Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա

Վերջին 85 տարում Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու քննարկումները պարբերաբար օրակարգ են եկել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս շահարկել է այս հարցը Հունաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, հիշատակել իր նախընտրական խոստումներում: Թուրքիայում քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը այս հարցում մեծապես աջակցում է նախագահին և կարծում, որ «Այա Սոֆիան թուրքերին է թրի իրավունքով»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էր իր օգնականներին ուսումնասիրել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության և այն թանգարանից մզկիթի վերածելու հավանականությունը:

Ուղղափառ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը առնվազն երկու շաբաթ դեռ թանգարան կմնա: Թուրքիայի բարձրագույն դատական մարմնում՝ պետական խորհրդի նիստում քննարկվել է տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը:

Բյուզանդական շրջանի նշանավոր կոթողը մզկիթ էր դարձել 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո, ապա 1934 թվականին Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջարկությամբ և թուրքական կառավարության որոշմամբ թանգարանի կարգավիճակ էր ստացել: Մնայուն հիմնադրամների պատմական կառույցների և շրջակայքի պահպանության միությունը այժմ դատարանում վիճարկում է 86 տարվա վաղեմության որոշման օրինականությունը՝ պահանջելով չեղարկել այն և տաճարը վերաբացել որպես մզկիթ:

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը: 1985 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

Պետական խորհրդի նիստում միության շահերը պաշտպանող փաստաբանը հայտարարել է, թե Սուրբ Սոֆիայի տաճարը 15-րդ դարում այն նվաճած Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի անձնական գույքն է համարվում, և 1934 թվականի նախարարների խորհրդի որոշմամբ, փաստորեն, ոտնահարվել է սեփականության իրավունքը: Պետական խորհրդի դատախազը առարկել է՝ այն ժամանակվա որոշումը օրենքին չի հակասում և հայցը պետք է մերժվի: Մոտ կես ժամ տևած նիստից հետո հայտարարվել է, որ վերջնական որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագրի վերաբերյալ մտահոգություն է հայտնել Հունաստանը: Կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը հայտարարել է. «Սա հույն-թուրքական խնդիր չէ, այլ գլոբալ հարց է: Սուրբ Սոֆիան համաշխարհային մշակութային ժառանգություն է, և շատ ողջունելի է, որ վերջին շրջանում շատ երկրներ Թուրքիային կոչ են արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հսկայական զգացական անդունդ առաջացնել քրիստոնեական աշխարհի և Թուրքիայի միջև»:

Վերջերս այս հարցի շուրջ կարծիք էր հայտնել նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանը՝ ասելով, թե Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է դառնալ երկու կրոնների միության և խաղաղության խորհրդանիշ: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե տաճարը բավական մեծ է, և այնտեղ միաժամանակ կարող են աղոթել թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները:

Իսկ աշխարհն ուշադրությամբ է հետևում Թուրքիայի իշխանությունների նպատակներին...

Օրերս Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ արեց Թուրքիային պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը որպես թանգարանի և այն չվերածել մզկիթի: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ ասվում էր. «Կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակում՝ որպես հավատարմության օրինակ կրոնական ավանդույթների և բազմազգ պատմության հանդեպ հարգանքի»: Նրա խոսքով՝ դա պետք է անել նաև, որպեսզի «տաճարը հասանելի մնա բոլորի համար»: «Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը դիտարկում է որպես այդ զարմանահրաշ կառույցի ժառանգության և դրա՝ որպես տարբեր կրոնները կապող օղակ մարդկությանը ծառայելու այնքան անհրաժեշտ և անգերազանցելի ունակության թուլացում»,- հավելել է պետքարտուղարը՝ նշելով, որ այն հազվագյուտ դեր է կատարում ողջ աշխարհում:

Այս հայտարարությունը շոկ է առաջացրել Թուրքիայի իշխանությունների մոտ:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը գրավոր պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան պահպանելու կոչին: «Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից»,-նշել է Աքսոյը` ընդգծելով, որ «Թուրքիայում քայլեր են ձեռնարկվում կրոնի ազատությունը պահպանելու ուղղությամբ` երկրի բոլոր քաղաքացիների համար»:

«Մենք ժառանգել ենք այս տարածքի մշակութային արժեքները: Սուրբ Սոֆիայի տաճարը, ինչպես նաև այստեղի մյուս մշակութային ժառանգությունները գտնվում են Թուրքիայի տարածքում: Տաճարի կարգավիճակի որոշումը Թուրքիայի ներքին գործն է: Ցանկացած մարդ կարող է իր կարծիքը հայտնել, սակայն չի կարող մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում իր կանոնները թելադրել»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Պաշտոնական Անկարան, մեղմ ասած՝ զարմանքով է արձագանքել ԱՄՆ Պետքարտուղարի կոչին, Վաշինգտոնից հնչած հայտարարությունը համարում են իրենց ինքնիշխանությանը նսեմացնող քայլ և ԱՄՆ-ին կոչ անում՝ զգուշացնող, թելադրող տոնով չխոսել իրենց հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2740 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am