Նիկոլ Փաշինյանի անձնական «օգտագործման» Լիսկաները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն էր: Նա հրաժարական էր ներկայացրել Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ: Փոխգնդապետի հարազատները մինչև հիմա պնդում են, որ Սարգսյանը մասնակից է եղել ծեծին։
Կասկածները չեն փարատվել, փոխգնդապետը շարունակում է կոմայի մեջ մնալ, սակայն Տրդատ Սարգսյանը նշանակվում է կուսակցական պատասխանատու աշխատանքի: Մի կուսակցության, որը ստանձնել է պետության կառավարումը եւ սա սոսկ կուսակցական, թիմի ներսում աշխատանք չէ: Կարելի է պատկերացնել, թե ինչպես կարձագանքեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս նշանակմանը, այո, ճիշտ այնպես, ինչպես Բուդաղյանների ողբերգական միջադեպից եւ Սյունիքի ոճրրագործ երբեմնի մարզպետ Լիսկայի վերանշանակման ժամանակ, երբ Փաշինյանն արձանագրում էր, որ գլխավոր դատախազը մաքրեց Լիսկային, գործը կարվեց այնպես իբր նա ներկա չի եղել միջադեպին, իսկ իրականությունն այն է, որ Սյունիքի ժողովուրդը պատանդ է ընկել Լիսկայի ձեռքը:

Մեր օրերի իրադարձությունները դեժավյուի տպավորություն են թողնում: Հիմա էլ ժողովրդին դարձրել են քայլարածների պատանդը: Կապ չունի մարդը հանցանք է գործել, թե չունի տվյալ ոլորտում մասնագիտական ունակություններ, կախված այն բանից, թե նա քայլել է հեղափոխության օրերին եւ Փաշինյանից քանի մետր հեռավորության շառավղով, ըստ այդմ էլ պետք է բարձր պաշտոն ունենա: Տերպետրոսյանական ժամանակների <<ՀՀՇ-ական լինի, թեկուզ պոլի փայտ լինի>> լոզունգն այսօր առավել քան կենսունակ է դարձել;

ՄԵԿ օր առաջ էլ ՏՄՊՊՀ պաշտոնում նշանակվեց Գագիկ Ջհանգիրյանի փեսան Կարեն Սեդրակյանը, նույն օրը ԿԲ անդամի պաշտոնում ներկայացվեց Հակոբ Սիմիդյանի ընկերը, ԱԱԾ պետն էլ իր սանիկ-ազգականնրին է լցրել համակարգ ու այսպես ամենուր, բոլոր ոլորտներում: Բայց համաձայնեք Տրդատ Սարգսյանի նշանակումը ոչ մի կերպ կուլ չի գնում: Քանզի անգամ նախկինում հիմնականում չէին անցնում բարոյականության սահմանները: Հիշենք Հարսնաքարի դեպքը, Ռուբեն Հայրապետյանն ուներ իր մտերիմ ընկեր Սերժ Սարգսյանի բարձր հովանավորչությունը, բաց նախընտրեց վայր դնել մանդատը:

Անի Սահակյան

դիտվել է 1773 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am