Անմահները հրամայում են

Վովա Գասպարյանը պարզվում է անմահ է ու նախագահն էլ իրեն երկար ժամանակ է հնարավորություն տվել աշխատելու՝ 60 տարի։ Մայիսյան հաղթանակների տոնի առթիվ «Հաղթանակի» զբոսայգի այցելեց ոստիկանապետը անդավաճան մնալով իր ոճին ու տեսակին, հերթական պատեհ առիթը բաց չի թողել նոր ներկայացում բեմադրելու․ «Նոր կառավարությունում իհարկե լինելու եմ, ես ասել եմ՝ 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ, ես էլ 150 տարի եմ ապրելու»,-տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետը, ում դիրքերը կարծես անսասան են դարձել եւ նա երկար տարիներ չի հեռանում իր պաշտոնից, թեպետ պարբերաբար խոսվում է ոստիկանապետի ու իշխանության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի, առանցքային դերակատարի միջեւ հակասությունների մասին։ Հիմա էլ վարչապետ Կարեն Կարապետյանի հերթն է, այդ հակասությունը պարեբերաբար երեւում է կառավարության նիստերի ընթացքում վարչապետի խայթոցներից։ Վովա Գասպարյանը, բնականաբար, չի հաստատել այդ հակասության փաստը, սակայն պատասխան խոսքից ամեն ինչ հասկանալի է։ Երբ լրագրողները հետարքրքվեցին Կարեն Կարապետյանի ոստիկաններին ուղղված վերջին հրահանգի մասին, ըստ որի՝ ոստիկանները թերանում են աղբահավաքման հարցում, ոստիկանապետը պատասխանեց՝ էնքա՜ն աղբ կա մեր երկրում հավաքելու։ Գասպարյանը չհստակեցրեց՝ թե ինչ «աղբի» մասին է խոսքը, իշխանության մեջ էլ աղբ լինելու փաստը Վլադիմիր Գասպարյանը չի հերքել․«Աղբ ամեն տեղ էլ լինում է»։ Այդուհանդերձ խիստ տարօրինակ էր մեր օրերի անմահ ոստիկանապետի նյարդային պահվածքը մահկանացու լրագրողների հետ։ Նա անթաքույց հեգնանքով լրագրողներին ծաղրում էր՝ «մեղք եք երեխեք, նյութ չունեք, էլի ինձ հարցեր եք տալիս․․․ հիմա իմ նկարը կդնեք, չէ՞ ու կսկսեք վերլուծություններ անել․․․»,- ի վերջո նյարդերն այնքան տեղի տվեցին, որ հորդորեց «չքվել» լրագրողներին, կամ կառավարության «նորեկների»՝ առողջապահության, էկոնոմիկայի եւ այլ նախարարների տեղն էր մատնացույց անում․«Այ, իրենք նոր են, իրենց հարցեր տվեք»։ Երկարակյաց ու այսուհետ հավերժ ոստիկանապետի համար թերեւս բարդ է հասկանալը, որ լրագրողների՝ իր նկատմամբ անսպառ սերը ի պաշտոնե ու ի գործե է։ Երկրում կուտակված ու ստիկանությանն առնչվող հազարավոր խնդիրների պարագայում 2011 թվականից ոստիկանապետ աշխատող պարոն Գասպարյանի ու լրագրողների շփումը եղել է այս մակարդակից ոչ բարձր, նա խուսափում է մամլո ասուլիսներից, լրագրողների առջեւ հաշվետվությունից, հետեւաբար այլ բան չի մնում, քան Վովա Գասպարյանին տեսնելիս նրան «շրջափակման» մեջ վերցնել ու դառնալ «մեղք»՝ այսինքն կատարել մասնագիտական գործունեությունը, աշխատել, հարցեր տալ՝ ակնկալելով բանական պատասխաններ։ Ի դեպ, մեր սիրելի ոստիկանապետ, դուք ավելի մեղք եք, որովհետեւ օրնիբուն եք աշխատում, գիշեր-ցերեկ խորհրդակցություններ հրավիրում, տարիներ շարունակ բարեփոխումներ եք անում, համենայն դեպս այդ տպավորությունն է ձեւավորվել ձեր հայտարարություններից։ Իսկ նորեկները ի տարբերություն ձեզ հաճախ ու մարդավարի շփվում են չորրորդ իշխանության ներկայացուցիչներիս հետ, ցայտնոտի մեջ չեն ընկնում մեր հարցադրումներից ու շատ ավելի օրինապահ են, քան ՀՀ թիվ մեկ օրենքի պաշտպանը։ Հույս ունենք, որ իշխանական էլիտայի ներկայացուցիչների մոտ փորձի փոխանակում տեղի կունենա, ոստիկանապետը գործընկերների համար կբացահայտի իր անմահության գաղտնիքը, չի խանգարի որ «Անմահ մնալու 10 կանոններ» ձեռնարկով հանդես գա, իսկ մյուսները նրան կսովորեցնեն լրագրողների հետ շփման պարզունակ կանոնները։ Ի դեպ, Վովա Գասպարյանից այդուհանդերձ հնարավոր եղել է մեկ նորմալ պատասխան լսել, որը վերաբերել է Սեյրան Օհանյանի գործունեությանը, պարզվում է՝ ոստիկանապետը լավ չի վերաբերվում, քանզի Օհանյանը քարոզարշավի ժամանակ թույլ է տվել մի մեծ սխալ․««Սասնա ծռերին» հերոսներ անվանելը։ Սպան իրավունք չունի սպայի սպանողին այդպիսի արտահայտությամբ դիմել», իրավացիորեն նկատել է Գասպարյանը, քանզի պաշտպանության նախկին նախարարը, լինելով սպայական կազմի ներկայացուցիչ, նույնիսկ պարտավոր էր զերծ մնալ ճակատային հայտարարություններից ու իրողությունը քողարկել սոցիալական բեւվեռվածության եւ այլ քողի ներքո։ Անի Սահակյան

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am