղինակությունը երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:
«Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել», - ասում է Ծառուկյանը:

Արտաքին քաղաքական հարցերում իրեն առավել քան զուսպ դրսևորած կուսակցության առաջնորդը հայտարարության մի հատված էլ նվիրում է հայ-ռուսկաան հարաբերություններին, մասնավորպես, ասելով.  «Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել»:

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը չի լղոզում իրավիճակը, չի քծնում Նիկոլ Փաշինյանին, այլ տալիս է դաժան իրականության ճշգրիտ գնահատականը, իսկ նրանք, ովքեր ԲՀԿ առաջնորդի տոնայնության մեջ մեղմացում են նկատում ու դա ընդունում որպես կոմպրոմիսի գնալու պատրաստակամություն, ապա պետք է հիշեն, թե ինչ եղավ նրա առաջին հայտարարությունից հետո եւ կարող է արդյոք Ծառուկյանը մինչեւ վերջ ոտքը գազին պահել: Հունիսին ունեցած իր հայտարարությունից հետո պետական ողջ մեքենան լծվեց նրա դեմ, քրեական գործ հարուցվեց ոչ միայն իր, այլ կուսակիցների նկատմամբ, այս պարագայում, երբ ակնհայտ է, որ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար ոչնչի առջեւ չի կանգնելու, որեւէ մեկը մազոխիստական անկումներ չէր դրսեւորի:

Անի Սահակյան

դիտվել է 7615 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am