Պրեմիայից քշվածները

 ԱԺ աշխատակազմի 2019 թ. մեկ տարվա պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ՝ շուրջ 1 մլն. 865 հազար դոլար: Իսկ ԱԺ պատգամավորները մեկ տարվա ընթացքում ստացել են 580 միլիոն դրամ պարգևատրում։

Հետևաբար՝ ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները միասին մեկ տարվա ընթացքում ստացել են 1.470.699.308 ՀՀ դրամ (շուրջ 3 մլն դոլար) պարգևատրում: Այս տվյալները հրապարակել է Ազգային ժողովի աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր պատասխանի հիման վրա։ Համեմատության համար նշենք, որ նախկինում, այսինքն՝ մինչև հեղափոխությունը՝ 2017 թվականի ապրիլից 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պատգամավորներն ստացել են ընդամենը 33 մլն դրամի պարգևատրում։ Այսինքն՝ պատգամավորների պարգևատրման ֆոնդը հեղափոխությունից հետո ավելացել է ավելի քան 15 անգամ։ Փաստորեն, ճոխ պրեմիաներ են ստանում ոչ միայն կառավարության անդամները, այլ նաև երեսփոխանները։ Կառավարության անդամների դեպքում նման պարգևատրումները բացատրվում են այն հանգամանքով, որ պետականորեն սահմանված աշխատավարձով իրատեսական չէ բացառել կոռուպցիան, ապա պատգամավորների դեպքում պրեմիաները տրվում են քաղաքական թիմի ներսում հավասարություն ապահովելու համար։

ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանն օրեր առաջ հայտարարել էր, թե այդ գումարով ամսական 250 հազար դրամ պարգևատրում են տվել բոլոր պատգամավորներին, սակայն կորոնավիրուսի համաճարակից հետո պատգամավորներն այլևս պրեմիա չեն ստանում։ Մինչդեռ ԶԼՄ-ները պարզել են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ համավարակից հետո ևս պատգամավերները շարունակել են ստանալ պարգևատրումներ։ Ընդ որում, օրինակ, մարտ ամսին հայրենի երեսփոխանները մեկ ամսում երկու անգամ են պրեմիա ստացել։ Այս թեմայով լրագրողների հարցերը հունից հանել են ԱԺ նախագահ Միրզոյանին և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ Միրզոյանը լրագրողին հակադարձել է՝ ասելով, թե տխմար հարց է։ Ալեն Սիմոնյանն էլ ամոթանք է տվել լրագրողներին այդ հարցն անընդհատ կրկնելու համար, և խորհուրդ է տվել լրագրողներին՝ գնալ «ծրարով գումար ստացող» իրենց խմբագիրներին նման հարցեր տալ: Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը կարելի էր առանձնապես լուրջ չվերաբերվել, եթե նա մինչև հեղափոխությունը լրագրող և խմբագիր աշխատած չլիներ։

Երկար տարիներ խմբագիր է աշխատել նաև հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Ալեն Սիմոնյանը թերևս իր և իր քաղաքական առաջնորդի անձնական փորձից ելնելով է խմբագիրներին «ծրարով գումար ստացողներ» անվանում։ Ընդամենը վերջերս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրրոդ նախագահի փեսա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարեց, թե տարիներ շարունակ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի <<Հայկական ժամանակ>> թերթը։ Ալեն Սիմոնյանի յուրօրինակ ինքնախոստովանությունը անուղղակիորեն հաստատում է, որ իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում «ծրարով գումար ստանալ»: Ամեն դեպքում, եթե կան ծրարով փող ստացողներ, և իշխանությունը գիտի նրանց անունները, թող բարի լինի հրապարակել, այլապես կստացվի, որ նրանք կա՛մ ստում են, կա՛մ իրենք իրենց մասին են խոսում։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե պաշտոնյաները և պատգամավորները պետք է բարձր վարձատրվեն, որպեսզի կոռուպցիայով չզբաղվեն կամ չհեռանան պետական ոլորտից, ապա թույլ տվեք հարցնել՝ ինչու նույն տրամաբանությամբ իշխանությունները պարգևատրումներ չեն հատկացնում, օրինակ, մանկավարժներին, որոնցից և՛ հասարակությունը, և՛ պետությունը պահանջում է նվիրված աշխատանք ու կրթության որակ։ Այդ ինչ են անում պատգամավորները, որոնց մի ստվար զանգվածին հանրությունն անգամ չի էլ ճանաչում, շատերն անգամ հոդաբաշխ միտք ասելու ունակություն չունեն։ Բայց պարզվում է՝ 700 հազար դրամ աշխատավարձը նրանց համար քիչ է, պարտադիր պետք է պրեմիա ևս ստանան։ Ստացվում է, որ իշխանության գալուց առաջ հեղափոխականներն առաջին հերթին սեփական անձի բարօրության մասին են մտածել,իսկ հպարտ քաղաքացիները թող շարունակեն ապրել երջանիկ ապրելու սպասումներով։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4047 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am