Եթե ռուսական զենքի բալանսը խախտվի. պաշտոնական Երևանի նախազգուշացումը

Հայաստանում հասարակությունն ուշիուշով հետևում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու քայլերին, հատկապես երբ դա տեղի է ունենում հակամարտության սրման պահերին, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այդպիսի սպառազինության կիրառման ամեն դեպք, բնականաբար, Հայաստանում շատ լուրջ կրքեր է առաջացնում՝ հաշվի առնելով մեր ժողովրդի հատուկ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ` «եթե ռուսական զենքը հավասարակշռության խախտման արդյունքում դառնա հակամարտության մեջ ռիսկի գործոն, ապա դա ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին»: Անդրադառնալով Արցախի հակամարտության լուծմանը՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այն ռազմական լուծում չունի: «Մենք մեծ հույսեր ունենք, որ դա լավ են հասկանում նաև Ադրբեջանում: Մենք մեծ հույսեր ունենք, որ մարդիկ, ովքեր պատասխանատու են որոշումների կայացման համար Բաքվում, գիտակցում են, որ շատ հեշտ է բացել քաոսի և իրական լայնածավալ ռազմական գործողությունների, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի դռները, որոնք դադարեցնելը շատ դժվար կլինի: Դա պարտադիր կերպով կուժեղացնի ահաբեկչական խմբավորումների դերը տարածաշրջանում, կմեծանա նաև ոչ տարածաշրջանային խաղացողների դերը, որոնք կսկսեն օգտվել դրանից»,- ասել է նախարարը: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այդ «Պանդորայի արկղ բացելը միշտ կարելի է», մինչդեռ դրանից հետո հակամարտությունը կարգավորելը անչափ դժվար է: «Այդ առումով ես մեծ հույսեր ունեմ, որ արտգործնախարարներին կհաջողվի գտնել դիրքորոշումների մերձեցման նոր կետեր: Չնայած հնարավորությունների շրջանակը միանգամայն սահմանափակ է»,- ասել է նա: Այսպես, ՀՀ Պաշտպանության նախարարը, փաստորեն, հստակ խոսել է տարածաշրջանում ռուսական սպառազինությամբ հավասարակշռության խախտման վտանգի մասին, թեև այն կապել է ռուսական կողմի համար վտանգի հետ: Պնախարարի արձանագրումն, իհարկե, դաս չէ Մոսկվայի համար, մանավանդ, որ ռուսական կողմը այդօրինակ «դասերին» ուղղակի ուշադրություն չի էլ դարձնի: Առավել ուշագրավ է այն, որ հայկական կողմն է խոսում ռուսական սպառազինության հավասարակշռության վտանգի մասին, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանն էլ է արձանագրում, որ Մոսկվան ավելի շատ սպառազինություն է վաճառում Բաքվին, քան Հայաստանին: Ավելին, ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանը նույնիսկ հորդորել է Կրեմլին անվերապահորեն չընդունել Անկարայի հետ ջերմացող հարաբերությունները՝ պնդելով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրականում լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար Ռուսաստանի հարավային ճակատում: «Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների և ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխգործակցության ու այլ հարցերի մասին, պետք է փաստենք, որ այդ դաշինքից մեր տարածաշրջանում ամենաշատը ներկայացված երկիրը Թուրքիան է, որը բացահայտ և անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ադրբեջանում, շատ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում», - ասել է Վիգեն Սարգսյանը հավելելով,- «Ես հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շատ դրական փուլ է, սակայն, այդուամենայնիվ, չէի անտեսի նման լուրջ վտանգը»: Փաստելով, որ ղարաբաղյան խնդրում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, Սարգսյանն ընդգծել է․«Թուրքիան բացասական դեր է խաղում նաև այս հարցում՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանին սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում»: «Սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային ճակատում՝ Դաղստանի սահմանների մոտ»,- ասել է ՀՀ Պնախարարը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: Թամար Բագրատունի

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am