Եթե մարդը հոգով հհշական է, ապա դա ամբողջ կյանքի համար է

Պաշտոնապես և «ոչ պաշտոնապես»՝ դե յուրե ՀՀՇ-ից հեռացած, բայց «կոչումով» ընդմիշտ հհշական դուրսպրծուկները, թեև «գլխաքանակի» առումով մեծ տոկոս չեն կազմում, բայց իրենց «ուրույն» տեղն ունեն «գըմփ-գըմփ-հուընտիր» խորհրդարանի քայլարած մեծամասնության մեջ։

Իշխող խմբակցության քաղաքականապես տհաս, հիմնականում կամ հարյուր տոկոսով անմեղսունակ, անգրագետ, լավագույն դեպքում` կիսագրագետ, բարոյական ամեն տեսակ կապանքներից զերծ, մանկուրտիզմով տառապող «կլասիկ» քայլարածներից տարբերվում են միայն արտաքին ատրիբուտներով։ Ավելի հոդաբաշխ են խոսում, ակնհայտ հիմարություններ դուրս չեն տալիս, կողքից նայելիս` «ինտելիգենտի» տպավորություն են թողնում, բայց հհշական «բարի ժամանակներից» եկող ցինիզմով և սանձարձակությամբ (էն, որ ասում էին` «մեր դեմ խաղ չկա»), թավշյա «նորելուկներին» չեն զիջում։ Տեղ-տեղ նույնիսկ գերազանցում են։

Դրանցից մեկն էլ նախկին հհշական կարկառուն Հովհաննես Իգիթյանն է, որ ժամանակին բարձր «պոստեր» էր զբաղեցնում իշխանական հիերարխիայում. 1990-1999 թթ. որոշակի քաղաքական և դիվանագիտական «զակալկա» է անցել, նախ` Գերագույն խորհրդում, ապա` առաջին գումարման Ազգային ժողովում։ 1995-1999թթ., մասնավորապես, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը (այն ժամանակ Հայաստանը ԵԽ լիիրավ անդամ չէր` «հյուրի» կարգավիճակ ուներ)։ Հիմա էլ նույն հանձնաժողովի փոխնախագահն է և ընդգրկված է ԵԽԽՎ պատվիրակության կազմում։

Ուզում եմ ասել`եվրոպաներում «կռված տղա» է, քչից-շատից հասկանում է եվրոպական ժողովրդավարության «արժեքներից», բութ չէ, արտաքուստ «ագրեսիվ» չէ, անգամ կարող է քաղաքավարի թվալ։ Բայց տեսե՛ք, թե ինչպես է վայրահաչում Սահմանադրական դատարանի նախագահի ու նաև իր «թեթև ձեռքով» ապօրինաբար «աշխատանքից ազատված» դատավորների հասցեին։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե մասնագիտական հանրույթը`իրավաբանները, սահմանադրագետները նոնսենս են համարում Սահմանադրության ուժը կորցրած անցումային դրույթում փոփոխություններ մտցնելը, ասում է. «Մի հատ անուններով ասեք` ովքե՞ր են էդ սահմանադրագետները, որ ասում եք` սահմանադրագետները... Թե՞ կարծում եք` Հրայր Թովմասյանը սահմանադրագետ է։ Ինքը սահմանադրապիղծ է, սահմանադրությունն իր ձեւով մեկնաբանող մարդ, իր համար գրած մարդ»։

Դե, Հայաստանի և Արցախի Սահմանադրությունը գրած Հրայր Թովմասյանից, Դավիթ Հարությունյանից, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանից, Սահմանադրությունն իրենցից պաշտպանող իրավագետ-իրավաբաններից, ՍԴ գործող և նախկին դատավորներից ի՞նչ սահմանադրագետ. սահմանադրագետը Սահմանադրության հերն անիծած Վահագն Հովակիմյանն է, ՍԴ դատավոր չաշխատող Վահե Գրիգորյանը, ժամանակին Հրայր Թովմասյանի մոտ աշխատակազմի ղեկավար աշխատող Վլադիմիր Վարդանյանը, ընտրակեղծարարության հիմնադիր Ջհանգիրյանը, միջինից թույլ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը... Մեկ էլ ինքը` Իգիթյանը։

