Ալե՜ն, դու ում ես պե՜տք

Հայաստանի իշխանությունը մնացել է ամենադաժան անեծքի տակ, քանզի իշխանության պաշտպանությունը մնացել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հույսին, կարելի է ասել՝ միայն նրա հույսին, քանզի որեւէ մեկը չի համարձակվում կամ ցանկանում ինքնակամ վերցնել այդ անհնարին թվացող աշխատանքը։ Դե, քանի որ ամեն բանական մարդ չէ, որ որ իր վրա նման ծանր պատասխանատվություն կստանձներ ու անվերապահ կկատարեր վերադասի բոլոր հրահանգները, ուստի հասկանալի է, թե ինչու է Ալեն Սիմոնյանն իրեն այդքան կարեւորված զգում ու չի կարողանում տիրապետել այդ զգացողությունները՝ հայտնվելով զավեշտալի իրավիճակներում։

Այսօր նա իր հերթական փայլատակումն է ունեցել: «Ես կարծում եմ՝ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իմ հարցազրույցի ժամանակ այստեղ լույսը անջատելու, որ ես հարցազրույց չտամ, ինքը դա կանի, որովհետեւ ինքը դրա փորձը ունի, ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում ավելի մանրանալ, բայց վստահ եմ, որ ինքը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նա։

Մեկը չկար նորաթուխ այս քաղաքական գործչին գլխի գցեր՝ ախր ո՞ւմ ես պետք դու Ալեն, որ մարդիկ էլ քո մասին մտածեն, հերիք չի, մի հատ էլ գլխիդ լույս անջատեն։ Արդարության դեմ չմեղանչելով, այո, ընդունում ենք, որ Ալենն ինչ որ մեկին պետք է, եւ այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է, ով ցանկացած պահի, ցանկացած ժամի օգտագործում է այս մարդուն։

Եւ քանի որ Ալեն Սիմոնյանը օգտագործվելու փաստից իրեն շատ կարեւորված է զգում, հաճախ փորձում է նաեւ կարեւոր մտքեր հայտնել, բայց ստացվում է ինչպես միշտ։
Խոսելով ՄԻԵԴ-ի երեկ կայացրած որոշման մասին, նա ասում է, թե արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե լինի Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու:

«Դե, բացի մեզանից, բոլորը նման ակնկալիք ունեին, մենք նման ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի, ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշում կցուցաբերի: Դա պարոն Թովմասյանի եւ նրան մերձ տարբեր լրատվամիջոցների եւ գործիչների ցանկությունն է, այդ փոթորիկը մի բաժակ ջրում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու»։

Ալեն Սիմոնյանի ասածը կարելի էր անուշադրության մատնել, եթե նախ առաջին՝ այն համապատասխաներ իրականությանը եւ երկրորդ, ինքը իշխանությունը չլիներ Սիմոնյանի ասած «դրսից բերված»։ Սորոսի միջոցով իշխանության եկածները, ովքեր երկու տարի շարունակ Հայաստանում հակապետական ու ապազգային քաղաքականություն են վարում, այսօր խոսում են դրսից տղա բերելու մասին։ ՍԴ-ի հետ շուրջ ընթացող իրադարձություններն էլ ոչ թե իշխանության, այլ նույն «դրսի» ծրագրի բաղադրիչն են՝ Արցախի, ռուսական ռազմաբազան հանելու եւ այլ աշխարհաքաղաքական հարցեր կան, որոնց լուծումն անցնում է Սահմանադրական դատարանով։ Այնպես որ դիմացինին ձեր արշինով չափելուց առաջ լավ կլինի ձեր աչքի գերանը չանտեսեք։

Ալենը Ալեն չէր լինի, եթե պատեհ հնարավորության ժամանակ չխոսեր նաեւ Միքայել Մինասյանից։ «Ես հասկանում եմ, որ պարոն Մինասյանը մեդիադաշտում դեռ ինչ-որ ազդեցություն ունի, բայց ժամանակին, երբ ամբողջ մեդիադաշտը, ամբողջ համակարգը պատկանում էր նույն Միքայել Մինասյանին եւ իր աներոջը՝ Սերժ Սարգսյանին, իրենց չօգենց: Հիմա առավել եւս անհետաքրքիր է տարբեր ցնդաբանությունների հետ կապված լուրջ մեկնաբանություններով հանդես գալ»,- ասում է նա: Իհարկե, Մինասյանի մեդիառեսուրսը նրանց չօգնեց, բայց փոխարենն օգնեց հաճախորդաց դասի ամենակարկառուն ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին։ Եթե պարոն Սիմոնյանը տեղյակ չէ, ապա գիշերները կարող է այցի գնալ Փաշինյանի ապարանք եւ նա հատ-հատ կպատմի ինչը եւ ինչպես․․․

Ինչ վերաբերում է նրան, որ նախկիններից շատերը կարողացել են լքել Հայաստանի տարածքը եւ խուսափել պատասխանատվությունից, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանը դատական համակարգում լուրջ խնդիր ունի։ Ինչպես ասում են՝ արջի բոլոր երգերը մեղրի մասին է։ Երեւի դատավորներն են թույլ տվել, որ նախկինները լքեն Հայաստանը։

Անի Սահակյան

դիտվել է 4581 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am