Նորերի կեղտերը նախկինների արածներով կոծկելու դիմակը

Ողջ կյանքում լրագրող և ընդդիմադիր թերթի խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ընդդիմադիր մեդիայի գոյության և այլակարծության հետ:

Եվ այս հարցում Փաշինյանին մասնագիտացված հատուկ ծառայություն մատուցելու սև գործը առանձնակի հաճույքով իր վրա է վերցրել ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Արմնյուզ և 5-րդ ալիք հեռուստաընկերություն են այցելել ոստիկանները՝ վարույթ հարուցելու ծանուցմամբ։ Վարույթը հարուցվել է, քանի որ տաղավարային հաղորդում վարողները եթերում դիմակ չեն կրել: Սա այն դեպքում, երբ, ինչպես խնդրի առնչությամբ հայտարարել է Արմնյուզի գլխավոր խմբագիր Լիլիթ Թումանյանը, հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե' բանավոր, թե' գրավոր հաստատում են ստացել, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։ <<Ըստ ոստիկանների, նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստատեսությունների նկատմամբ։ Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է>>,- գրել է Թումանյանը։

Խնդրին անդրադարձել է նաև «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։ <<Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ, եւ եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է. ես հրաժարվել եմ ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը>>,- գրել է նա:

Հեռուստաընկերության ղեկավարները, ինչպես Հարությունյանն է նշել, բացատրել են ոստիկաններին, որ հյուրի եւ հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ սոցիալական հեռավորությունը ապահովված է եւ վարչական վարույթ բացելու պարտադրանքը ապօրինի գործողություն է: Կան տաղավարներ, որտեղ միայն մեկնաբանն է աշխատում, հետևաբար այս դեպքում սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Ի վերջո, կա նաև միջազգային պրակտիկա. պարետն ու վարչապետը միջազգային հեռուստաընկերություններ թերևս չեն դիտում, այլապես կտեսնեին, որ մեկնաբանները դիմակ չեն կրում: Դա, իսկապես արտադրական տարածք է, և այս դեպքում դիմակով տաղավարային մեկնաբանը եթերում նաև հակաէսթետիկ է:

Բայց սա մի կողմ: ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսքանից հետո, փոխանակ փորձեր մտահոգություն հայտնել, կատարվածին գնահատական տալ, մի երկարաշունչ տրակտակ է հրապարակել, թե գզրոցներում այնպիսի փաստեր ունի մեդիայի դեմ ճնշումների մասին, որոնց համեմատ ԶԼՄ-ին 10 հազար դրամով տուգանելը գրեթե բարեգործություն է: Իսկ վերջում ՀՌԱՀ նախագահը ինքն իրեն և մեզ բոլորիս մաղթել է, որ այլևս «Լրատվամիջոցների դեմ արշավը» լինի միայն այսպիսին` 10 000 դրամ տուգանքով…. 

Նախ, ի պաշտոնե ՀՌԱՀ նախագահն այն մարդն է, որը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի լրատվամիջոցների դեմ որևէ արշավ, անգամ 10 հազար դրամ տուգանքի տեսքով, չլինի: Խնդիրն այս դեպքում ոչ թե տուգանքի չափն է, այլ ոստիկանին լրատվամիջոցի վրա ուղարկելը: Իսկ եթե ոստիկանը մտնում է խմբագրություն, անկախ ամեն ինչից, դա ունի, ունեցել է և կունենա քաղաքական ենթատեքստ: Այդպես եղել է միշտ: Դեռ ՀՀՇ-ի ժամանակներից հանրային գործունեություն ծավալած և Սերժ Սարգսյանի բարեհաճությանը հասնելու համար տևական ջանքեր գործադրած Տիգրան Հակոբյանը չի կարող այս մասին չիմանալ:
Նորերի կեղտերը նախկինների արածներով կոծկելը անշնորհակալ և ամոթալի գործ է: Ի վերջո, իշխանությունները մի օր նախկին են դառնում, իսկ մեդիան ամեն ինչ փաստագրելու և հիշելու հատկություն ունի: Ձեզ էլ կհիշեն:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 3112 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am