Թորոսյանը Փաշինյանի ձեռքը դիմակ կտա ու քարշ կտա միջազգային դատարաններ

Սահմանադրականի 3 դատավորին տուն ուղարկելը կորոնավիրուսի դեմ պայքարից բարձր դասող իշխանությունները, ինչպես եւ կանխատեսել էինք, հիմա էլ ձեռնամուխ է եղել մամուլի եւ խոսքի ազատության դեմ պայքարելու գործին։ Իշխանական պատժիչ ջոկատն այցելել է երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններ՝ «Արմնյուզ» ու TV 5 եւ Նիկոլ Փաշինյանի համար կենաց մահու հարցի՝ դիմակ չկրելու պատրվակի ներքո տուգանել։

Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ իր իշխանությանը հաջողվել է երկրում մի շարք ինստիտուտներ վարի տալ ու իրեն կհաջողվի ոչնչացնել նաեւ ազատ խոսքը, ապա չարաչար սխալվում է։ Ոչ մի իշխանություն, ում մտքի ծայրով երբեւէ անցել է պատերազմ հայտարարել լրատվամիջոցներին, չի շահել այդ պատերազմում, չի շահելու նաեւ Նիկոլ Փաշինյանը, քանզի ազատություն ունեցող մարդկանց դժվար է լինելու լռեցնել ու վախեցնել տարատեսակ շանտաժներով։ Հատկապես երբ մի քանի փորձը ձախողվել է, ԶԼՄ-ները վեթինգ անելու, լրատվամիջոցների 90 տոկոսի կաշառվածության մասին վարչապետի հայտարարություններն այդպես էլ մնացին օդում կախված, քանզի Փաշինյանը լավ գիտի, որ իր բոլոր հայտարարությունները սուտ են ու անհիմն, իսկ եթե դրանցում կա ճշմարտության հատիկ, ապա ինչպես ինքը կասեր ցանկացած մարդ ամեն ինչը դատում է իր փչացվածության աստիճանով․․․

Եւ առհասարակ, Փաշինյանի այդ որ մի սենսացիոն հայտարարությունն է ճիշտ դուրս եկել, որ ԶԼՄ-ների մասին խոսքերն էլ իրականությանը համապատասխանեին։ Այն, որ իր իշխանության գալուց հետո արագաչափերը հանվելու են, քանի որ դա Սաշիկի բիզնե՞սն է, թե որ կարմիր գծերը քաղաքացուն թալանելու պարզունակ միջոց են։ Հիմա էլ հերթը ԶԼՄ-ներինն է, բայց ի տարբերություն մյուս ոլորտների, եթե այստեղ վարչախումբը փորձի իրագործել իր պլանները, ապա թարս ստանալու է բերանին։

Ի դեպ, ուշագրավ է, որ առաջին իսկ պահից միջադեպին արձագանքեցին միջազգային հեղինակավոր պարբերականներ ՝ Վաշինգտոն փոստ, Նյու Յորք թայմս եւ այլն։
Մասնավորապես, նշվում է, որ ուրբաթ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ, որոնք քննադատում են կառավարության վարած քաղաքականությունը:

Անդրադառնալով «ԱրմՆյուզ» ՀԸ ոստիկանների այցելությանը և վարչական վարույթի հարուցմանը՝ ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են «ԱրմՆյուզ» ՀԸ-ի համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքերը, որը հայտարարել է, որ այս այցն ազդանշան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «զանգվածային լրատվամիջոցներին պատերազմ հայտարարելու» մտադրության վերաբերյալ: «Նա խայտառակ պարտություն է կրելու»,- ասել է Սամվել Ֆարմանյանը։

Ամերիկյան լրատվականները նաև նշում են, որ երկու հեռուստաալիքները, ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի պատասխան գործողություններին և տնտեսական քաղաքականությանը, քննադատել են վերջինիս վարած քաղաքականությունը։ Լրատվամիջոցները նշում են, որ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: «ԱրմՆյուզ»-ի ղեկավարները նշել են, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդից իրենց հայտնել են, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։

Ամերիկյան հեղինակավոր լրատվականները նաև հիշեցրել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, եղել է լրագրող։

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ծառայողներն այցելել են «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն։ Ս. Ֆարմանյանի խոսքով՝ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: «5-րդ ալիքի» դեպքում էլ ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ այն հիմքով, որ մեկնաբանները եթերի ընթացքում դիմակ չեն կրել:

Հիմա վերադառնալով դիմակների թեմային՝ այսպես, որ շարունակվի, իշխանություններին այլեւս ոչ թե քայլարածների իշխանություն կանվանեն, այլեւ դիմակավորվածների։ Վերջին ամիսներին այս մարդիկ չեն դադարում գիշեր-ցերեկ դիմակահանդես բեմադրել, նրանց հայտարարություններից կարելի է տպավորություն ստանալ, թե դիմակն է բոլոր հարցերի սպեղանին։ Խնդիրն այն է՝ քանի որ այս իշխանությունները տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, եւ վաղ թե ուշ Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ ներպետական ատյաններում, ապա միջազգային դատարանի առջեւ պետք է պատասխան տան, թե ինչու իրենց ապաշնորհության արդյունքում այդքան մարդ մահացավ, ինչու հարեւան Վրաստանին հաջողվեց մի քանի շաբաթվա խիստ լոքդաունի արդյունքում երկրում վերացնել համաճարակային իրավիճակը, իսկ մեզանում՝ ոչ, ինչու Հայաստանում մարդկանց անօգնական պահեցին տանը, երբ կային հիվանդանոցներ, որոնք պատրաստ էին ընդունել վարակվածներին, եւ այսպես տասնյակ «ինչուներ»․․․

Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, այդ պատասխանատվությունն իր վրայից գցելու նոր բան հնարեց՝ խոսքն, իհարկե, դիմակահանդեսի մասին է։ Եւ ամիսներ շարունակ պատրանք են ստեղծում, որ մեզանից յուրաքանչյուրն է մեղավոր, որ ունեն այս իրավիճակը։ Ամբողջ աշխարհում այս օրերին շուրջօրյա ռեժիմով փողոցներ ու բակեր են լվացվում, մարդկանց պատշաճ օգնություն ցուցաբերում, իսկ մեզ մոտ վարչապետն իր ընտանիքով փախավ մեկուսացավ Սեւանի ապահով ապարանքում, քաղաքապետի պաշտոն զբաղեցնող մարդն էլ անհայտ կորել է եւ ասում են՝ իրեն պաշտպանում է նաեւ իր ընտանիքից։ Եւ ընդհանրապես դիմակի մասին միֆը այլեւս վաղուց հօդս է ցնդել։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետազոտություններից բացի գործնականում եւս համոզվել ենք, որ այն ամենեւին էլ մեր սպեղանին չէ կորոնավիրուսի դեմ պայքարում։ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը, ով խորհրդարանում միակն էր, որ չորով մերժում էր դիմակ կրելը, բացառիկ պատգամավորներից է, որ չի վարակվել կորոնավիրուսով, ի տարբերություն կուսակիցների։ Այնպես որ, դադարեցրեք դիմակահանդեսը, ձեզ այլեւս ոչինչ չի փրկելու, իսկ եթե դիմակի հետ կապվածությունն այդքան մեծ է, այն ձեռքներիդ կարող եք ներկայանալ միջազգային դատարան։

Անի Սահակյան

դիտվել է 5198 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am