Նիկոլ Փաշինյան, արի դատարկվող գյուղերը տես․Դուք գյուղացուն նսեմացնում եք․Տիգրան Եղոյան (video)

Բանակից ծլկած քաղքենիներն այսօր գյուղատնտեսության ու պետությանը հերն են անիծում: Գործ ունենք պետականության կորստի հետ: Որպես ՀՀ քաղաքացի՝ տեսնում եմ դատարկվող գյուղերը, որոնք արվում է միտումնավոր՝ դրսի ուժերի հրահանգով:

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ֆերմեր Տիգրան Եղոյանը:

Ֆերմերի խոսքով՝ վարչապետի գլխավորությամբ այսօրվա իշխանությունը քանդում է գյուղատնտեսության ոլորտը. «Վարչապետը հեծանիվով եկավ գյուղ, ասաց՝ գյուղացուն վարկեր ենք տրամադրում: Պաշտոնապես իմ ու բազում ֆերմերների անունից ասում եմ՝ դա սուտ է, բլեֆ»:

Տիգրան Եղոյանն ահազանգում է մի քանի հարցերի մասին. «Գետերը ցամաքել են, խոտի խնդիր ունենք: Գյուղատնտեսությունը մեռած վիճակում է»:

Հաղոդրման մյուս հյուրի՝ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ էլ այսօր գյուղացիներն իսկապես խնդիր ունեն. «Կառավարության ամենամեծ սխալը Գյուղատնտեսության նախարարությունը փակելն էր: Հարյուր անգամ բացատրեցինք վարչապետին ու փոխվարչապետին՝ ոլորտը համակարգել է պետք»:

Ըստ Հրաչ Բերբերյանի՝ այսօր Կառավարությունում գյուղատնտեսությունից հասակցող ոչ ոք չկա. «Երկու դեղնակտուցի նստացրել են այնտեղ, ովքեր չեն էլ հասկանում գյուղատնտեսությունից»:

Հրաչ Բերբերյանը հարց է ուղղում Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն վարչապետ՝ ինչու՞ են գյուղացու անվան տակ գումարներ ստանում բանկերը, այսինքն՝ սուբսիդավորումն ինչու՞ է գնում բանկերին»։

Հրաչ Բերբերյանը հիշում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք գումարները փոխանցվել են անմիջապես գյուղացուն, որն էլ տվել է իր արդյունքը։

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am