Կորոնավիրուսային «պատերազմը» ցույց տվեց, թե ինչպես է իրեն պահելու Նիկոլ Փաշինյանը հնարավոր իրական պատերազմի դեպքում

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2016–ի ապրիլյան քառօրյա պատերազմին, բայց ... մայիս ամսին։

Մասնակցել է ու կռվել քաջարի զինվոր Շվեյկի պես։ Նա ավտոմատն ուսին ու բահը ձեռքին մարտնչել է հողի դեմ՝ փորելով խրամատներ։ Հակառակորդի հետ շփման գծից կիլոմետրերով հեռու տարածքում։

Հիմա նա խրամատներ է փորում մեր երկրի ներսում և պառակտում ժողովրդին։ Նիկոլն ուզում է կորոնավիրուսային պատերազմում իր արձանագրած պարտության համար մեղավոր նշանակել ժողովրդին։

Ի դեպ, կորոնավիրուսային «պատերազմը» ցույց տվեց, թե ինչպես է իրեն պահելու Նիկոլ Փաշինյանը հնարավոր իրական պատերազմի դեպքում։

Հաշվի առնելով այն, թե ինչպես իրեն պահեց «ժողովրդի» վարչապետը անտեսանելի թշնամու դեմ պատերազմում, եկեք անալոգիայի մեթոդով հասկանանք, թե ինչ կարող է տեղի ունենալ տեսանելի թշնամու դեմ պատերազմում։

Եվ այսպես, պատկերացնենք մի վիճակ, երբ «կիրթ ու կառուցողական» Ալիևը «վերելակային» դիվանագիտության շրջանակներում որոշում է պատերազմ սկսել։

Պատերազմն ո՞ւմ շուն է

ՀՀ սահմանադրության համաձայն՝ պատերազմի ժամանակ վարչապետը դառնում է մեր զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Հենց այդտեղից էլ սկսում է սարսափելի կինոն, երբ գիտես, թե ով է վարչապետը։

Դատելով ամենից՝ հենց թշնամին հարձակվի ու նրա առաջապահ ուժերը մտնեն մեր տարածք, «ժողովրդի» վարչապետը կհայտարարի, որ պատերազմն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր պլանները փոխի ու կշարունակի ՍԴ–ն գրավելու ծրագիրն իրականացնել, որպեսզի հանկարծ Ռոբերտ Քոչարյանի գործը իր սրտի չուզած դատավորների ձեռքը չընկնի։

Թշնամին կշարունակի առաջխաղացումը, իսկ Նիկոլը Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի հարցերով կզբաղվի՝ բիզնեսից քարոզի համար փող ռեկետ անելով ու ատելության խոսք տարածելով։

«Դա կռիվ ա, սովորական կռիվ ա, ոչ ոք չի ասում, որ թշնամին լավ բան ա, որ փամփուշտը վտանգավոր չի, բայց ավելորդ խուճապ պետք չի, կարևորը հանրաքվեն է։ ... Թշնամու արկերից, հրթիռներից ու փամփուշտներից իմաստ չունի պաշտպանվելը, պետք չի վախենալ դրանցից, և մենք պատրաստ ենք անգամ մեր երեխաներին ուղարկել այն տարածքները, որտեղ արկ ու հրթիռ է թափվում, որպեսզի դուք համոզվեք, որ խնդիր չկա։ ... Ալիևենց փամփուշտները պինցետով կբռնենք ու տնական արաղով կչեզոքացնենք, ժողովու՛րդ ջան, դուք մի՛ մտածեք, միայն թե գնացեք ու հանրաքվեին «այո» ասեք»,– պատերազմական գործողությունների ժամանակ կհայտարարեն նիկոլենք։

Փաշինյանը պատերազմին կարձագանքի դրա սկսվելուց երկու շաբաթ անց, բայց գործնականում ոչինչ չի անի, քանզի կատարյալ դիլետանտ է ու ապաշնորհ։

Թշնամին առաջ կշարժվի, իսկ նիկոլենք պաշտպանական ողջ ռազմավարությունը կկառուցեն մետաղյա «կասկա» կրելու վրա։

«Կրե՛ք «կասկաներ» և փրկե՛ք կյանքեր։ Կրե՛ք, որ կրենք»,– կհայտարարի Նիկոլ–լայվը։

Նիկոլը կսկսի փողոցում բաժանել «Տավուշ» կոոպերատիվի թողարկած մետաղյա գլխարկները և ամեն օր կհայտատարի մեր կորուստների մասին՝ հետևողականորեն տանելով այն գիծը, որ ժողովուրդն է մեղավոր պարտությունների համար, քանզի «կասկա» չի կրում և դուխով չէ։

«Լա՛վ, ենթադրենք այս օրերին արձանագրվող տարածքային ու մարդկային կորուստների համար ես եմ մեղավոր, բա Սիրիայում տեղի ունեցողի համար ո՞վ է մեղավոր»,– դեմագոգիկ ձևով կարդարանա Փաշինյանն իր ամենօրյա ասուլիսներից մեկում՝ չմոռանալով քննադատել այն լրատվամիջոցներին, որոնք հայտարարում են, որ միայն «կասկա» կրելով ակնհայտորեն կկրվենք թշնամուն։

Արսեն Թորոսյանն էլ կհայտարարի, որ աշխարհում միջինը մահանում է այսքան մարդ ու պատերազմական գործողությունների ժամանակ մեր մահերն ավելին չեն, քան կորոնավիրուսային պատերազմի օրերին աշխարհի միջին թիվը, այնպես որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նորմայի մեջ է ու ամեն ինչ վերահսկվում է։

Արսենը նաև այլ բաներ կասի։

«Որպեսզի մեր առողջապահական համակարգը կարողանա դիմանալ վիրավորների քանակին, պետք է կրել «կասկաներ», չմոռանալ ախտահանել տանը եղած սառը զենքերը և թշնամուց պետք է պահպանել սոցիալական հեռավորություն»,– լայվի ժամանակ դեմքի БОЗ–ական արտահայտությամբ կասի պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար նշանակված Թորոսյանը։

Քարոզչական նպատակներով Նիկոլն այդ ժամանակ կարող է նույնիսկ վիրավորվել թշնամու հրթիռով, բայց շատ արագ բուժվել։ Ինչպես որ կորոնավարակի ժամանակ։ Կարևորը քարոզն է։

. . .

Վերը նկարագրված սցենարի հետ չառերեսվելու և պետություն չկորցնելու համար պետք է նիկոլական իշխանությանը ռադ անել և ձևավորել նորմալ իշխանություն։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am