Մեսիջներ Երևանից՝ Ստեփանակերտ. ինչու էր Մնացականյանը հասել Արցախ

Հուլիսի 4-ին աշխատանքային այցով Արցախ էր ժամանել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:

Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը Մնացականյանը նշել է. «Արցախում կայացած մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրություններն ի ցույց դրեցին Արցախի ժողովրդի և ղեկավարության հաստատակամությունը՝ ամրապնդելու և կառուցելու ապագան հենց այդ հիմքերի վրա: Բազմիցս ընդգծել ենք այն գերակայությունները, որոնց շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը. Արցախի ներգրավվածությունը, ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաև Արցախի անվտանգային համակարգի կայունությունը: Այս կարևորագույն դրույթների հիման վրա մենք կառուցում ենք մեր բոլոր դիրքորոշումները՝ հասկանալով, որ մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որն ընդունելի է բոլոր երեք կողմերի համար»:

Չնայած նրան, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանը գրավելու հայտարարություններ անել, չնայած որ Հայաստանն ու Երևանը «ադրբեջանական տարածք» են անվանում՝ Հայաստանի իշխանությունները դեռ հիշեցնում են, որ ադրբեջանական կողմի համար էլ պետք է ընդունելի լինի ղարաբաղյան հնարավոր լուծումը:

Առհասարակ, անհասկանալի է, մի կողմից Փաշինյանն ու Մնացականյանը խոսում են՝ Արցախի մասնակցության մասին՝ խաղաղ բանակցային գործընթացում, քաջ գիտակցելով, որ պաշտոնական Բաքուն դեմ է դրան:

Փոխանակ մտածելու, թե ինչպե՞ս անել, որպեսզի Ադրբեջանը հաշվի նստի այդ փաստի հետ՝ շարունակաբար խոսում են՝ «երեք կողմերի համար ընդունելի լուծման» մասին:
Այսքանից հետո, Հայաստանի արտգործնախարարը անվերջ խոսում է՝ Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդման մասին:

Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նրանք քննարկել են հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած տեսակոնֆերանսին: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց. «Նախևառաջ դա զուտ գործնական հարց է, որովհետև խաղաղ կարգավորումը վերաբերում է Արցախի ժողովրդին: Սա անհերքելի իրողություն է, որը պահանջում է Արցախի ժողովրդի և նրանց կողմից ընտրված իշխանությունների ավելի ընդգծված ներկայություն և վերջիններիս մոտ խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացման ամրապնդում»:

Խաղաղ գործընթացի միջավայրի ձևավորման և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտության համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ կարգավորումը որևէ այլընտրանք չունի: Ասելով դա՝ ընդգծում ենք նաև, որ և՛ Արցախի ժողովուրդը, և՛ Արցախի իշխանությունները ավելի քան վճռական են պաշտպանելու իրենց անվտանգությունը, իրենց անկախությունը և իրենց զարգացման իրավունքը»:

Ստեփանակերտում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ: Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորել է քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։

Մնացականյանի այցը Ստեփանակերտ, վստահաբար ունեցել է պատճառ: Ինչպես երևում է, Հայաստանի արտգործնախարարը Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ցանկացել է Արցախում շոշափել տրամադրություններ: Հնարավոր է, որոշ կարևոր դետալներ Մնացականյանը փոխանցել է Արցախի նախագահին ու արտգործնախարարին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4144 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am