Վտանգի տակ է 70 հազար աշխատատեղ

Ռեստորանների միության նախագահը հայտարարել է, որ համավարակի հետևանքով իրենց ոլորտի ընկերություններն աշխատում են անցած տարվա շրջանառության 15 տոկոս ծավալով: Եթե անցյալ տարի մեկ օրվա շրջանառությունը միջին հաշվով 1 մլն դրամ է կազմել, ապա այժմ 100-150 հազար դրամ է, որը շատ քիչ է` շահույթ կամ բավարար եկամուտ ստանալու համար։

Կորոնավիրուսի համավարակից հետո ռեստորանները տուրիզմի հետ ամենախոցելի ոլորտն են: Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի խոսքով` վիճակը ծանր է հատկապես այն ռեստորաններում, որտեղ հիմնական շեշտը հայկական խոհանոցի վրա է։ Նման հաստատություններ այցելում էին արտասահմանցի զբոսաշրջիկները, որոնք հիմա, համավարակի պատճառով չկան: Պակասել է նաև ներքին սպառողների հոսքը։ Ռեստորանների մոտ 30 տոկոսն արդեն փակվել է, քանի որ նման պայմաններում չեն կարողանում գոյատևման ծախսերը փակել: Գոյատևման համար ռեստորանին առնվազն 70 տոկոս շրջանառություն է պետք, որպեսզի կարողանան ծախսերը փակել, աշխատավարձ վճարել: Այս ոլորտում միջին շահույթաբերությունը նախկինում 30 տոկոս է կազմել։ Ոլորտում ավելի քան 35 հազար մարդ է աշխատում։

Եթե հաշվի առնենք նաև անուղղակի և չհաշվառված կամ չգրանցված աշխատատեղերը, ռեստորանային բիզնեսն, ըստ Վահե Գևորգյանի, աշխատանքով ապահովում է մոտ 70 հազար մարդու։ «Ոլորտը խորը ճգնաժամի մեջ է, և եթե անգամ մեկ ամսից մենք վերադառնանք բնականոն կյանք, այս ճգնաժամը կտևի մինիմում մոտ մեկ տարի, քանի որ շրջանառության լուրջ փոփոխություն չի լինելու,վնասով են աշխատելու։ Շատ ռեստորաններ կփակվեն, աշնանն այդ շղթան կերևա»,- նշել է նա։

Հայտնի ռեստորաններից «Շերեփն» այժմ փակ է, հայտարարել են, որ հուլիսի 15-ին կբացվի։ Փակվել են նաև «Չինարի», «Ծիրանի տուն» ռեստորանները, որոշ հայտնի սննդի օբյեկտենրի ցանցեր: Այս պահին հատկապես լուրջ խնդիրներ ունեն այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք բացօթյա հատված չունեն։ Ոլորտի ընկերությունները մտածում են բիզնես մոդելի փոփոխությունների մասին, սակայն դա դյուիրն չէ: Ռեստորանների մոտ 30 տոկոսը ավելացրել է առաքման ծառայությունները և օնլայն առևտուրը, սակայն այդ ծառայությունը չի լրացնում բացը, որոշներն էլ չունեն համապատասխան շուկա:
Հակաճգնաժամային երրորդ ծրագրի շրջանակում ոլորտի ընկերությունների մի մասն աջակցություն է ստացել, սակայն, Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենն ասում է, որ տրամադրվող վարկի ժամանակը կարճ է, գումարը՝ քիչ։ Նրանք ակնկալում են դրամաշնորհ կամ մինչև 5 տարի արտոնյալ պայմաններով վարկեր, որի հույսը դեռ չունեն:

Նման պայմաններում աշխատատեղերի և աշխատավարձերի նվազումն անխուսափելի է: Կառավարությունն առաջնային խնդիր ունի այս ոլորտում աշխատող ավելի քան 70 հազար մարդու և հազարավոր ընկերությունների զբաղվածությունն ապահովել: Բայց այս խնդիրները կարծես թե չկան կառավարության և նրա ղեկավարի օրակարգում: Փաշինյանը օրերս հայտարարել է վերականգնված 50 հազար աշխատատեղերի մասին: Հետաքրքիր է` իսկ ռեստորանների փակվող աշխատատեղերը այս թվի մեջ կան, և ինչ է առաջարկելու կառավարությունը նրանց:

 


 Հայկ  Դավթյան

դիտվել է 8429 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am