Հովիկ Աբրահամյանը վերադառնում է

Այս տարվա սկզբին ՀՀԿ-ից հեռացած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը սահուն քայլերով քաղաքականություն վերադարձի ճանապարհն է բռնել: Մեկ շաբաթ առաջ նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու անակնկալ հայտարարեց, որ ՀՀԿ-ից չի հեռացել, հիմա էլ նրան տեսնում ենք Հաղթանակ զբոսայգում, որտեղ նա եկել է ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Հովիկ Աբրահամյանը երկրորդ հայտնությունը հեռացումից հետո կրկին նշանավորվեց հայտարարություններով, որոնք արեց նախկին վարչապետը: Հովիկ Աբրահամյանը նախ հերքեց շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից աշխատանքի առաջարկ է ստացել: Մամուլը գրում էր կոնկրետ ԱԱԽ քարտուղարի պաշտոնի մասին, այդուհանդերձ չբացառեց, որ կարող է ընդունել պաշտոնի առաջարկ,  Աբրահամյանն ասաց, թե այդ մասին խոսելը հիմա ճիշտ չէ, քանզի նման բան չկա, բայց չմերժեց որեւէ հավանականություն: Նա նշեց, որ քաղաքականությունից չի հեռացել, զբաղվելու է հայանպաստ գործունեությամբ: «Ընդհանուր առմամբ, այն գործունեությունը, գործողությունները, որոնք տանում են հայ ազգի զարգացմանը, ամրապնդմանը, ես դրանց ակունքներում կանգնած եմ»: Պարզվեց նաեւ, որ նա նորմալ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ.<<Ինչպես նախկինում>>,- հստակեցրեց Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս հարցազրույցը դիտելիս առաջին տպավորությունը, որ ունենում ես,  հիշողությունը ստուգելու ցանկությունն է, մի՞թե ամիսներ առաջ Հովիկ Արահամյանի ու Սերժ Սարգսյանի , կամ փոխաբերական ասած՝ <<առվակների>> ու <<գետերի>> միջեւ հեռահար պատերազմը:Այս տարի հունվարին, երբ վարչապետի պաշտոնից զրկված Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ն լքելու որոշում կայացրեց, դրան հաջորդած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը խոսելով ՀՀԿ-ից ու առհասարակ՝ իշխանական համակարգից հեռացողների մասին,  նախ ծիծաղելի որակեց պնդումները, թե Հանրապետականից արտահոսք է սկսվել, վստահեցնելով, որ միայն վերջին մի քանի ամսիների ընթացքում իր ղեկավարած ուժին անդամագրվել է 11 հազարից ավելի մարդ, ապա այլաբանորեն նախազգուշացրեց՝ նրանք ովքեր հեռանում են, ապագա չեն ունենալու: Այդ հայտարարությունն, ի դեպ, ոգևորեց որոշ հանրապետականների, որոնք ծափերով ողջունեցին իրենց ղեկավարի խոսքը: «Մայր գետերը, լայն գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով: Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս: Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում: Սա է բնության օրենքը»,- պատկերավորեց Սարգսյանը: «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»,- նախագահին անմիջապես արձագանքեց Հովիկ Աբրահամյանը  Ֆեյսբուքի իր էջում: Նախկին վարչապետի ակտիվությունը մի բանի մասին է միայն հուշում, որ նա ընդունում է Սերժ Սարգսյանի խոսքերի ճշմարտացիությունը ու մայր գետին միանալու քայլեր է անում: Քաղաքականության ինտրիգների ու վայրիվերումների մեջ թրծված Հովիկ Աբրահամյանը բոլորից լավ է հասկանում, որ ստվերում մնալով կնքելու է իր քաղաքական կարիերայի  մահկանացուն, քանի ուզենք, թե ոչ առաջիկան գոնե մեկ տարում քաղաքական գործընթացները ղեկավարվելու են մեկ մարդու կողմից, եւ այդ մարդը Սերժ Սարգսյանն է: Չմոռանանք, որ նախկին վարչապետը բոլոր երեք նախագահների պաշտոնավարման շրջանում հաջողացրել է մնալ իշխանության մեջ, ավելին՝ վերընթաց կարիերա է արել՝ հասնելով վարչապետի պաշտոնին, որին այդպես ձգտում էր, հետեւաբար նրա քաղաքական հոտառության վրա պետք չէ կասկածել, հատկապես, որ ներքաղաքական դաշտում առաջիկա եւ հաջորդիվ տարիներին բուռն զարգացումներ են սպասվում իշխանությունը պահել-վերցնելու համար, իսկ այդ ընթացքում ցանկացածը կարող է դերակատար լինել, այդ թվում՝ Հովիկ Արգամիչը: Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am