Շրջվել է զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը
Դիտել նաև
Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են
Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են
Երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության Բերդի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
