ՍԴ-ի շուրջ նոր զարգացումներ. իշխանությունը «սյուրպրիզ» ունի

ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ է դիմել նաեւ Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Նրանց շահերը կներկայացնի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։
Բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել են կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Այն վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ դատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել, մարդուն պահել բանտում։ ՍԴ դատավորների դեպքում եթե միջանկյալ միջոց կիրառվի, նրանք կշարունակեն պաշտոնավարել, մինչեւ ՄԻԵԴ-ն իրենց հայցով որոշում կայացնի։
Լրատվամիջոցները գրեցին, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից արդեն հարցաշար է ստացել՝ նշված դատավորների վերաբերյալ տեղեկատվության պահանջով, որից հետո կորոշեն միջանկյալ միջոցի հարցը։
Կան որոշ տեղեկություններ, որ իշխանություններն այս փաստից ինքնակամ ծեփվել են պատերին, փռվել ասֆալտին, քանի որ կասկած չունեն, որ եվրոպական դատարանը աչք չի փակելու իրենց ապօրինությունների վրա , իսկ միջանկյալ միջոցի կիրառման հարցով հապշտապ գործողություններն արդեն իսկ լավ բանի մասին չեն հուշում… Այս պատճառով՝ կառավարության վերնախավը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին խնդրել է ամեն բան անել, որպեսզի միջանկյալ միջոց չկիրառվի:
Այժմ իշխանական թիմի իրավաբան գիգատները աշխատում են հակընդեմ փաստաթղթի վրա: Բացի այդ վարչակազմը գործի է դրել բոլոր զենքերը՝ պիտանի եւ անպիտան, գործուն եւ անգործունյա, արդյունավետ եւ հակառակը: Ահավասիկ, իշխանությունների խամաճիկ Արման Բաբաջանյանն այսօր իր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամների հետ հավաք էր կազմակերպել նախագահական նստավայրի առջև: Բաբաջանյանը հայտնեց, որ իրենք կոչ են հղում նախագահին, որ նա ձեռնամուխ լինի Սահմանադրության 123-րդ հոդվածով իրեն վերապահված կարևորագույն գործառույթներին և շուտափույթ կերպով հայտարարի Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար յուրաքանչյուր սահմանադրական մարմնի մեկական թեկնածուի առաջադրման գործընթացը և դրա վերաբերյալ խորհրդակցություններ սկսի մասնագիտական խմբերի, հասարակական կազմակերպությունների, առանձին մասնագետների հետ։

Ինչ խոսք անչափ հուզիչ է, երբ իշխանությունը մնացել է Արման Բաբաջանյանի հույսին ու հիմա նրա միջոցով փորձ է արվում իբր պատրանք ստեղծել, արտաքին աշխարհին ուղերձ հղել, թե հայ հանրությունը պաշտպանում է իշխանությունների ապօրինությունները եւ ՍԴ-ն ոչնչացնելու հանրային պահանջ կա: Որ այս հավաքն իշխանությունն էր նախաձեռնել ու առաջիկայում այդպիսի շոուների պակաս չի զգացվելու,կարելի է չկասկածել:
Ոստիկանները սիրով եւ հանդուրժողաբար հետեւում էին նրանց՝ ի տարբերություն Ռուբեն Մելիքյանի, ով միայնակ ակցիա էր իրականացնում ԱԺ-ի դիմաց եւ բերման ենթարկվեց:

Ճիշտ է, Բաբաջանյանը իրենց հավաքի անունը շատ շրջահայացորեն դրել էր ասուլիս, սակայն դրանից դրա էությունը չէր փոխվում:

Ի դեպ,թերեւս ՄԻԵԴ-ից սպասվող միջանկյալ որոշման պատճառով չկայացավ Քոչարյանի գործով ՍԴ նիստը: Դատավորները ռիսկի չգնացին եւ ոստիկանների հետ կռիվ չտալով չմտան ՍԴ:

Անի Սահակյան

դիտվել է 10290 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am