«Կոռուպցիայի դեմ պայքար»՝ ամերիկյան կուռացիայով

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում աջակցելու նպատակով:

Մասնագետը կհամագործակցի արդարադատության նախարարության հետ և կնպաստի բարեփոխումների խթանմանը, հայտնել է Russia Today-ը՝ վստահեցնելով, որ համապատասխան պայմանագրին ծանոթացել է:

«Խորհրդատուն կաջակցի Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետության բարձրացման գործում: Այս հաստատությունները կուսումնասիրեն կոռուպցիայի դեպքերը և պատասխանատվության կենթարկեն կոռուպցիոներներին»,-ասված է փաստաթղթում:

Փաստորեն, Հայաստանի իրավական ոլորտը ԱՄՆ-ից կուռացիայի ենթարկելու հարցում այլևս ամեն ինչ բաց ու թափանցիկ կլինի: Դժվար չէ կռահել, որ հայ-ամերիկյան գործարքը, հնարավորություն կտա Վաշինգտոնից ապահովել դրական կարծիք Հայաստանում տեղի ունեցող գործողությունների նկատմամբ՝ դա ներկայացնելով որպես ընդդեմ կոռուպցիայի հրաշալի պայքար:

Փաշինյանի իշխանությունը՝ փաստորեն ամերիկյան վարչակազմից ուղիղ աջակցություն է ստանալու, և եթե մինչ այժմ Հայաստանի ընդդիմադիրները մեղադրանքներ են հնչեցնում «սորոսական» աջակցության համար, ապա այս դեպքում գործ ունենք ուղիղ ամերիկյան պետդեպարտամենտի մակարդակով աջակցության հետ, ինչը նոր՝ ավելի բարձր մակարդակ է:

Ուշագրավ է, որ մեր հարևան Վրաստանի դեպքում ճիշտ հակառակը, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Վրաստանը կարող է զրկվել ամերիկյան օգնության մի մասից՝ ժողովրդավարությունից շեղվելու պատճառով:

Վրաստանը կարող է զրկվել Վաշինգտոնի կողմից հատկացվող ֆինանսական օգնության մի մասից, եթե բարեփոխումների ուղղությամբ մոտ ապագայում հրատապ քայլեր չկատարի։ ԱՄՆ-ը որոշել էր Վրաստանին 132 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել, ինչն աննախադեպ մեծ գումար է հարավկովկասյան այդ երկրի համար։ Բայց օգնության չափը հնարավոր է 15 տոկոսով կրճատվի ու Վրաստանը մոտավորապես 20 միլիոն դոլար քիչ ստանա։ Ըստ «Ազատության»՝ Ներկայացուցիչների տան մի խումբ կոնգրեսականներ նախաձեռնել են արդեն ընդունված ու նախագահ Թրամփի կողմից ստորագրված արտաքին հատկացումների ակտում փոփոխություններ կատարել, ինչը կարող է հանգեցնել Վրաստանի ֆինանսավորման կրճատման։

Վրաստանի ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը՝ պնդելով, որ կառավարությունից և իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիից կոնգրեսականների դժգոհությունը Վրաստանի վրա 20 միլիոն դոլար է նստելու, չհաշված երկրի վարկանիշի անկումը։ Կոնգրեսականները արտաքին հատկացումների փոփոխությունները նախաձեռնել են ներկայացուցիչների տան բյուջետային հարցերով հանձնաժողովում։
Բյուջետային հարցերով հանձնաժողովում կոնգրեսականների նախաձեռնած փոփոխություններով Վրաստանին հատկացվող օգնությունը 15 տոկոսով կրճատվում է, քանի դեռ պետքարտուղարը Կոնգրեսի հանձնաժողովին չի զեկուցի, որ Վրաստանի կառավարությունը էֆեկտիվ քայլեր է կատարում հետևյալ ուղղություններով. Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում։ Կոռուպցիայի դեմ պայքար իշխանության ներսում, այդ թվում՝ հակակոռուպցիոն օրենսդրության և կանոնների կատարում։

Մասնավոր հատվածում օրենքի գերակայության ապահովում, միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան, ներառյալ արտասահմանյան ձեռնարկությունների իրավունքների պաշտպանություն, առանց հետապնդումների գործունեության ապահովում։

Ընդդիմադիր «Ազգային շարժումը» արդեն եզրակացրել է, որ Վրաստանին մեկուսացում, իսկ Բիձինա Իվանիշվիլիին պատժամիջոցներ են սպառնում։ Կուսակցության առաջնորդներից, պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ երկու երկրների հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ աննախադեպ պահ է ստեղծվել, նախկինում ևս Վաշինգտոնից քննադատություններ են հնչել, մասնավորապես Շևարդնաձեի իշխանության ժամանակ, մինչև 2003-ը՝ բայց այսպիսի վերաբերմունք երբեք չի եղել։

