Բաքվի մեկուսարանում Մարատ Ուելդանով-Գալուստյանին ծեծել են

Այսօր Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգել է քրոջը և տեղեկացրել, որ նրան ուրբաթ օրը տեղափոխել են սարսափելի մի վայր, նշել է նաև, որ ինքն այդ մասին հեռախոսազրույցի միջոցով հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի հյուպատոսական բաժնի ղեկավար Օլգա Յուրիևային: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը: «Փաստաբանը նրան չի այցելում: Մարատը մտավախություն ունի, որ ամեն ինչ անում են, որ նա չհասցնի բողոքարկել դատարանի որոշումը: Նա չգիտի, թե ում և ինչպես պետք է ներկայացնի բողոքարկում»,- ասաց Մարիաննա Միրզոյանը: Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ էին պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում: Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, նա Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ: Նշենք, որ Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացին ապրիլի 28-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Մարիաննա Միզոյանը նշեց, որ հիմա իր եղբայրը բանտասենյակում մենակ չէ: «Այն օրը, երբ Մարատին տեղափոխեցին այլ վայր, նա գտնվում էր ընդհանուր բանտասենյակում, որտեղ կար 11 մարդ և 8 տեղ: Նա օրեր շարունակ անքուն էր մնացել։ ԱԱԾ-ի հետաքննական մեկուսարանում, որտեղ գտնվել էր Մարատը, նրան ստիպել են ստորագրել փաստաթղթեր այն մասին, որ նա ոչ մի բողոք չունի իրենց հետ կապված: Մարատը հրաժարվել է դա անել, և նրան ծեծել են, հետո արդեն մեքենայում խփել են նրա մեջքին: Հիմա Մարատը հիվանդ է, նա ջերմություն ունի և կոկորդն է ցավում, բացի դրանից, նրա մոտ ստամոքսի խոցի սրացում է: Մարատը չի հասկանում, թե իրենից ինչ են ուզում»,- ասաց նա:  

դիտվել է 65 անգամ
Լրահոս
ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն մոտ 50 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական օպերացիայի համար «Մուսթաֆաևը պահանջել է 8 գյուղ՝ ընտրություններից հետո» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am