Կհարցնեք`ինչու են թևքերը քշտած, բռունցքները սեղմած` ընկել ՍԴ-ի հետևից, չեն համբերում` մասնագիտական հանձնաժողովը գրի «նոր Սահմանադրության» տեքստը, դնի հանրաքվեի, հետո նոր ՍԴ-ն քանդեն, նորը սարքեն։ Այստեղ ամեն ինչ շատ «պարզ» է. «Սահմանադրական ընդհանուր բարեփոխումների մեջ առաջնային դերը տրված է ՍԴ-ին, քանի որ այն ոչ միայն քաղաքական դաշտի վստահությունը չի վայելում, այլեւ` հանրության։ Պետք է լինի չեզոք դատարան չլինեն մարդիկ, ովքեր այնտեղ վեր են ընգել քաղաքական դրդապատճառներով։ Ինձ թվում է, Դուք գիտեք, թե ով ինչպես է խցկվել, կամ ում ինչպես են խցկել այնտեղ»։

«Քաղաքական դաշտ» ասելով` նկատի ունի «Իր քայլի» անմեղսունակներին, իրեն ծնած, սնած, մեծացրած ՀՀՇ-ՀԱԿ-ի մնացորդներին ու դրանց հավասարեցված անձանց. մյուս քաղաքական ուժերն, ինչպես հայտնի է, մի մարդու պես դատապարտում են ՍԴ-ն «ուզուրպացնելու»`բուդկի պես սեփականաշնորհելու և ՔՊ-ի «ձեռքոցը» դարձնելու «անվերջ գործընթացը»։ Ավելին` դա գնահատում են որպես (հակա)սահմանադրական հեղաշրջում և սահմանադրական կարգի տապալում։

Իսկ թե ով ինչպես է «խցկվել» ՍԴ` «բանախոԶը» իրեն հայտնի «ուղիներով» խցկվել է խորհրդարան, մյուսներին էլ իր արշինով է չափում։ Մոռացել է, որ ապօրինաբար «պաշտոնանկ արված» բոլոր երեք դատավորներին` Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին և Ալվինա Գյուլումյանին իր սիրելի Լևոն Տեր-Պետրոսյանն է, իր էլիտար բառապաշարով ասած, «խցկել» ՍԴ` նշանակել ՍԴ դատավոր։

Ինչ վերաբերում է նրան, թե հանրությունը չի վստահում ՍԴ-ին, իրականությունը ճիշտ հակառակն է. հիշեցնենք ամերիկյան ազատ և անկախ սոցիոլոգների` միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2019 թ. հրապարակած հարցման տվյալներով, ՍԴ-ին վստահում է քաղաքացիների 40 տոկոսը, մինչդեռ Նիկոլի գրպանային Ազգային ժողովին` ընդամենը 38 տոկոսը։

Սա դեռ ամենը չէ։ Իգիթյանն իր լկտիությամբ տվել-անցել է քայլարածների խմբակցության ամենաօդիոզ դեմքերին, թե բա` ՍԴ դատավորները կեղծ օրակարգ են ձևավորում՝ ներկայացնելով այնպես, թե «իբր ամբողջ աշխարհը զբաղվում է իրենց գործով». «Էս մարդանց ճանաչում եմ։ Շատ ուրախ եմ, որ լսել են, թե կա ՄԻԵԴ, եւ ուրախ եմ, որ իրենք կարող են իրենց գանգատը ներկայացնել ՄԻԵԴ»...

Պատկերացրիք, չէ՞, հհշական դուրսպրծուկն ուրախ է, որ 7 տարի ՄԻԵԴ-ում պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, որը ընդհատումներով 12 տարի էլ ՍԴ-ում է պաշտոնավարել, որպես դատավոր, և Նիկոլի «թափի տակ ընկած» մյուս դատավորները ականջի ծայրով լսել են ՄԻԵԴ-ի մասին և կարող են «գանգատ ներկայացնել», ինչպես իրենք են ժամանակին «որպես քաղբանտարկյալ» հասել եվրոպական դատարան։ Իհարկե, ՄԻԵԴ-ը չի հաստատել իրենց «քաղբանտարկյալության» փաստը, ընդամենը պրոցեդուրային ինչ-ինչ խախտումներ է արձանագրել` չխորանալով մեղադրանքի մեջ, բայց դա կարևոր չէ։ Կարևորը` որ սա առնվազն ընդունում է դատավորների ՄԻԵԴ դիմելու իրավունքը։

Կարո՞ղ էր, չէ՞, Աժ ծանծաղամիտ խոսնակի` Ալենь-ի պես ամոթանք տալ, թե` բա անհարմար չե՞ք զգում, տղա եք բերում մեր վրա...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am