Թուրքիան տապալում է Եվրամիության պլանները

  Թուրքիայի տարածքով Եվրամիության երկրներ ժամանող փախստականների թիվը բավականաչափ չի նվազել անգամ այն բանից հետո, երբ Բրյուսելը համաձայնել է Անկարային 3 միլիարդ եվրո տրամադրել ներգաղթյալներին տեղավորելու համար։ Այդ մասին գրում է The Financial Times թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսին։ Պաշտոնյան պատրաստվում է հանգստյան օրերին Թուրքիա այցելել, որպեսզի քննարկի խնդիրը տեղի իշխանությունների հետ: Ֆրանս Թիմերմանսի խոսքով՝ թուրքական իշխանությունները պետք է մեծ ջանքեր գործադրեն նոյեմբերյան պայմանավորվածությունները կատարելու համար։ «Մեզ բացարձակ չեն բավարարում արդյունքները, և մենք կշարունակենք փորձերը, որպեսզի ամբողջությամբ վստահ լինենք, որ ստանում ենք այն արդյունքները, որոնց մասին պայմանավորվել ենք Թուրքիայի հետ»,- ասել է նա: Այս նկատառումները հնչել են Բեռլինի աճող մտահոգությունների ֆոնին, որ ներգաղթյալների հոսքի զսպման ռազմավարությունը Թուրքիայի օգնության ներգրավմամբ ցանկալի արդյունքը չի տալիս։ Անկարան արդեն վաղուց հայտարարել է, որ ներգաղթյալների հոսքը կարող է շարունակվել: ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, որ չի կարող «ոչ մի երաշխիք» տրամադրել և որ ամեն ինչ կախված կլինի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am