Քննդատությունը երբեք ֆինանսական պատժամիջոցների ձևով չի արտահայտվել, ասել է պատգամավորը: «Դա տեղի է ունենում, որովհետև երկրում Իվանիշվիլիի ստեղծած կոռուպցիայի աննախադեպ չափերը հնարավորություն չեն տալիս շարքային քաղաքացիներին ստանալ այդ օգնությունը։ Կոռուպցիան խժռում է մեր ապագան, կլանում մեր բարեկամների օգնությունը: Ուստի ընտրությունների միջոցով Բիձիան Իվանիշվիլիի ռեժիմին վերջ տալը՝ կյանքի ու մահվան հարց է», նշել է Սալոմե Սամադաշվիլին։

«Մենք զգուշացնում էինք իշխանություններին», - ասել է անկախ պատգամավոր, իշխող «Վրացական երազանքի» նախկին անդամ Թամար Չուգոշվիլին։ Նա հայտարարել է, որ «Վրացական երազանքի» կառավարման վերջին տարիներին սուր հարց է դարձել կլանային դատական համակարգը։ Իսկ բոլորովին վերջերս ԱՄՆ-ի 13 կոնգրեսականներ իրենց զեկույցում Բիձինա Իվանիշվիլիին համարել են Պուտինի սերտ դաշնակիցը, որը Վրաստանում ապակայունացնում է իրավիճակը։

Թամար Չուգոշվիլին ասել է, որ մինչև հիմա իշխող կուսակցության ներկայացուցիչները քննադատություններին պատասխանում էին, թե դրանք միայն մասնավոր, սուբյեկտիվ կարծիքներ են հիմնականում հանրապետական կոնգրեսականների կողմից։ Բայց հիմա նման արդարացումները չեն անցնի, քանի որ Վրաստանին հատկացվող օգնության մի մասը սառեցնելու հատկացումների ակտի փոփոխությունը հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները համատեղ են նախաձեռնել։

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Կախա Կուչավան ընդդիմադիրների մտահոգություններն ու մեղադրանքները ժպիտով է ընդունել։ «Լուրեր են տարածվում, թե իբր ինչ որ գումարներ են սառեցվել, Կոնգրեսը համապատասխան որոշում է ընդունել, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Խոսքը Կոնգրեսի ենթահանձնաժողովներից մեկում նախաձեռնած օրինագծի մասին է։ Դեռ շատ ամիսներ են անհրաժեշտ, որ այդ փաստաթուղթը հասնի լիագումար նիստ ու քվեարկության դրվի։ Իսկ մեզ մոտ տեղեկատվությունը մատուցվում է որպես Կոնգրեսի կողմից ընդունված որոշում, դա միայն ժպիտ է առաջացնում», - ընդդիմադիրներին հակադարձել է Կախա Կուչավան։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը նախընտրական շրջանում միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում:

Իշխող կուսակցությանը հավանաբար նաև հուսադրում է փաստաթղթում տեղ գտած մեկ կետ՝ եթե պետքարտուղարը որոշի և կոնգրեսական հանձնաժողովին հայտնի, որ արտաքին հատկացումը կարևոր է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսակետից, ապա գումարի մի մասը չի սառեցվի։ Վերջերս, Մայք Փոմփեոն գովաբանել էր Վրաստանին։ Ընտրական կարգի բարեփոխմանն ուղղված սահմանադրական փոփոխությունները ընդունվելուց հետո պետքարտուղարը դա համարել էր ժողովրդավարական բազմակարծությանը միտված դրական քայլ։

«Ատլանտյան խորհուրդ-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին փոխնախագահ Բատու Կուտելիան Թբիլիսիին խորհուրդ է տվել այդքան ինքնավստահ չլինել Վաշինգտոնի հետ հարաբերություններում։ «Դա շատ տագնապալից ազդանշան է մեր պետականության անվտանգության, տնտեսական տեսանկյունից։ Ռազմավարական գլխավոր գործընկերը հարցեր է բարձրացնում ժողովրդավարության, կոռուպցիայի աճի և ինստիտուցիոնալ կառավարման մասին։ Սա արդեն կառավարությանն ուղղված բաց պատժամիջոցներ են հիմնական ռազմավարական գործընկերոջ կողմից, որովհետև նշաններ կան, որ Վրաստանը հեռանում է այն սկզբունքներից, որոնց վրա հիմնված է վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը», - ասել է Բատու Կուտելիան:

ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում սա առաջին ուղղումը չէ, որը կարող է վերաբերել Վրաստանին։ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը հունիսի վերջերին փոփոխություն է նախաձեռնել ԱՄՆ-ի 2021-ի ռազմական բյուջեում։ Ըստ այս փոփոխության, գալիք տարի Վրաստանին հատկացվող ռազմական օգնության չափը կարող է կախված լինել երկրի ստանձնած կոնկրետ պարտավորությունների կատարումից և ժողովրդավարական վերափոխումների ընդհանուր գնահատականից։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2381 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am