Արտաքին պարտքն աճելու է, բյուջեն շարունակվում է թերակատարվել

Այս տարվա առաջին կիսամյակում Պետական եկամուտների կոմիտեն 33 միլիարդ դրամով ավելի քիչ հարկ ու տուրք է մուտք արել պետական բյուջե, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 

2020 թ. հունվար-հունիս ամիսներին` կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 միլիարդ դրամ հարկային զուտ եկամուտներ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել էր 713.3 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշով պետբյուջեի զուտ մուտքերը զիջում են միայն անցած տարվան, որովհետև եթե համեմատենք նախորդ տարիների, օրինակ, 2018 թվականի առաջին կիսամյակի հետ, ապա պետբյուջեի զուտ մուտքերն այս տարի ավելի մեծ են․ 2018-ի առաջին կիսամյակում դրանք կազմել են 572.9 միլիարդ դրամ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 534.5 միլիարդ, 2016-ին՝ 496.6 միլիարդ, իսկ 2015-ին՝ 485.4 միլիարդ դրամ։

Վատթարացումն անշուշտ պայմանավորված է կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով։ Հիշեցնենք, որ Վիճակագրական կոմիտեն տվյալներ էր հրապարակել, ըստ որի՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3.9 տոկոսով։

Դեռևս ապրիլի վերջին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ համավարակի բացասական զարգացումներին հակազդելու նպատակով կառավարությունն արդեն իսկ հայտարարել է մոտ 150 միլիարդ դրամ ծախսելու մասին։ Սակայն այդ գումարը հայթայթելու համար անհրաժեշտ է լրացուցիչ պարտք վերցնել, որովհետև տնտեսության անկումը չի կարող չհանգեցնել հարկային եկամուտների կրճատմանը։ Նա նաև կանխատեսում էր արել, թե բյուջետային հավաքագրումները ծրագրվածից շուրջ 170 միլիարդ դրամ պակաս են լինելու։ Նա խոսել էր նաև նոր պարտք ներգրավելու մասին՝ նշելով, որ գնահատականը մոտավորապես 260 միլիարդ դրամ է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանն է վերաբերում։ << Սա նշանակում է, որ նաև հաշվի առնելով համախառն ներքին արդյունքի սպասվող մեծությունը, մեր պետական պարտքը /համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կաճի և կմոտենա 60 տոկոս մակարդակին, մինչդեռ 2019 թվականի արդյունքներով՝ մենք ունեինք կառավարության պարտք /համախառն ներքին արդյունք հարաբերակցության 50 տոկոս մակարդակ», - նշել էր Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ Ֆինանսների նախարարության՝ այս տարվա մարտի վերջին Հայաստանի պետական պարտքը, որն իր մեջ ներառում է կառավարության ու Կենտրոնական բանկի արտաքին ու ներքին պարտքերը, կազմում է 7 միլիարդ 289 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա վերջի համեմատ պակաս էր ավելի քան 34 միլիոն դոլարով։ Հիմա, փաստորեն, արտաքին պարտքն աճելու է։


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2462 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am