Խայտառակ բացահայտում կառավարության նիստի ժամանակ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում դիմակների արտադրության գերաճ կա՝ առաջարկը գերազանցում է պահանջարկին։

<<Բայց հիմա մեկ ուրիշ խնդիր ունենք արդեն: Ներկրված դիմակները, քանի որ 2 ամիս առաջ են ներկրվել, որոշակի թանկ գնով են ներկրվել, տեղական արտադրությունը 60 դրամով է: Հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Հայաստանից դիմակների մեկ արտահանում արդեն կատարվել է՝ 60 դրամով: Մյուս խմբաքանակի համար ևս հայտարարվել է: Հիմա մենք երկու խնդրի առաջ ենք կանգնած, որ պետք է լուծենք: Եթե մենք չենք թողնում այս դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողներն ստիպված են լինելու միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառել, որովհետև չի վաճառվում: Իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ այս 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ դրսից ներկրվածը, որովհետև դեռևս միջազգային շուկայում ինչ-որ նոր խմբաքանակ կգա: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ 1 ամսվա ընթացքում, որ ավելի կէժանանա>>,- ասել է նա:

ՏՄՊՀ նախագահի ներկայացրած զեկույցին միջամտել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ արդեն եկել է պահը, երբ գործարանային արտադրության դիմակներ կրելը պետք է պարտադիր դարձնել։ <<Սկզբնական շրջանում, երբ շուկայում կար մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ գները 200 դրամից ավելի էին, խնդիր կար այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե առողջապահական հիմնարկների համար հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել: 2-րդ փուլում, երբ շուկայում կար դիմակ, և դրանք բավական բարձր գնի էին, մենք եկանք այն համոզման, որ դիմակները պետք է դարձնել պարտադիր: Հասկանալով, սակայն, գների բարձր լինելը՝ մենք ասացինք՝ շատ լավ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն գործարանային արտադրության դիմակ կրել, թող կրեն, նրանք, ովքեր չունեն այդ հնարավորությունը, թող տնային պայմաններում պատրաստված դիմակներ կրեն:

Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, կարող ենք անցնել 3-րդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ, և պարոն Գևորգյան, Ձեր ասած հարցը կլուծվի այդպես: Ըստ էության՝ այսօր, երբ շուկայում նայում ենք դիմակների սպառման ծավալները, այսինքն՝ մեզ պետք չէ նույնիսկ գնալ, փողոցում մոնիթորինգ անել: Մենք տեսնում ենք ամեն օր՝ երկրում քանի դիմակ է սպառվում, և մեզ համար ակնհայտ է, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը, համենայնդեպս, գործարանային արտադրության դիմակ չի կրում: Մենք ասել ենք նաև, որ գործարանային արտադրության դիմակներն իրենց կանխարգելիչ նշանակությամբ շատ ավելի օգտակար են: Մանավանդ, անկեղծ եմ ուզում ասել՝ այս ընթացքում, երբ փողոցներում շրջայցեր եմ արել՝ դիմակ բաժանելու համար, ես տեսել եմ քաղաքացիներ, ովքեր կրում են ցանցայնությամբ դիմակներ՝ ուղղակի ֆորմալ մասը պահելու համար>>,- ասել է վարչապետը:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ակամայից խոշոր բացահայտում է արել։ Նա խոստովանել է, որ դիմակները չեն կարողանում վաճառել՝ մնացել է իենց վրա, հետն էլ գինը չգցելու խնդիր կա, որովհետև ավելի էժան գնով վաճառելը ձեռնտու չէ։ Հենց այս պատճառով էլ վարչապետն ասում է՝ պետք է բոլորը կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ։ Հիշում եք չէ՞, ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ասում էր, կարող եք նաև տանը պատրաստված դիմակ կրել։ Հիմա ասում է՝ միայն գործարանային, պետք է կրել անընդհատ ու ամենուր։ Հիմա արդեն հասկացաք, չէ, թե ինչու էր Փաշինյանը ջանասիրաբար դռնեդուռ ընկած դիմակ բաժանում․ որպեսզի դիմակի գործով զբաղվողները տակ չտան։ Ընդ որում՝ կարելի է խնդրին ավելի արմտական ու համապարփակ լուծում տալ, օրինակ՝ կարելի է առաջարկել Պարետատանը, որ այսուհետ պետք է կրել կրկնակի դիմակներ, որովհետև մեկ դիմակը վիրուսից չի պաշտպանում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 27095 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am