Պուտինը կգնա այլ տարածքների վերամիավորման. ԽՍՀՄ փլուզումը՝ «դանդաղ գործողության ական»

Ռուսաստանի Պետդումայում օրինագիծ է ներկայացվել, որը Ռուսաստանի տարածքների օտարումը հավասարեցնում է ծայրահեղական գործունեության՝ էքստրեմիզմի: Այս օրինագծի համահեղինակն է Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը։

Նրա խոսքով՝ «ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքի հոդվածի այն կետում, որ ծայրահեղականություն է ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության խախտումը, կավելացնեն «նրա տարածքի մի մասի օտարումը» արտահայտությունը: «Այսպիսով, տվյալ օրենքի տերմինաբանությունը կհամապատասխանեցվի նոր Սահմանադրությանը, որտեղ ամրագրված է տարածքների օտարման արգելքը», - հայտարարել է Կրաշենիննիկովը: Օրինագծի փաթեթն արդեն Պետդումա է մտել։

Պատգամավորներն ասում են, որ այն օրենքի տեսք կստանա արդեն այս ամիս։ Օրինագծով մինչև տասը տարի պատիժ է սահմանվում ամբողջականության խախտման համար և մինչև չորս տարի ազատազրկում դրա մասին կոչեր անելու համար: Սա, իհարկե, նախ և առաջ Ղրիմին է վերաբերում։ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, մասնավորապես, հայտարարել է` եթե օրինագիծն ընդունվի, այն նախ և առաջ կտարածվի այն կուսակցությունների և քաղաքական գործիչների վրա, որ կոչ են անում Ղրիմը վերադարձնել Ուկրաինային։

Ռուս պատգամավորի նախաձեռնությունն ուշագրավ է, եթե վերհիշում ենք 2014 թվականը, երբ Ռուսաստանը Ուկրիանային պատկանող Ղրիմը միավորեց Ռուսաստանին, ինչին ի պատասխան Միացյալ Նահանգներն ու եվրոպական պետությունները կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ` հայտարարելով, որ Ռուսաստանը խախտել է միջազգային նորմերը և պետք է վերադարձնի Ղրիմը Ուկրաինային։

Ռուս պատգամավորները փաստորեն ուզում են, որ Ղրիմի վերադարձի հարցը դուրս գա ռուսական քաղաքական օրակարգից՝ Ղրիմի Ռուսաստանին ապօրինի ճանապարհով միավորելու մասին հայտարարությունը համարժեք լինի հանցագործության։

Ըստ «Ազատության»՝ այս օրինագծի և ընդհանրապես Ռուսաստանի տարածքային ամբողջականության մասին վերջերս ակտիվացած քննարկման հիմքում Ռուսաստանի իշխանությունների մտավախությունն է առ այն, որ Ռուսաստանին կարող է սպառնալ Խորհրդային Միության ճակատագիրը։ Անցած շաբաթ, հիշեցնենք, Պուտինը հայտարարել էր, որ միության կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու իրավունքի մասին դրույթը սովետական միության Սահմանադրությունում լուրջ հարված էր Ռուսաստանի շահերին։

«Խորհրդային Միությունից հանրապետությունների դուրս գալու իրավունքը դանդաղ գործողության ական էր, Ռուսաստանը պետք է խուսափի նման սխալներից», - նախօրեին «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Ռուսաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ռուսաստանցիների գերակշիռ մասը, պաշտոնական տվյալների համաձայն, կողմ է քվեարկել, և անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթը. նրանք ուժի մեջ են մտել: Հիմնականը, իհարկե, Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումն էր։ Ռուսաստանը փաստացի 2000-ից ղեկավարող Պուտինը մինչև 2036 թվականը Կրեմլում մնալու սահմանադրական իրավունք է ստացել։

Ռուսաստանցի փորձագետները համոզված են, որ հանրաքվեից հետո իշխանությունները ուժեղացնելու են ճնշումը ընդդիմադիրների վրա և ավելի ագրեսիվ ներքին ու արտաքին քաղաքականություն են վարելու։ «Իրականում, Պուտինի վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հավակնություն ունի ՌԴ-ի հետ վերամիավորել նաև այլ տարածքներ, նա, իհարկե, չի խոսում բաց այդ տարածքների մասին, և հիմա Ղազախստանում կամ Բելառուսում մտածում են, թե արդյոք իրենց չեն վերաբերում Պուտինի հայտարարությունները, և արդյոք վտանգված չէ նրանց տարածքային ամբողջականությունը։ Իհարկե, որոշ ժամանակ է սովորաբար անցնում հայտարարություններից մինչև գործողություններ, սակայն ով կմտածեր, օրինակ, 10 տարի առաջ, որ Պուտինը կվերցնի ու Ռուսաստանին կմիավորի Ղրիմը` ուրիշ պետության տարածք, մի պետության, որի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում նկատել է քաղաքագետ Անդրեյ Կոլեսնիկովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5785 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am