Ծառուկյանի դեմ «պատանդ» են վերցնում. ով է հաջորդը

Երեկ եւս մեկ ԲՀԿ-ականի կալանավորեցին 2017-ի ընտրակաշառքի գործով՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին, նա խորհրդարան էր անցել Լոռու մարզից: Ավելի վաղ կալանավորվել է Աբրահամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ խոսքը այն քրեական գործի մասին է, որը հարուցվեց այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը կուսակցության խորհրդի նիստում համապարփակ քննադատության ենթարկեց իշխանություններին ու հայտարարեց, որ կառավարությունը հարյուր տոկոսով պետք է փոխվի: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումն ու նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորումը հիմնված են «Երեւանշին» ԲԲԸ տնօրեն, հայտնի շինարար Վազգեն Պողոսյանի տված մեկ ցուցմունքի վրա։ Պողոսյանի ցուցմունքի հիման վրա են իրավապահները եզրակացրել, որ Ծառուկյանն ու Աբրահամ Մանուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք են բաժանել։

Սակայն թե Ծառուկյանի, թե Աբրահամ Մանուկյանի պաշտպանները մի քանի շաբաթ է հայտարարում են, որ չի կարող գտնվել գեթ մեկ մարդ, ով կասի, որ իրենք ընտրակաշառք են բաժանել, այլ հարց է, որ ընտրական ծախսերի համար բոլոր կուսակցություններում էլ ֆինանսներ հատկացվում են:

Մի բան ակնհայտ է, որ Ծառուկյանի թիմակիցներին այժմ <պատանդ> են վերցնում՝ մի հույսով, որ նրանք ցուցմունքներ տան Ծառուկյանի դեմ։ Որոշ տեղեկություններով մինչ այս պահը որեւէ մեկը ցուցմունքներ չի տալիս, բացառությամբ Վազգեն Պողոսյանի, ով ավելի ուշ հրաժարվել է իր ցուցմունքից եւ ասել, որ իրեն ոչ թե ընտրակաշառք են տվել, այլ շտաբի համար է նախատեսված այդ գումարը: Կարելի է նաեւ կռահել, որ Աբրահամ Մանուկյանը շուտով նաեւ ազատ կարձակվի, նա ըստ էության իշխանությանն օգտակար չի եղել այդ հարցում, հիմա ողջ ճնշումը գործադրվելու է Վանիկ Ասատրյանի վրա: Թե ով է լինելու հաջորդը, դժվար է ասել, բայց իշխանության վճռականությունը ցույց է տալիս, որ նրանք չեն կանգնելու ոչ մի բանի առջեւ ու բոլոր գործիքները կիրառելու իրենց մրցակցին չեզոքացնելու ուղղությամբ: Զուգահեռ նաեւ կեղտոտ արշավ է սկսված ԲՀԿ-ակա ակտիվի նկատմամբ: Իշխանությունը ներխուժել է մարդկանց անձնական տարածք, լսում են պատգամավորների անձնական հեռախոսազրույցները, կապի այլ միջոցներ: Առաջին <<արդյունքները> նույնիսկ տեսանելի են: Երեկ Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի մասնակցությամբ երկու ձայնագրություն հրապարակ նետվեց, որտեղ պատգամավորներտ տեղ-տեղ նյարդայնանում էին եւ վիրավորական արտահայտություններ թույլ տալիս: Այսպիսով՝ պարզ է, որ իշխանությունը մրցակիցների դեմ ծանրակշիռ փաստարկներ չունենալու պատճառով դիմում է նման կեղտոտ միջոցների՝ հույսը դնելով այս մարդկանց նյարդերի վրա, թե երբ դրանք տեղի կտան՝ մեկը ցուցմունք կտա վերադասի դեմ, հաջորդը կվիրավորի իր զրուցակցին ու այսպես շարունակ:

Անի Սահակյան

դիտվել է 2023 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am