Անհույս վիճակ․ բավարար բազա՝ դատարան դիմելու համար

 Ենթադրենք` 20 հազար դեպքը իմ սխալն է, բա աշխարհում գրանցված 10 մլն դեպքը ում սխալն է: Այս ինքնախոստովանական արդարացում հիշեցնող բառերը մեջբերում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է:

Թերևս ենթագիտակցորեն հեղափոխական վարչապետն ու իր թիմը հասկանում են, որ իրենք, այո՛, ունեն մեղքի իրենց բաժինը՝ համավարակի դեմ պայքարի տապալման անփառունակ գործում։ Մեր երկրի բնակչության թիվը մոտ 3 մլն է։ Եթե մենք այս պահին ունենք մոտ 26650 հաստատված դեպք, նշանակում է 1 մլն բնակչի հաշվով վարակվածների թիվը կազմում է ավելի քան 8800 մարդ։ Ընդհանւոր առմամաբ պաշտոնապես վարակված է ՀՀ բնակչության մոտավորապես 0,9 տոկոսը, թեպետ եթե հավատանք հենց վարչապետին, իրական վարակվածների թիվը 3-4 անգամ ավելի մեծ է։ Մահվան դեպքերի թիվը Հայաստանում 459 է հասել, այսինքն՝ 1 մլն բնկչի հաշվով մահվան դեպքերի թիվը 153 է կազմում։ Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 10.7 միլիոնին, մահացածների թիվն անցել է 516 հազարը։ Աշխարհում բնակչության թիվը հասնում է մոտ 7 միլիարդի, հետևաբար աշխարհում վարակված է բնակչության 0,15 տոկոսը, որը Հայաստանում համավարակի տարածման ցուցանիշից ավելի քան 6 անգամ ցածր է։ Մեզ մոտ վարակվածության ցուցանիշները համաշխարհային միջինից անհամեմատ ավելի բարձր են։ Սա փաստ է, և իշխանությունը դա բացահայտ խոստովանում է։

Աշխարհի տարբեր երկրներում դատական և հանրային գործընթացներ են սկսվել ընդդեմ պետության ղեկավարների՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը վիճարկելու նպատակով։ Շվեդիայում հանձնաժողով է ստեղծվել, որը գնահատելու է, թե արդյոք իշխանությունների արձագանքը համաճարակին համարժեք է եղել: Իտալիայում դատական հայց է ներկակացվել ընդդեմ կառավարության, և վարչապետին մեղադրանք են ուզում առաջադրել համավարակի դեմ պայքարը ոչ ճիշտ կազմակերպելու համար, որը բազմաթիվ իտալացինեի մահվան պատճառ է դարձել։

Հայաստանում ԱԺ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակությունները դիմել են Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Հայաստանում համավարակի դեմ պայքարի տապալումը ակնառու է անգամ առանց հատուկ քննիչ հանձնաժողովի։
Ինչ արդյունք կարող է տալ այդ հանձնաժողովն այս պահին, դժվար է ասել։ Բայց միայն պաշտոնական միջոցառումների և պետության կողմից ձեռնարկված քայլերի վերաբերյալ տեղեկատվությն ամբողջացումը, ինչով եթադրաբար պետք է զբաղվի ԱԺ քննիչ հանձնաժողովը, կարող են տվյալների բավարար բազա հանդիսանալ, հետագայում ներկա իշխանությունների դեմ գործ հարուցելու և նրանց համավարակի դեմ պայքարում հանցավոր անփութություն ցուցաբերելու և հանրային առողջությունը ձախողելու համար։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3683 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am