Կեղծիքի արքան. բյուջեն լցնելու ձախողված օպերացիա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր գոյությունը մի կերպ արդարացնելու համար հայտարարել է, թե բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար, ավելին, նախարարն ասել է, որ բոլոր ջանքերը գործադրելու են հասնելու կյանք փրկող այդ պրոդուկտի գնմանը:
Դեռ մի պահ եկեք մոռանանք, որ այսպիսի բան ասում է մի մարդ, ով մի քանի ամիս առաջ քամահրանքով էր խոսում կորոնավիրուսի մասին եւ այն համեմատում սովորական գրիպի հետ, ասում, որ դիմակն էլ չի օգնելու մեզ և այսպես շարունակ` աղմկոտ եւ հակասական հայտարարությունների մի ողջ շղթա: Հիմա էլ սույն անձը
բանակցում է մի բանի շուրջ որը չկա, պատվաստանյութ չկա և հայտնի էլ չի թե երբ կլինի։

Լավատեսական հաշվարկով պատվաստանյութը կլինի 2020-ի վերջում: Մենք բոլորս, այո. ուզում ենք լավատես լինել՝ հավատալով, որ մինչեւ տարեվերջ աշխարհը կգտնի Թորոսյանի բնորոշմամբ կյանքեր փրկող այս նյութը, բայց այնքան լավատես չենք կարող լինել, որ հավատանք, թե պատվաստանյութը ձեռք բերելու համար բանակցությունն էր պակասում, իսկ նախարարը գլխի է ընկել, և արագ հերթ է կանգնել, որ առաջինը ստանա: Թորոսյանն ասում է, որ երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը։ Նրա խոսքով՝ հայազգի Նուբար Աֆեյանի «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական վերջնական պրոդուկտներից մեկն է, բայց այն միակը չէ։ Կան ավելի խոշոր արտադրողների ապագա պատվաստանյութեր:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հայկական մամուլը ցնծում էր, որ մեր հայրենակիցը պատվաստանյութ է հայտնաբերել։ Նուբար Աֆեյանի ընկերությունը երևի առաջինն էր՝ մարտի կեսերին, որ հայտարարեց, թե պատվաստանյութը գտել է, մնացել է փորձարկաման փուլերն անցնի ու պատրաստ կլինի։ Բայց պատվաստանյութը չկա, փոխարենը Moderna Inc բաժնեթղթերի գինը կտրուկ աճեց 200 տոկոսով, մայիսին 1,3 միլիարդ դոլարի բաժնեթուղթ են վաճառել։ Եւ քանի որ մեր նախարարի ուղեղը բիզնես ոլորտում հազարի տակ աշխատում է, չի բացառվում, որ նա այսպիսի հայտարարությունը հենց այնպես չի անում… կամ էլ ինչպես ասացինք այս հայտարարությամբ փորձում է կարեւորել ու արդարացնել իր գոյություն:

Մի բան փաստ է, որ այս իշխանության համաճարակի դեմ պայքարը հիմնված է ստի ու կեղծիքի վրա, ինչպես այս հայտարարությունն է, որն ի դեպ միակը չէր, որը լսեցինք նախարարի կողմից: Թորոսյանը, ով ամիսներ առաջ ԱԺ քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսով կրկնակի անգամներ կարելի է վարակվել, ավելին Հայաստանում այդ պահին կա 3 նման դեպք, երեկ հայտարարեց, որ Հայաստանում նման դեպքեր չեն ունեցել: Հավանաբար նախարարը մոռացել է ամիսներ առաջվա սուտը, որը չի բացառվում ասել է ինչ-որ խնդիր լուծելու համար:

Նախարարը ստից բացի նաեւ հանճարեղ բացահայտումներ է արել, նա ասել է.<< Սնվելն իր մեջ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են։ Այդ պատճառով էլ ես, որպես մեծ ռիսկայնություն պարունակող վարքագիծ, նման բան էի ասել, սակայն մարդիկ իրենք են որոշում իրենց քայլերը։ Իմ պարտքն եմ համարել ռիսկայնության աստիճանը նշել և շարունակում եմ նշել։ Ըստ ռիսկայնության, բաց բերանով, օրինակ, երգեցողությունն ամենամեծ ռիսկային գործողության տեսակներից է>>:

Համաձայնեք, պետական այս պաշտոնյան բարձր հարգանքի է արժանի՝ դրսեւորած նման մարդասիրության համար: Կարող էր չէ ասել սովի մատնվեք, որ կյանքեր փրկենք, բայց մեծն հումանիստը միայն զգուշացրել է՝ սնվելն ավելի ռիսկային է: Իրականում ոչ մի բան այնքան ռիսկային չէ մարդկանց առողջության ու կյանքի համար, որքան նման ապաշնորրհ իշխանություն ունենալը, ու հատկապես առողջապահության ոլորտի այսպիսի պատասխանատու, ում հախուռն եւ հակասական դիրքորոշումների արդյունքում էր, որ ձախողեցինք կորոնավիրուսային պատերազմում: Սկզբում ասում էր դիմակը չի փրկում, վիրուսը եսիմ ինչ վիրուս չի, հետո, երբ հասկացավ, որ դիմակ կրելը պարտադիր է, իսկ կորոնավիրուս էլ աշխարհին պատուհասած մահացու պանդեմիա է, այլեւս համավարակի ընթացքն անկասելի է դարձել մեր երկրում: Ցավալին այն է, որ այսքան սխալներից հետո էլ իշխանությունը չի դադարեցնում իր հակասական որոշումները: Երկու օր առաջ դիմակներ չկրելու տուգանքի չափը բարձրացնելու մասին նախագիծ էին շրջանառում, երեկ այն հանեցին շրջանառությունից, թե ինչու, իշխող թիմը մինչ այս պահը հարկ չի համարում պարզաբանել:

Անի Սահակյան

դիտվել է 3377 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am